Ֆիլմարտադրությունը վերացման եզրին է. Մարությանը «Սուպեր մամա»-ն անօրինական տարածելու մասին

«Սուպեր մամա 2» կատակերգության գլխավոր պրոդյուսեր եւ դերակատար Հայկ Մարությանը խախտեց լռությունը ֆիլմի շուրջ ստեղծված աղմուկի վերաբերյալ: Օրերս առանց ստեղծագործական անձնակամզի հետ համաձայնեցնելու այն տարածել էին համացանցում: Հեղինակները մինչեւ այսօր, կարելի է ասել, չէին արձագանքել տեղի ունեցածին: Միայն իր մեկնաբանություններից մեկում Հայկը կարճ նշել էր, որ գողացել են: Քիչ առաջ ֆեյսբուքի իր էջում նա ավելի ծավալուն է խոսել դեպքի մասին:

«Հունվարի 3-ից պայքարում ենք մեր ֆիլմի գողացված եւ համացանց ներբեռնված ֆայլի անօրինական տարածման հետ: Այս օրերի ընթացքում ստացել եմ հարյուրավոր նամակներ, որտեղ մարդիկ իրենց զորակցությունն էին հայտնում ինձ եւ օգնություն առաջարկում: Շնորհակալություն եմ հայտնում այդ մարդկանց, ինչպես նաեւ մեր թիմի անդամներին, ովքեր ինձ հետ հավասար այս ամանորյա օրերին գիշեր-ցերեկ հսկայական ծավալի աշխատանք կատարեցին: Ի՞նչ հասկացա այս օրերին: Ինձ համար շատ հաճելի է գիտակցել, որ Հայաստանում եւ սփյուռքում բարոյական մարդիկ շատ ավելի շատ են, քան թափթփուկները, եւ ես վստահ եմ մենք պայծառ ապագա ունենք:

Հ.Գ. Տեսանյութը ներբեռնող «հերոսներին»  ուզում եմ տեղեկացնել, որ ինչպես եւ բոլոր մեր ֆիլմերը, այնպես էլ այս մեկը մենք ի վերջո անպայման ցուցադրելու ենք թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ KarginTV YouTube-յան մեր ալիքով, որպեսզի այն մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն այցելելու կինոթատրոններ, նույնպես դիտեն ֆիլմը: Ուղղակի, քանի որ ֆիլմի միակ եկամուտը գալիս է կինոթատրոններից, այն պետք է ցուցադրվի այնտեղ այնքան ժամանակ, որպեսզի առնվազն հետ բերի իր վրա ծախսված գումարները: Այլապես Հայաստանում ֆիլմարտադրությունը իսպառ կվերանա, ասեմ ավելին` այսօր ֆիլմարտադրությունն արդեն վերացման եզրին է»,- գրել է նա:

Ֆիլմի՝ համացանցում հայտնվելուց հետո շատերը քննադատում էին տեսահեններին ստեղծագործական թիմին լուրջ ֆինանսական վնասներ հասցնելու համար: Մյուս կողմից կային նաեւ կարծիքներ, թե հեղինակներն իրենք են աշխատանքը տարածել PR-ի համար:

«Սուպեր մամա 2»-ը 2017 թ. հոկտեմբերի 4-ին կայացած պրեմիերայից հետո մեծ հաջողություն ունեցավ: Շաբաթներ շարունակ կինոթատրոնները լեփ-լեցուն էին: Կինոսերները նշում էին, որ դժվարությամբ են տոմսեր գտնում: Երեւանյան պրեմիերայից հետո սկսեց ցուցադրվել նաեւ մարզերում: Անվճար ցուցադրություններ կազմակերպվեցին սահմանամերձ շրջաններում:

Տպել
3987 դիտում

Պլյուշչենկոն օրերս 3-րդ անգամ Երեւանում կներկայացնի Սառույցի արքաներ շոուն. կլինի պրեմիերա

ԱՀԿ-ում ներկայացվել է «ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցության մասին» համաձայնագիրը

Ամերիկահայությունը մեր ամենակազմակերպված համայնքներից մեկն է. Բակո Սահակյան

Փաշինյանի որոշմամբ ստեղծվում է Գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով

Սահակաշվիլին իրեն ընչազուրկ է անվանել

Վաշինգտոնում ամերիկահայ գործարարները աջակցում են միմյանց բիզնեսներին

Մնացականյանը Եվրոպայում ներկայացրել է ՀՀ-ում բարեփոխումների ուղղությամբ շոշափելի ձեռքբերումները

Տնտեսական ակտիվությունը աճել է 3 տոկոսով, արդունաբերությունը՝ 8.1 տոկոսով

Վաղվանից Հայաստանի զգալի մասում սպասվում են տեղումներ, հիմնականում՝ ձյան տեսքով

Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Արագածոտնի մարզ. հանդիպումներ կլինեն Աշտարակում եւ Ապարանում

Ինչ արժե նախընտրական գովազդի 1 րոպեն. 100 հազարից մինչև հազար դրամ՝ մարզերում ու Երեւանում

Ջիգարխանյանի նախկին կնոջը 250-ժամյա հարկադիր աշխատանք է տրվել. նա պատրաստ է ավլել փողոցները, բայց մեղավոր չի զգում

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրություններին մասնակցող ուժերի համապետական և տարածքային ցուցակները

Շերեմետեվո օդանավակայանի թռիչքուղում ինքնաթիռը ոչ թե կենդանու, այլ մարդու է հարվածել՝ ՀՀ քաղաքացու

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրողների թիվը մարզերում ու Երևանում. մարզերից ամենաշատ ընտրողները Կոտայքում են

Անցկացվել են հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ

ԲՀԿ-ն արտահերթ ընտություններին կմասնակցի 169 թեկնածուով, 7 հոգին ինքնաբացարկ է հայտնել

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար