Ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը բացակայում Սուրբ Պատարագից. նախագահականը լռում է

Սոցիալական ցանցերում երկու օր բուռն քննարկված Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին չի մասնակցել Սերժ Սարգսյանը: Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Ջրօրհնեքի արարողությունը: Այս տարի Մայր Տաճարի Ջրօրհնեքի արարողության Խաչի կնքահայրն էր ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարության համաձայն, Սուրբ Պատարագի եւ Ջրօրհնեքի արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ և ՀՀ Կառավարության անդամներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Հայ Եկեղեցու բարերարներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, կրթական, գիտական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ:

Արձանագրենք, որ Ռիտա Սարգսյանը միայնակ է մասնակցել պատարագին՝ առանց ամուսնու: Նախորդ տարի եւս Սերժ Սարգսյանը ներկա չի գտնվել պատարագին, սակայն նախագահականի պաշտոնական կայքում տեղեկատվություն էր տարածվել, որ Սարգսյանը հունվարի 5-ից կարճաժամկետ արձակուրդ է մեկնում: Այս տարվա վերաբերյալ նախագահականում արձակուրդի մասին որեւէ հաղորդագրություն չկա:

Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանից փորձեցինք պարզել, թե ո՞րն է Սարգսյանի՝ պատարագին չմասնակցելու պատճառը, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգերին:

Տպել
3632 դիտում

Նոր աղբավայր Նուբարաշենում անտառի փոխարեն կամ ինչպես մսխել փողերը․ ՀԲՃ

«Արսենալը» երկրպագուներին խնդրում է օգնել Մխիթարյանի հարցում

Սաստիկ սառնամանիքներ են սպասվում Եվրոպայում ու ՌԴ-ում․ ՀՀ-ում՝ ջերմաստիճանի բարձրացում

Կանադայի պարային զույգն օլիմպիական չեմպիոն է դարձել ռեկորդով

Երեւանում դպրոցականների ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ. 2 պատանի հիվանդանոցում են

Վարդենյաց լեռնանցքում բուք է, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառը, Գեղարքունիքում՝ մերկասառույց

Արաբները սիրահարվում են հայկական խոհանոցին. տոլման ու բաստուրման՝ ամենաճաշակելին. ArabNews

Թբիլիսիում մեկնարկում է CONNECT 2018 եվրոպական ավիացիոն ֆորումը

«Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնին կից դիտահորերը վերջապես մաքրվել են

Թուրքիայի բանակը վերահսկողություն է սահմանել Աֆրինի եւս 2 գյուղերի նկատմամբ

Պայթյուն Երեւանում. տունը փլուզվել է, վնասվել 10 մեքենա, տարհանվել 14 մարդ (լուսանկարներ)

Այսօրվանից տեղումների դադար է. առաջիկա մի քանի օրերին տեղումներ չեն լինի

«Նեմրան», Մգեր Արմենիան եւ «Դեպի Եվրատեսիլի» 1-ին կիսաեզրափակչի մյուս հաղթողները

Բանակցային գործընթացն անարդյունավետ է, պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի. Հասանով

Թումոն արժանացել է ՏՏ համաշխարհային համաժողովի գլխավոր մրցանակին

Վթարային ջրանջատում՝ Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում՝ փետրվարի 20-ին

Ի՞նչու ԵՄ պաշտոնյաները չեն այցելում Արցախ. Եվրախորհրդի 16 անդամների հարցը Մոգերինիին

Հայաստանի յոթ բռնցքամարտիկ 300 ներկայացուցիչների հետ կմասնակցի «Ստրանջայի» մրցաշարին

ԱԻՆ-ը պարզաբանել է 9-ամյա դստեր հետ կամրջից նետված կնոջ աշխատանքից ազատվելու տեղեկությունը

Մրցույթ՝ «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար