Գերմանիայում հայերի դեմ մահափորձերի մասին պնդումներին լուրջ մոտեցեք. պոլսահայ լրագրող

11/01/2018 schedule15:03

Գերմանիա տեղափոխված պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատը եւս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել Գերմանիայում հաստատված Թուրքիայի քաղաքացիների դեմ հնարավոր մահափորձերի մասին տեղեկատվության վրա: 

«Եվս մեկ անգամ նախազգուշացնում եմ` Գերմանիայում մահափորձերի մասին պնդումներին լուրջ մոտեցեք»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Բաղդատը:

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը դեկտեմբերի 20-ին հայտարարել է, որ հետախուզական տվյալներ ունի այն մասին, թե Եվրոպայում բնակվող Թուրքիայի քաղաքացի ալեւիների եւ հայկական համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաեւ Արդարություն եւ զարգացում կուսակցության իշխանության օրոք երկիրը ստիպված լքած լրագրողների, գրողների, գիտնականների դեմ մահափորձեր են նախապատրաստում: 

Փայլանը նշել էր, որ Թուրքիայի կառավարության ներկայացուցիչները, ում հետ հանդիպել եւ խոսել է իր ունեցած տվյալների վերաբերյալ, խոստացել են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել:

Գերմանիայի ոստիկանությունը հայտնել էր, որ տեղյակ է Փայլանի հայտարարության մասին: «Տեղյակ ենք վերոնշյալ վտանգից, անհրաժեշտ աչալրջությամբ ուսումնասիրում ենք իրադրությունը: Սակայն իրավիճակի եւ պաշտպանական միջոցների ձեռնարկման մասին այլ մանրամասներ չենք կարող տրամադրել»,- նշված էր Գերմանիայի ոստիկանության տարածած հայտարարության մեջ:

Տպել
8783 դիտում

Կարծում եմ՝ Նարեկ Սարգսյանը շուտով կլինի մեր տեսադաշտում. Վալերի Օսիպյան

Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հանդիպել է «Ռոսաբարոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրենի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կմեկնի Չեխիայի Հանրապետություն

Ինչո՞ւ է լռում ԲԴԽ-ն՝ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ. պարզաբանում

«Որդան կարմիր»-ը կյանք է ստանում. գորգագործական արհեստանոցներ կբացվեն Երևանում և մարզերում

Ստացել է խոշոր չափերի գումար եւ խոստացել ազատել բանակից. քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել

Ռոբերտ Քոչարյանը չի ցանկացել առերեսման մասնակցել. պաշտպան

ՄԻՊ-ը ողջունում է Առողջապահության նախարարի քայլերը՝ հոգեբուժարաններին առնչվող ոլորտում

Թվով 95 խախտումների արդյունքում բնությանը հասցվել է ավելի քան 160 միլիոն դրամի վնաս

Քաբուլում նախագահի ելույթի ժամանակ թագավորական պալատը հրթիռակոծվել է

Քոֆի Անանի մահվան կապակցությամբ ՄԱԿ-ն ամբողջ աշխարհում կիջեցնի դրոշները

Զովունի գյուղում վրաերթի են ենթարկել 25-ամյա երիտասարդի. վիճակը միջին ծանրության է

Այսօր հոսանքի պլանային անջատումներ կլինեն Երևանում եւ 8 մարզերում

Կարվի ամեն ինչ, որպեսզի ներառական կրթությունն Արցախում դրվի բարձր հիմքերի վրա. նախարար

Սյունիքի մարզում մինչեւ 24 ժամյա ջրանջատում է սպասվում, Արարատում՝ 8 ժամյա

Այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա, երեկոյան որոշ շրջաններում անձրեւ ու կարկուտ է սպասվում

Արցախ այցելելու համար գերմանացի պատգամավորը ներառվել է Ադրբեջանի «սև ցուցակ»-ում

15-ամյա Մարիա Կուդրյաշեւան որոնվում է որպես անհետ կորած

Հայաստանում կանցկացվեն մարդու պապիլոմա վիրուսի տարածվածության հետազոտություններ. հուշագիր

Հյուսիս-հարավի շինարարական նախագիծը փոփոխվել է՝ հնավայրերը պահպանելու համար