Դիտարկումներ Կարո Եղնուկյանի հրապարակման շուրջ. Վարդան Հարությունյանի հոդվածը

09/01/2018 schedule22:00

Դեկտեմբերի 25-ին քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանը հայաստանյան հ/կ-ներին ու իրավապաշտպաններին ուղղված առաջարկով էր հանդես եկել։ Քաղբանտարկյալի առաջարկը լռության մատնել չի կարելի։ Համաձայն այդ առաջարկի իրավապաշտպանները պետք է քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչով դիմեն Սերժ Սարգսյանին ով, բնականաբար, չի գնա այդ քայլին եւ Հայաստանի եվրոպական գործընկերները պարզորոշ կտեսնեն, որ Եվրոպական միության հետ ստորագրված համաձայնագրին հայաստանյան իշխանությունները բոլորովին էլ լուրջ չեն վերաբերվում եւ դրանում առկա դրույթները կատարելուն ուղղված քայլեր անելու ցանկություն չունեն, ոչ էլ ստորագրելուց են նման ցանկություն ունեցել, որ նրանց կողմից նման պայմանագրի ստորագրումն ուղղակի խաբեություն է։ Իրավապաշտպանների այս քայլով կեղծիքը կբացահայտվի ու եվրոպացիները կտեսնեն այս իշխանությունների իսկական դեմքը։

Իրականում, որքան ես եմ հասկանում, կեղծիք չի եղել։ Եւ Հայաստանի հասարակությունը, եւ հայկական հ/կ-ները, եւ միջազգային կառույցները, եւ եվրոպական միությունը, եւ ինքը՝ Սերժ Սարգսյանն ու ՀՀ իշխանությունները, եւ հայաստանյան զարգացումներից քիչ թե շատ տեղյակ կամայական մեկը գիտեն, որ ԵՄ հետ Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագիրը ստորագրելով հայաստանյան իշխանությունները չէին պատրաստվում ու չեն պատրաստվում դադարել լինել այնպիսին որպիսին որ են։ Համաձայնագրին առնչություն ունեցող բոլոր կողմերն էլ գիտեն, որ այդ ստորագրումից հետո Հայաստանում իշխանական հովանու ներքո արմատավորված ու օր առ օր ճյուղավորվող կոռուպցիան չի դադարելու, բոլոր կողմերն էլ գիտեն, որ Հայաստանում խլված իշխանությունը ժողովրդին կամավոր չի վերադարձվելու, բոլոր կողմերն էլ գիտեն, որ Հայաստանում Սահմանադրություն է փոխվել, կարվել ու կարկատվել է մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի հագով, որ նրա իշխանավարությունը երկարաձգվի, բոլորն էլ գիտեն, որ Հայաստանում ընտրություններ չեն եղել ու իշխանություններն ամեն ինչ անելու են, որ չլինի, բոլորն էլ գիտեն, որ ստեղծված այս պայմաններում երկրում քաղբանտարկյալներ չեն կարող չլինել եւ կան ու շատ, որովհետեւ նման իրավիճակում ըմբոստացողների պակաս չի եղել ու չկա։

Չեմ կարծում, թե եվրոպացիներն այնքան միամիտ են, որ մարտի մեկ իրականացրած իշխանության հետ, տարիներ շարունակ բանտերում քաղբանտարկյալներ պահող իշխանության հետ, քաղաքական մրցակիցներին որպես ոչնչացման ենթակա թշնամիներ դիտարկող իշխանության հետ, ընտրություններ կեղծող իշխանության հետ ստորագրում են այս պայմանագիրը։ Նրանք միամիտ չեն։ Նաեւ մենք՝ հայաստանցիներս, միամիտ չենք։ Եվրոպացիները չեն խաբվել։ Չենք խաբվել նաեւ մենք։ Այս իշխանությունները, միեւնույնն է, հեռանալու են։ Ոչ մի իշխանություն հավերժ չէ։ Այս աքսիոմատիկ ճշմարտությունը գիտեն բոլորը։ «Երբն» է մարդկանց հուզում։ Սրանք կհեռանան, իսկ այս համաձայնագիրը կմնա։ Մեզ պետք է այս համաձայնագիրը։ Այն եվրոպացիներին նույնպես պետք է։ Այս համաձայնագիրը, արեւմուտքի ներկայությունը եւ գոյությունը, նրանց հետ ունեցած այլ պայմանագրեր, Հայաստանի կարգի երկրների անկանխատեսելի ու, շատ դեպքերում, հանցագործ իշխանությունների վրա զսպող ազդեցություն ունեն։ Եվրոպացիների ներկայությունը թույլ չի տալիս սրանց լինել ավելի վատը, քան են։ Ժամանակին Լուկաշենկոյին դուրս արեցին Եվրոպայից, փակեցին նրա առջեւ եվրոպական դռները եւ նա դարձավ ավելի վատը քան էր։ Այսօր արդեն նրան հետ բերելու փորձեր են արվում, որ զսպելն ավելի հեշտ լինի։ Մեզ, իհարկե, տհաճություն է պատճառում, որ մեր լուկաշեկոների հետ եվրոպացիները զրուցում են, նրանց հետ պայմանագրեր են կնքում, նրանց ընդունում ու ճանապարհում են, բայց առանց եվրոպական այս ներկայության ու մասնակցության մեր լուկաշենկոները կարող են մեծ ու փոքր Կիմ Չեն Իներ ու թուրքմենբաշիներ դառնալ, ինչը լուրջ վտանգ է եւ մեզ համար, եւ՝ Եվրոպայի։ Սա է իրականությունը եւ սրանից փախչել չենք կարող։

Կարո Եղնուկյանն իր հրապարակման մեջ նաեւ 81 հոգանոց քաղբանտարկյալների ցուցակ է առաջարկում իրավապաշտպաններին։ Այն, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ՝ կասկածից դուրս է։ Որեւէ մեկը դա չի վիճարկում։ Վիճելի է մնում ցուցակը՝ ովքե՞ր պետք է համարվեն քաղբանտարկյալներ եւ արդյո՞ք բոլոր քաղբանտարկյալներն էլ նույն կարգավիճակն ունեն։ Գոյություն ունեն կալանավայրում հայտնված մարդուն քաղբանտարկյալ ճանաչելու տարբեր չափորոշիչներ։ Բոլոր այդ չափորոշիչներն էլ մշակվում են բնագավառի «մասնագետներ» կոչվող մարդկանց կողմից եւ մեկ այլ «մասնագետ» կարող է դրա հետ չհամաձայնել կամ այդ չափորոշիչներն աչառու համարել։ Լավ կլիներ, իհարկե, որ հայաստանյան իրավապաշտպանները կարողանային այս հարցում ընդհանուր հայտարարի գալ եւ ընդհանուր ցուցակ հրապարակել։ Հրապարակում եղած տարաբնույթ չափորոշիչներից ինձ համար ամենաընդունելին Միջազգային համաներում կազմակերպության չափորոշիչներն են։ Իմ պատկերացումներն այս հարցում տեղավորվում են այդ չափորոշիչների սահմաններում։ Քաղբանտարկյալներ պետք է համարվեն բոլոր այն կալանավորները, ում գործում առկա է քաղաքական ենթատեքստ։ Սա ընդհանուր ձեւակերպումն է։ Բայց պետք է գոյություն ունենա եւ գոյություն ունի նաեւ քաղբանտարկյալների տարբերակում։ Առաջին հերթին քաղբանտարկյալներ են «խղճի կալանավորները», նրանք, ովքեր ազատազրկման վայրերում են հայտնվել իրենց քաղաքական, կրոնական կամ այլ համոզմունքների ու հայացքների համար, պայմանով, որ բռնության չեն դիմել, բռնության կոչ ու քարոզ չեն իրականացրել (օր․Գեւորգ Սաֆարյան)։ Սրանք դասական քաղբանտարկյալներն են, որոնց այդպիսին լինելը կասկածից վեր է, եւ որոնց անվերապահ ու շուտափույթ ազատ արձակումը պետք է պահանջեն եւ իրավապաշտպանները, եւ տարատեսակ այլ միջազգային ու տեղական կառույցներ։ Քաղբանտարկյալներ են նաեւ նրանք ում նկատմամբ կայացվել են ակնհայտ խտրական ու ակնհայտ անհամաչափ դատավճիռներ (օր․ Հայկ Կյուրեղյան),  կամ իրենց քաղաքական գործունեության պատճառով ազատազրկվել են ակնհայտ շինծու մեղադրանքով (օր․ Կարո Եղնուկյան), ապա նաեւ նրանք ովքեր ազատազրկման վայրերում են հայտնվել իրենց ծավալած քաղաքական կամ քաղաքական ենթատեքստ պարունակող գործունեության համար, եթե նրանց գործողություններն, ուղեկցվել են բռնության գործադրմամբ, ինչը քրեորեն հետապնդելի է (օր․ «Սասնա ծռերը»)։

Եթե իրավապաշտպանները կարող են խղճի կալանավորների եւ պատվիրված ու ակնհայտ անարդար դատավճռով դատապարտված մեկի կամ ակնհայտ շինծու  մեղադրանքով ազատազրկվածի անհապաղ ազատ արձակումը պահանջել, ապա քաղաքական նկատառումներով քրեորեն հետապնդելի արարք թույլ տվածների դեպքում նույն բանն անել չեն կարող։ Այս դեպքում կարող է միայն արդար դատավարության իրականացման պահանջը դրվել։ Այս առումով պ․ Եղնուկյանի ներկայացրած ցուցակը պետք է «տեսակավորվի»։ Հակառակ դեպքում ներկայացված ցուցակում առկա անխտիր բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջը բախվելու է միջազգային ու տեղական օրենքներին ու նորմերին եւ մերժման համար գտնված հիմք է հանդիսանալու։

Վարդան Հարությունյան

իրավապաշտպան

Իրավունքի եւ ազատության կենտրոնի նախագահ

 

Տպել
11900 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել