Հայաստանում առկա են սոցիալական բունտի բոլոր նախադրյալները. Գեւորգ Գորգիսյան

ԱԺ ԵԼՔ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն ԱԺ-ում պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ գործիքներ կան թանկացումների ընթացքը կասեցնելու համար, նշեց, որ վառելանյութի եւ այլ ապրանքների գնաճը կարելի է զսպել միայն հարկային օրենսգրքի փոփոխությամբ:

«Հիմա, քանի որ հասարակությունն իր մաշկի վրա զգաց այն, ինչ մենք ամիսներ շարունակ խոսում էինք, կոչ ենք անում իրենց շահերը պաշտպանել՝ դուրս գալ փողոց, նաեւ մեզ սատարել, որ կարողանանք խորհրդարանում բերել օրենքի ինչ-որ փոփոխություններ: Մենք շատ լուրջ սոցիալական ճգնաժամ ենք ունենալու, քանի որ 26 տոկոսի փոխարեն եկամտահարկ վճարելու ենք 28 տոկոս, նվազելու է աշխատավարձը, թանկացել է վառելանյութը, հուլիսի մեկից ավելանալու է կենսաթոշակի համար վճարողների թիվը, իսկ մաքսային միություն մեջ չմտնող երկրներից ներկրվող ապրանքների համար պետք է վճարենք մաքսահարկ: Այս իսկ պատճառով մենք մարդկանց ասում ենք, որ պայքարեն, որովհետեւ մենք 9 հոգով խորհրդարանում քիչ ենք»,- նշեց Գորգիսյանը՝ կոչ անելով հունվարի 19-ին դուրս գալ փողոց եւ միանալ ԵԼՔ դաշինքի ընդդեմ գնաճի երթին:

Պատգամավորի խոսքով՝ սոցիալական վիճակն այն աստիճան է վատթարացել, որ Հայաստանում առկա են սոցիալական բունտ իրականացնելու համար բոլոր նախադրյալները: Միաժամանակ Գորգիսյանը պատասխանելով «Հայկական Ժամանակ»-ի հարցին՝ բացառեց, որ Հայաստանում էլ տեղի կունենա այն, ինչ մի քանի օր առաջ Իրանում էր կատարվում:

«Սոցիալական լուրջ ճգնաժամ է եւ սպասում ենք, որ ՀՀ քաղաքացիներն կընդվզեն այս ամենի դեմ: Անկախ քաղաքական հայացքներից մարդիկ պետք է դուրս գան եւ պայքարեն, եթե անգամ հավատացել են Կարեն Կարապետյանին, ապա հիմա տեսնում են, որ այդ միլիարդների ներդրումը չկա: Սոցիալական բունտի համար բոլոր նախադրյալները կան, մնում է, որ մարդկանց ունեցվածքը հավաքեն»,- ասաց Գեւորգ Գորգիսյանը:

Տպել
2753 դիտում

Ն. Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի շրջանավարտների հետ

Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդու իրավունքներին եւ մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերը

Հոգով ու սրտով կապված եմ եղել մարզիս հետ. Վահրամ Բաղդասարյանը դիմում է լոռեցիներին

ԿԸՀ-ն բաշխել է ընտրությունների տեղամասային հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները

Ցուկերբերգն արգելել է Facebook-ի գրասենյակում Apple սմարթֆոնների օգտագործումը

Եղանակային պայմաններից ելնելով շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող ճանապարհը

Եթե որևէ պրոֆեսոր ֆինանսական վնաս է պատճառել, ապա դա Գագիկ Եթիմյանն է. ՎՊՀ-ում զայրացած են

Զվարճալի միջադեպերի պատճառով Հայկ Կասպարովի տեսահոլովակը պատրաստելը ձգձգվել է

Տեղացած ձյունը մի շարք ճանապարհներին դժվարություններ է առաջացրել (լուսանկարներ)

Նոյեմբերի 15-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 484 դատապարտյալ

2 խնդիր, ինչի համար Հովհաննես Մարգարյանը չի մասնակցի ընտրություններին

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված է 8 լրագրող. ովքե՞ր են նրանք

Ըստ դիմումի՝ Հայաստանում ստեղծվել է ֆինանսական բուրգ հանդիսացող կազմակերպություն. հարուցվել է քրգործ

Ստեփանավանի 2 բնակչի մեղադրանքներ են առաջադրվել՝ բնակարաններից գողություններ կատարելու համար

Ձյուդոյի ՀՀ առաջնության որակը լավացել է, խոստումնալից մարզիկներից 1-ը գուցե պատժվի. մարզիչ

Մեկնարկել է «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի եզրափակիչ փուլը

Անակնկալ ստուգումներ Երեւանի մանկապարտեզներում. հայտնաբերվել են խախտումներ, կլինեն հետեւանքներ (լուսանկարներ)

Վաղվա առաջնորդ կդառնան աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների կարևորությունը գիտակցողները. նախագահ

Դատարանը որոշեց բեկանել Քոչարյանի վերաբերյալ բողոքը, ուղարկել նոր քննության. Քոչարյանը հրապարակմանը ներկա չէր

Արդեն 25 անձ արյուն է հանձնել վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստի համար