Սահակաշվիլուն դատախազությունում հարցաքննել են Մայդանում վրացի դիպուկահարների գործով

10/01/2018 schedule15:03

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլուն հունվարի 9-ին Ուկրաինայի դատախազությունում հարցաքննել են Կիեւի Մայդանում 2014 թ.-ի գնդակահարությունների գործով: Այս մասին հայտնել է հենց ինքը՝ Սահակաշվիլին:

«Երեկ ես երկու ժամ անցկացրել եմ դատախազությունում՝ Մայդանում գնդակահարության գործով հարցաքննությանը, քանի որ Բեռլուսկոնիի ընկերոջ իտալական հեռուստաալիքը «փաստեր» էր ներկայացրել «վրաստանցի դիպուկահարների մասին», ու իբր ես նրանց հանձնարարել եմ կրակել մարդկանց վրա»,- գրել է նա Facebook-ի իր էջում:

Նրա խոսքով՝ հունվարի 10-ին եւս երկու հարցաքննություն է նշանակված: Միեւնույն ժամանակ նշել է, որ քննիչներն իրենց շատ բարեհամբույր եւ արհեստավարժ են պահել: «Սակայն համակարգն ապարդյուն է աշխատում, քանի որ այս շրջանի երկու կարեւոր գործեր՝ Վիկտոր Յուշչենկոյի թունավորումը եւ Մայդանում գնդակահարությունները, չեն քննված եւ բացահայտված»,- ասել է նա ու հավելել, որ Ուկրաինայում մինչ օրս կան մարդիկ, որոնց ձեռնտու չէ այդ գործերի անկողմնակալ քննությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանում թաքնվող Վրաստանի երկու քաղաքացին, որ իրենց համարում են 2014 թ.-ի ձմռանը Կիեւի Մայադանում տեղի ունեցած մասսայական ակցիաների վկա, հայտնել էին, որ այնտեղ գործել են վարձու դիպուկահարներ, որոնց խոստացել են աշխատանքի դիմաց վարձատրել 5 հազարական դոլարով: Այս մասին հայտարարել է ուկրաինացի փաստաբան Ալեքսանդր Գորոշինսկին:

Ավելի վաղ իտալական «5-րդ ալիքը» վավերագրական ֆիլմ էր ցուցադրել, որում իտալացի լրագրողները հարցազրույց են վերցնում ոմն Կոբա Ներգաձեից, Զալոգի Կվարացխելիից եւ Ալեքսանդր Ռեւազիշվիլիից: Նրանք նշում էին, որ իրենց 2014 թ.-ին որպես դիպուկահար, Կիեւ էր ուղարկել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Նրանցից մեկը պնդում էր, որ Մայդանում հակամարտության սրման ժամանակ իրենց հրամայել են կրակել «Բերկուտի» աշխատակիցների ու ցուցարարների վրա, սակայն վրացական ջոկատը հրամանը դիտարկել է որպես սադրանք եւ կրակ չի բացել:

Հիշեցնենք, որ Մայդանում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների հետեւանքով շուրջ 100 մարդու սպանության համար ուկրաինական նոր իշխանությունները մեղադրում են նախկին նախագահ, այժմ ՌԴ տարածքում գտնվող Վիկտոր Յանուկովիչին եւ ՆԳՆ-ի «Բերկուտ» ջոկատին: «Բերկուտի» աշխատակիցներն ու Յանուկովիչը հերքում են իրենց վերագրվող մեղադրանքները: Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո «Բերկուտ» հատուկ ջոկատը լուծարվել է:

Տպել
1776 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված