Գրիպի դեմ պատվաստվել է 89 222 մարդ. պատվաստանյութը շնչառական այլ վարակներից չի պաշտպանում

Հայաստանում գրիպի եւ սուր շնչառական վարակների բռնկում կա ու հատկապես երեխաների շրջանում: Բուժհաստատություններն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով: Ընդունարաններում մեծ հերթեր են գոյանում: Երեխաներին աշխատում են հոսպիտալացնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, իսկ եթե վիճակը թույլ է տալիս, բուժումը կազմակերպել տան պայմաններում:

Եվ այս ֆոնի վրա ծնողների շրջանում հարց է առաջանում, թե արդյո՞ք երեխաները պաշտպանված կլինեին, եթե նրանք պատվաստված լինեին գրիպի դեմ (խոսքն, իհարկե, չի վերաբերում նրանց, որոնք պատվաստումներին դեմ են սկզբունքորեն ու առհասարակ): Այս եւ ծնողներին հետաքրքրող այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հետ:

- Տիկին Սահակյան, ծնողների շրջանում հետաքրքրություն կա, թե եթե երեխաները պատվաստված լինեին գրիպի դեմ, արդյո՞ք այս իրավիճակը չէր ստեղծվի: Կամ եթե իրենք էլ պատվաստվեն, որքանով պաշտպանված կլինեն ու որքանով է դա անվտանգ:

- Սեզոնի ընթացքում շրջանառում են ինչպես սեզոնային գրիպի, այնպես էլ սուր շնչառական վիրուսները: Պատվաստումներն իրականացվում են սեզոնային գրիպի դեմ, հետեւաբար՝ պաշտպանողական մեխանիզմները զարգանում են միայն սեզոնային գրիպի նկատմամբ, իսկ սուր շնչառական վիրուսների նկատմամբ երեխան կմնա անպաշտպան: Սովորաբար ծնողների մոտ կա այն թյուր կարծիքը, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստվելով, այն կարող է պաշտպանել նաեւ բոլոր վիրուսներից: Ինչ վերաբերում է սեզոնային գրիպին, ապա եթե առողջ մարդը շփվում է վարակի աղբյուրի հետ, ապա նա կվարակվի, եթե նրա արյան մեջ բացակայում են հակամարմիններ կոնկրետ տվյալ վիրուսների նկատմամբ: Եթե կրծքով սնուցվող երեխան վարակվում է արդեն իսկ հիվանդությունը կրող մորից, ապա շատ հնարավոր է, որ նա չհիվանդանա, քանի որ կաթի միջոցով ստանում է հակամարմիններ: Եթե վարակի աղբյուրն այլ է, հիվանդությունից խուսափել երեխան կարող է երկու դեպքում. եթե արդեն հիվանդացել է այդ վիրուսով, ու նրա օրգանիզմում ձեւավորվել է իմունիտետ, կամ եթե ստացել է համապատասխան պատվաստում: Գրիպի դեմ պատվաստումը նույնիսկ գրիպով վարակվելու դեպքում մեղմացնում է հիվանդության ընթացքը: Գրիպի դեմ պատվաստումը նաեւ պաշտպանում է պատվաստվողի շրջապատի մարդկանց, այդ թվում՝ նրանց, ովքեր ավելի խոցելի են, ինչպիսիք են օրինակ նորածինները եւ երեխաները, մեծահասակները եւ որեւէ  քրոնիկ հիվանդություն ունեցող  մարդիկ:

- Գրիպի դեմ պատվաստանյութի նկատմամբ որոշակի անվստահություն կա՝ կապված այն հանգամանքի հետ, որ այդ վիրուսն անընդհատ փոփոխությունների է ենթարկվում, հետեւաբար՝ անհասկանալի է, թե պատվաստանյութն ինչպես կարող է ազդել անընդհատ ուրիշ դարձող վիրուսի վրա:

- Հայաստանի Հանրապետությունում սեզոնային գրիպի կանխարգելման նպատակով օգտագործվում են ԱՀԿ-ի նախաորակավորում ունեցող (հյուսիսային կիսագնդի համար) եւ տվյալ սեզոնի համար Եվրամիության որոշմանը համապատասխանող պատվաստանյութերը: Գրիպի դեմ պատվաստանյութը պաշտպանում է տվյալ սեզոնին շրջանառող գրիպի բոլոր տեսակներից, որոնք սահմանվել են ԱՀԿ-ի կողմից եւ օգտագործվել են արտադրողների կողմից պատվաստանյութի ստեղծման գործընթացում: Պատվաստանյութը պաշտպանում է ոչ թե բոլոր վիրուսներից, այլ միայն գրիպից:

- Տարեկան քանի՞ մարդ է պատվաստվում գրիպի դեմ: Նրանցից քանի՞սն են ներկայացնում թիրախային խմբերը եւ քանի՞սն են իրենք դիմել պատվաստվելու համար:

- 2017-2018թթ. սեզոնի համար Հանրապետությունում նախատեսված է կատարել 110 000 պատվաստում ԱՀԿ-ի կողմից սահմանված ռիսկի խմբերի շրջանում (հղիներ, մինչեւ 5 տարեկան երեխաներ, բուժաշխատողներ, մեծահասակներ, հատուկ կազմակերպությունների անձնակազմ՝ ծերանոցներ, մանկատներ, հատուկ կրթական, զինծառայողներ եւ այլն, քրոնիկ հիվանդություններով անձինք): Առ այսօր կատարվել է 89 222 պատվաստում, որից 12 569-ը ռիսկի խումբ չեն համարվել եւ պատվաստվել են իրենց նախաձեռնությամբ:

- Որքա՞ն արժե գրիպի դեմ պատվաստումը ոչ թիրախային խմբերի համար:

Հայաստանի Հանրապետությունում սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն իրականացվում են կամավոր սկզբունքով՝ պետական պատվերի շրջանակներում:

- Տիկին Սահակյան, ի՞նչ պարբերականությամբ է պետք պատվաստում ստանալ:

Յուրաքանչյուր սեզոնից առաջ անհրաժեշտ է պատվաստվել 1 դեղաչափ տվյալ սեզոնի համար նախատեսված պատվաստանյութով, իսկ մինչեւ 9 տարեկան այն երեխաները, ովքեր պատվաստում չեն ստացել կամ գրիպով չեն հիվանդացել պետք է ստանան 2 դեղաչափ` առնվազն 4 շաբաթ ընդմիջումով:

Հ.Գ. Գայանե Սահակյանը նաեւ նկատեց, որ մշտադիտարկան արդյունքներով Հայաստանում սուր շնչառական վարակների եւ գրիպի տարածվածությունը համահունչ է սեզոնին (http://www.moh.am/#1/989 ): 

Տպել
2051 դիտում

Թուրքիայում բացվել է պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանը (տեսանյութ)

Ոստիկանության պետի հրամանով 8 ծառայողների սպայական կոչումներ են շնորհվել

Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն ու կփոխվեն

Սուրբ Կարապետ վանքի հարևանությամբ գտնվող ավազահանքում փլուզում է տեղի ունեցել. կա զոհ

Առողջապահության նախարարը կմեկնի Քատարի Պետություն

Ն. Փաշինյանը մի քանի տասնյակ սփյուռքահայերի ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ է շնորհել

Բելգիայի թագավորական ընտանիքը մասնավոր այցով Հայաստանում է

Ովքեր եւ ինչի համար էին Զովասարում այս գիշեր ցանկացել տուն պայթեցնել. մանրամասներ

100 օրվա ամփոփում. հեղափոխություն առանց ծանր հետեւանքների

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը կքննարկի ՀՀ ընտրանու հետ կրկին մենամարտերի մասնակցելու հարցը

«էլեկտրիկ Երևան»-ի ամենահայտնի ցուցարարն ու լրագրող Զ. Մեջլումյանը՝ Դ. Սանասարյանի թիմում

«Արմնյուզ»-ի վաճառքի մասին տեղեկությունները կեղծ են. Հրաչյա Քեշիշյան

Պաշտպանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ

«Դիլիջան ազգային պարկ»-ից 9-ը հազար ծառ հատելու համար մեղադրանք է առաջադրվել 15 անձի

Դատախազը «շու՞տ է մոռացել իր հայտարարությունները». Դավթյանը պատասխանում է Շարմազանովին

Ընտրացուցակներ մաքրելուց մինչեւ օրենքով գողեր. Վալերի Օսիպյանի 100 օրը

ԲԴԽ-ն մշակել է արդարադատության արդյունավետության բարելավման հայեցակարգ

Արցախում ծնունդների թիվն ավելացել է, նորածին տղաների թիվը գերակշռում է աղջիկներին

Անդրիաս Ղուկասյանը ԿԸՀ-ի դիմաց պահանջում է Տիգրան Մուկուչյանի հրաժարականը (տեսանյութ)

Ինչ կապ ունի Ֆելիքս Ցոլակյանը քաղաքացու բնակարանը խլելու հետ. փողոցում են հայտնվել