Հաշմանդամ, 88-ամյա թոշակառուն երկու ամիս է՝ թոշակ չի ստացել «Յուքոմ»-ի հետ խնդրի պատճառով

Ութսունութամյա Սուրեն Եղիազարյանը, որը երկրորդ կարգի հաշմանդամ է, արդեն երկու ամիս է՝ թոշակ չի ստացել. նոյեմբեր ամսի 49 հազար դրամն ամբողջությամբ է պահվել, իսկ դեկտեմբերին 22 հազար են տվել: 88-ամյա քաղաքացին դեռեւս Ամանորից առաջ  էր «Հայկական ժամանակի» խմբագրություն ահազանգել, տեղեկացնելով իր անելանելի վիճակի մասին, ասել, որ ապրելու բավարար միջոցներ չունի, քանի որ թոշակի վրա կալանք է դրված:

Կենսաթոշակից պահումներ կարող են կատարվել օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 30 տոկոսից ոչ ավելի

Այնինչ, մի դեպքում քաղաքացու թոշակից հարյուր տոկոս է պահվել, մեկ այլ դեպքում՝ հիսունից ավելի:

Քաղաքացին Յուքոմ ընկերության հետ մի քանի տարի առաջ 2 տարով ինտերնետ կապի պայմանագիր է կնքել, բայց մեկ տարի անց հայտնել է, որ ի վիճակի չէ վճարել: Սուրեն Եղիազարյանը մեկ տարվա ընթացքում ամսավճարները վճարած է եղել, եւ պարտք ու պահանջ չի ունեցել, բայց պայմանագիրը ժամանակից շուտ խզելու համար գոյացել է 72 հազար դրամ տուգանք, որը նա չի կարողացել վճարել:

Արդյունքում Յուքոմի միջնորդությամբ ԴԱՀԿ-ի կողմից նրա թոշակի վրա կալանք է դրվել: Հարեւանի միջոցով է իմացել, որ իր թոշակը չեն տալիս, նախնական 39 հազար պարտքն ավելանալով՝ դարձել է 67 հազար, ապա 5 հազար էլ ԴԱՀԿ-ի կողմից է տուգանվել եւ ընդհանուր պարտքի գումարը դարձել 72 հազար դրամ: Սուրեն Եղիազարյանը դիմել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, սակայն պատասխան չի ստացել:

«Հայկական ժամանակը» 88-ամյա քաղաքացու հարցով դիմեց Սոցիալական ապահովության պետական ծառայություն: Ծառայությունից մեզ հայտնեցին, որ ԴԱՀԿ-ն է կալանք դրել քաղաքացու հաշվեհամարին, իսկ ԴԱՀԿ-ն հաշվի չի առել, թե տվյալ անձը հաշմանդամություն ունի՞, թե՞ ոչ կամ սոցիալապես ապահո՞վ է, թե՞ անապահով:

Սուրեն Եղիազարյանը վստահեցնում է, որ իրեն չեն զանգել եւ ոչ մի ձեւով չեն տեղեկացրել կալանքի մասին. «Ծեր, հիվանդ մարդ եմ, գոնե կիմանայի՝ ինչ քայլեր ձեռնարկեմ, ում դիմեմ»,- ասում է նա:

Վարչական մարմինը կարող է քաղաքացուն ծանուցումը չուղարկել, կարող է չսպասել այդ ծանուցման տեղ հասնելուն, եթե քաղաքացին երկրում չէ: Իսկ ահա դատարանը պարտավոր է որեւէ կերպ քաղաքացուն ծանուցել եւ սպասել, որ ծանուցումը տեղ հասնի: Դա քաղաքացուն տալիս է իր կողմից կատարված խախտման մասին տեղեկանալու կրկնակի հնարավորություն՝ առաջինը վարչական մարմնից, երկրորդը` դատարանից:

Խնդրի վերաբերյալ ԴԱՀԿ ուղարկած մեր հարցմանը պատասխանեցին, որ հարկադիր կատարողի համապատասխան որոշումը փոստային եղանակով առաքվել է պարտապանին 2017 թվականի նոյեմբերի 20-ին: Հարուցված կատարողական վարույթի շրջանակներում քաղաքացի Սուրեն Եղիազարյանը չի ներկայացրել որեւէ փաստաթուղթ, որ տվյալ հաշվեհամարով ստանում է կենսաթոշակ, որի վրա հարկադիր կատարողը կարող էր արգելանք կիրառած լինել:

Միաժամանակ հայտնում են, որ Ծառայությունը բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությամբ նշում է նաեւ գործատուների այն հաշվեհամարները, որոնցից փոխանցված դրամական միջոցները ենթակա չեն բռնագանձման: Սակայն, այս դեպքում, երբ դրամական միջոցները փոխանցվում են անհատական եւ փոփոխվող հաշվեհամարներից, հարկադիր կատարողը չի կարող տեղեկություն ունենալ դրանց մասին:

Տվյալ դեպքում արգելանք է կիրառվել քաղաքացու հաշվեհամարի վրա, քանի որ հարկադիր կատարողին Սուրեն Եղիազարյանը որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել տվյալ հաշվեհամարին կենսաթոշակ լինելու վերաբերյալ:

Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
9616 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում