Թուրք գործիչը պնդում է` ԱՍԱԼԱ-ն նորից սկսել է գործել

09/01/2018 schedule19:01

Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ծավալած իր գործունեությամբ եւ հակահայ տրամադրություններով հայտնի թուրքական «Պայքար հայկական անհիմն պնդումների դեմ» միության (ASİMDER) նախագահ Գյոքսել Գյուլբեյը նոր հայտարարություն է տարածել, գրում է ermenihaber.am-ը:

Գյուլբեյը հայտարարել է, որ «Հայաստանի ազատության հայ գաղտնի բանակը»՝ ԱՍԱԼԱ-ն, որի գործուենության դադարեցման մասին հայտարարվել էր 1984 թվականին, կրկին բացվել է Վրաստանի Ջավախք շրջանում «Վիրք-երկիր» անվանմամբ:

Ըստ Գյուլբեյի՝ «Վիրք-երկիր» միությունը ահաբեկչական կառույց է, որը տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը կյանքի կոչելու համար օգտագործում է Հայաստանում եւ այլ երկրներում բնակվող  հայերին: ASİMDER-ի ղեկավարի պնդմամբ՝ Ախալքալաքում գտնվող ռուսական ռազմաբազան հեռանալիս դյուրակիր զինատեսակները  թողել է «Վիրք-երկրի» անդամներին: Նա նշել է, որ կազմակերպության նախկին ղեկավար Վահագն Չախալյանը 2008 թվականին ձերբակալվել էր անջատողական կազմակերպություն հիմնելու եւ զենքի առուվաճառքով զբաղվելու մեղադրանքով:

Անդրադառնալով Ջավախքի նորագույն պատմությանը՝ Գյուլբեյը հայտնել է, որ Ջավախքի խնդիրն առաջացել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետ միաժամանակ: Բայց քանի որ հայերը չեն կարողացել լուծել ղարաբաղյան խնդիրը, Ջավախքի հարցով որոշ պահանջներ առկախել են՝ չցանկանալով փակել աշխարհի հետ կապող միակ դարպասը, որն անցնում է Վրաստանով:

Հակահայ գործունեությամբ հայտնի գործչի պնդմամբ՝ Վրաստանում բնակվում է 600 հազար ադրբեջանցի թուրք, որոնցից Ջավախքի մոտակա գյուղերում եւ ավաններում ապրողների կյանքին վտանգ է սպառնում, քանի որ «Վիրք-երկրի» եւ ASALA-ի աշխարհայացքը նույնն են:

Տպել
4677 դիտում

Երթեւեկության կարգի փոփոխում՝ Երևանի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում

Այս ամսվա ընթացքում մահացել են մեկ եւ երկու ամսական երեխաներ. պատվաստեք ձեր երեխաներին

Գայ գյուղի հրդեհված տան մոխրացած տերն իրականում սպանվել է հրազենի կրակոցից. դին այրել են

Զվարճալի դեպք ՀՀ ծանրամարտի առաջնությունում.ծանրորդը ծանրաձողով հասավ տրիբունա (տեսանյութ)

Հեռավորությունն այլեւս խոչընդոտ չէ Մադագասկարի հետ համագործակցելու համար. Սերժ Սարգսյան

Արթիկի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից. ազատում-նշանակում օպերացիան շարունակվում է

«Գյումրի ԲԿ»-ում ոտքի եղունգի հեռացման համար սկսված միջադեպով զբաղվում է դատախազությունը

Օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դիտում էր եղբոր ելույթը ՀՀ առաջնությունում

Շուրջ 40 տաքսու վարորդների հոգեներգործուն դեղահաբով սուրճ է հյուրասիրել ու թալանել

Մայթով քայլելը առավել քան վտանգավոր է (լուսանկարներ)

Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը 0 ստացավ ՀՀ առաջնությունում

Ինչպե՞ս պաշտպանել մտավոր սեփականությունը․ վարչապետը լուծումներ է պահանջել

Արցախյան շարժումը պատմական իրադարձություն էր․ Բաբլոյանը պարգեւատրել է Արցախի ԱԺ նախագահին

Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)

Հայաստանում «կապույտ հազ» ախտորոշմամբ 2 ամսական երեխա է մահացել

Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը կնվիրվի Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին

«Արսենալին» բաժին հասավ «Միլանը». ամենահաճելի մրցակիցը չէ

Թուրք հայտնի քաղաքական գործիչների ու ազգայնականների մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել

Մատենադարանի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար առաջադրվել է մեկ թեկնածու

Բելառուսից շուտով ՀՀ կժամանի աշխատանքային խումբ․ քննարկվելու են լոգիստիկ խնդիրներ