Գյումրիում մեկնարկեց 2018-ի առաջին զորակոչը

09/01/2018 schedule18:47

Գյումրիում այսօր մեկնարկեց 2018-ի առաջին զորակոչը: «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից պարտադիր զինվորական ծառայության մեկնեց գյումրեցի նորակոչիկների առաջին խումբը: Տղաները հստակ գիտակցումով եւ մեծ պատասխանատվությամբ մեկնեցին: Ծնողներից, հարազատներից եւ ընկերներից, սակայն բաժանվեցին մեծ դժվարությամբ:

Նորակոչիկներին Գյումրին ճանապարհեց ազգային երգ ու պարի կատարումներով, ոգեւորիչ ելույթներ ունեցան Գյումրու զինվորական կոմիսար Գագիկ Խաչատրյանը, Շիրակի մարզպետն ու Գյումրու փոխքաղաքապետը:

 «Սիրելի նորակոչիկներ, տղան տղամարդ է դառնում, համազգեստ է հագնում, որ պաշտպանի իր հայրենիքը: Հայրենիքը վերացական հասկացություն չէ, այն առաջին հերթին ծնողներն են ու հարազատները, հայրենակիցներն են, ովքեր իրենց հույսը դնում են ձեզ վրա, որ ձեր հզոր թիկունքի հետեւում կարողանան ապրել ու կառուցել մեր երկիրը: ձեզ վրա մեծ առաքելություն է դրված, դուք մեր խաղաղ կյանքի երաշխավորներն եք, մաղթում եմ ձեզ բարի ու անփորձանք ծառայություն, ծնողներին համբերություն ու բոլորիդ բարի վերադարձ»,- իր ելույթում նշեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:  

Գյումրու զինվորական կոմիսարը հավաքվածներին տեղեկացրեց կատարված փոփոխությունների մասին եւ խնդրեց հնարավորինս կատարել օրենքի պահանջները, ավելորդ խնդիրներից խուսափելու համար:

«Ի տարբերություն նախորդ տարիների, արդեն հանդերձավորումն իրականացվում է կենտրոնական հավաքակայանում: Նորակոչիկների բարեկամները, ովքեր որ գնալու են հաջորդ օրը վիճակահանության, իսկ վիճակահանությունն իրականացվում է վաղը՝ ժամը 10-ից հետո, վիճակահանությունից հետո իրենք իրենց քաղաքացիական հագուստը հանելու են, տան հարազատներին, ովքեր որ ներկա են լինելու: Իսկ եթե կլինի նորակոչիկ, ում հարազատը Երեւանում չի լինի, խնդիր չկա, մենք ունենք ուղեկցողներ, ովքեր այդ հագուստները կդնեն պարկերի մեջ, վրան կգրեն անուն-ազգանունները, կբերեն Գյումրի, կտան նորակոչիկների հարազատներին»,- հայտարարեց Գագիկ Խաչատրյանը:

Հաջորդ փոփոխությունը սննդի ընդունման հետ էր կապված: Գագիկ Խաչատրյանը տեղյակ պահեց, որ  տղաների մոտ առկա սնունդը կարող են օգտագործել ավտոբուսի մեջ՝ մինչեւ  հավաքակայան հասնելը: Հավաքակայանի դռնից ներս ոչ մի օտար ուտելիք չի մտցվելու, այդ խնդիրը կարգավորվելու  է հենց հավաքակայանում: Հավաքակայանի շենք նորակոչիկներն իրենց հետ կարող են տանել միայն հիգիենայի պարագաները:

Երրորդ  նորությունը, որ կարեւոր համարվեց, կապված էր  զինվորներին տրվող անհատական քարտերի հետ, որոնց վրա փոխանցվելու է նրանց հատկացվելիք գումարը:

«Կենտրոնական հավաքակայանում նրանք կստանան քարտերը, իսկ զորամասերում դրված են բանկոմատները: Այսուհետ իրենց գումարը կնստի այդ քարտի վրա, իրենք տնօրինելու են, կուզեն կհավաքեն, կուզեն՝ կհանեն, կծախսեն»,- ասաց Գյումրու զինվորական կոմիսարը:

Հայտարարությունից հետո նորակոչիկները Գյումրիից մեկնեցին Երեւան՝ Կենտրոնական հավաքակայան, որտեղից էլ վաղը, յուրաքանչյուրն իր կատարած վիճակահանության համաձայն կմեկնի ծառայության: 

Ի դեպ, նորակոչիկները մեկնեցին ոչ թե խորհրդային տարիներից մնացած եւ շարքից դուրս եկած ПАЗ մակնիշի ավտոբուսներով, այլ հարմարավետ գազելներով:

Սա վերջին տարիների միակ զորակոչն էր, երբ նորակոչիկների մեկնելուց հետո հարազատները բարձրաձայն լացելով հեռացան: Արցունքները նաեւ չթաքցրին նորակոչիկները:

 

Տպել
4122 դիտում

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Տավուշի մարզպետ

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի