Վերեւից ասել են՝ ներս չթողնեք. Ազգային ժողովում լրագրողների աշխատանքը կաթվածահար է եղել

Լրագրողների մուտքը Հայաստանի Ազգային ժողով խստ սահմանափակվել է: Քիչ առաջ «Հայկական ժամանակ»-ի ԱԺ-ում հավատարմագրված թղթակիցը փորձել է մտնել կառույց, սակայն անցակետում թույլ չեն տվել առաջ գնալ, քանի որ վերեւից հրահանգված է լրագրողներին ներս չթողնել՝ «նիստ չկա» պատճառաբանությամբ:

Այսինքն՝ ԱԺ-ի վերեւներում որոշել են, որ եթե 6-րդ գումարման ԱԺ-ի 3-րդ նստաշրջանը դեռ չի մեկնարկել, ուրեմն լրագրողներն անելիք չունեն ԱԺ շենքում: «Հայկական ժամանակ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանումներ է խնդրել ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից: Վերջինս մեր լրագրողի հարցին, թե ինչու իրեն չեն թողնում շենք մտնել, պատասխանել է.

«Ներս ինչու՞ պետք է թողնեն, պատգամավորներից ստացի անցագիր՝ մտի, հիմա նստաշրջան չկա, հավատարմագրված լրագրող եւս (ԱԺ 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի գործունեությունը լուսաբանելու համար լրագրողների հավատարմագրման գործընթացը դեռ չի ավարտվել-խմբ.): Հանձնաժողովի նիստերի օրերին նախկին անցագրով կարող ես մտնել»,- ասաց Բաբայանը:

Այսօր ԱԺ-ում առողջապահության մշտական հանձնաժողովի նիստ կա: Պարզվում է սույն նիստը լուսաբանելու համար լրագրողների մուտքը թույլատրելի է միայն նիստից մեկ ժամ առաջ:

Տպավորություն է ստեղծվում, որ ԱԺ խորհրդի վերջին նիստում բարձրաձայնված այն տեսակետը, թե պետք է լրագրողների իրավունքները սահմանափակել խորհրդարանում, կամաց-կամաց իրականություն է դառնում: Հիշեցնենք, այս մտքի հեղինակը Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն էր: Հարկ է նաեւ նշել, որ նախկինում նման փայլուն մտահղացում չի եղել, եւ հավատարմագրված լրագրողները կարողացել են նախկին նստաշրջանի անցագրով մտնել խորհրդարան:

Եւ ընդհանրապես, ԱԺ-ն իրավունք չունի որոշել, թե լրատվամիջոցը, ե՞րբ եւ ի՞նչ պետք է լուսաբանի խորհրդարանում, ուստի նախկին անցագրերը պետք է վավերական լինեն մինչեւ նորերի տրամադրելը կամ պետք է արագացվի նորերի տրման գործընթացը:

Տպել
3134 դիտում

«Էլեկտրիկ Երեւան»-ից հայտնի ակտիվիստը դրվագ է պատմել ոստիկանությունում իր եւ Հունան Պողոսյանի հանդիպումից

Վարչական համաներում է կիրառվել 108 հազար 916 քաղաքացու նկատմամբ. Արտակ Զեյնալյան

Մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն`ՊԲ հյուսիսային ուղղության զորամասերի մասնակցությամբ

Նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նոր կուսակցություն է բացել եւ վստահում է Նիկոլ Փաշինյանին

Վենետիկի հանձնաժողովը հայտարարություն է ընդունել ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ

Նախագահն այցելել է Հայաստանում Գերմանիայի դեսպանություն

Հայտնի «դըմփ-դըմփ հու՛»-ն՝ Հունան Պողոսյանի մասնակցությամբ (տեսանյութ)

Հնգյակով ցուցակը զարմացրել է ՀՀԿ-ին. կուսակցությունում մասնակցության վերջնական որոշում չկա

Հիվանդին ԲԿ-ում փոխներարկվել է «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն, որի հետևանքով հիվանդը մահացել է

Վահե Գրիգորյանի ընտրության հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին

Հայ զինծառայողները մասնակցել են միջազգային հեղինակավոր վարժանք-մրցույթին

«Երկիր Ծիրանի»-ին դատապարտում է Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու կառավարության որոշումը

Սերժ Սարգսյանի ընկերոջ որդու նախաձեռնությամբ պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան

Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձինք

Կապանի մարզադաշտը կվերանորոգվի ՀՖՖ հաշվին. Նիկոլ Փաշինյան

Երգիչ Սեբուի հոր մեքենան կանգնեցրած եւ կաշառք պահանջած տեսուչները գրավի դիմաց ազատ են արձակվել

Անչափահասի կոկորդից արմունկով սեղմած պահել են, պառկած հասցրել բաժին, ապա բազմաթիվ հարվածներ հասցրել. փաստաբան

Ինձ համար կարեւորագույն խնդիր է՝ ջարդել նարկոտրաֆիկի ողնաշարը, մեծ խմբաքանակներ են անցնում Սյունիքով. Փաշինյան

ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայում աղմուկը չի հանդարտվում

Սեւակ Միքայելյանի քարոզարշավին աշակերտների մասնակցության մասին ձայնագրությունն ուղարկվել է Կոտայքի դատախազություն