Այլընտրանք չկա. հերթեր սոցիալական քարտերի համար

10/01/2018 schedule15:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունվարի 11-ի համարում

Այս տարվա հունվարի մեկից ավարտվեց «Սոցիալական ապահովագրության քարտերի մասին» ՀՀ օրենքի ամբողջական կիրառման համար սահմանված ժամկետը: Եւ այսուհետ մի շարք ֆինանսական գործարքներ կատարելիս ՀՀ քաղաքացիներից  անպայման պահանջվում է ներկայացնել սոցիալական քարտ, հակառակ պարագայում՝ այդ գործարքներն ուղղակի չեն իրականացվի: Սակայն այս մասին ՀՀ քաղաքացիներից շատերը հիշեցին վերջին օրերին միայն` վարչական մեքենայի ճնշման հետեւանքով: Բազմաթիվ մարդիկ այս օրերին չեն կարողանում իրականացնել իրենց անհրաժեշտ գործարքները` սկսած հարկեր, տուրքեր վճարելուց, մինչեւ աշխատավարձ ստանալը: Ու հիմա սոցիալական քարտ ստանալու համար մեծ հերթեր են նկատվում: Միայն դեկտեմբերի 28-ին եւ 29-ին սոցիալական քարտ ստանալու համար 50 հազար քաղաքացի է հայտ ներկայացրել համապատասխան մարմիններ:

Իսկ ընդհանուր առմամբ՝ սոցիալական քարտ ստանալու հայտ է ներկայացրել 2 մլն 100 հազար մարդ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ տպագրվել ու առաքվել է 1 մլն 600 հազար սոցիալական քարտ, որից 1 մլն 500 հազարն արդեն բնակչությունը ստացել է: Մինչեւ հիմա սոցիալական քարտ ստանալ չհասցրած քաղաքացիները դեռ կարող են դիմել պատկան մարմիններին՝ դրանք ստանալու համար: Իսկ քարտերը կտրվեն հայտ ներկայացնելուց հետո՝ շուրջ 20 օրվա ընթացքում: Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովագրության եւ կենսաթոշակային ապահովության վարչության պետ Արտեմ Ասատրյանի՝ սոցիալական քարտերը թեեւ տրվում են երեխաներին եւս, սակայն դրանք հիմնականում անհրաժեշտ են չափահաս քաղաքացիներին, քանի որ նրանք են ֆինանսական գործարքներ կատարում:

Ըստ այդմ, սոցիալական քարտն ու դրա համարը կիրառվում են քաղաքացուն աշխատանքի ընդունելու, աշխատավարձ, կենսաթոշակ, նպաստ նշանակելու եւ վճարելու ժամանակ: Ընդ որում, սա անկախ այն հանգամանքից՝ քաղաքացին աշխատում է պետական թե մասնավոր հիմնարկությունում: Բացի այդ, սոցիալական քարտն ու դրա համարն անհրաժեշտ են նաեւ ֆիզիկական անձի կողմից հարկեր, մաքսատուրք, պարտադիր սոցիալական ապահովագրության կամ հաստատագրված վճարումներ կատարելու, բանկային հաշիվներ բացելու ժամանակ: Մնացած բոլոր դեպքերում, ըստ Արտեմ Ասատրյանի, սոցիալական քարտ չի պահանջվում: «Սոցիալական քարտ պետք չէ նաեւ գազի, հոսանքի, հեռախոսի եւ այլ տիպի վարձավճարներ մուծելու համար»,- ընդգծում է նա:

Սակայն այս օրենքը մեզանում միանշանակ չընդունվեց, եւ մի շարք կազմակերպություններ դեռ շարունակում են պայքարել ընդդեմ օրենքի պարտադիր կիրառման: «Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման հիմնադիրներից Հայ արիական միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանը, իր ղեկավարած կազմակերպության անդամներն ու շուրջ 100 հազար համախոհներ չեն պատրաստվում սոցիալական քարտ ստանալ: Նրանք դիմել են ԱԺ պատգամավորներին՝ օրենքում լրացուցիչ փոփոխություններ կատարելու համար: Արմեն Ավետիսյանի խոսքերով՝ քաղաքական ուժերն իրեն հավաստիացրել են, որ հետամուտ են լինելու, որպեսզի Սոցիալական ապահովագրության քարտերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ընդգրկվի օրակարգ ու ընդունվի:

Իսկ փոփոխությունների հիմնական նպատակն այն է լինելու, որ այսուհետ սոցիալական քարտ ունենալը պետք է լինի կամավոր, ոչ թե պարտադիր: Հակառակ պարագայում, Արմեն Ավետիսյանը սպառնում է, որ իրենք ոտքի կհանեն մասսաներին: «Հունվարի առաջին կեսից հետո շարունակելու ենք առայժմ ասուլիսային եւ կլոր սեղանային պայքարի ձեւերը»,-հայտարարեց Ա.Ավետիսյանը: «Իսկ եթե, այնուամենայնիվ, մեր պահանջները չկատարվեն, ապա դա տեղիք կտա մարդկային բավական լուրջ ալիքի բարձրացման, եւ մենք կկանգնենք այդ ալիքի գլխին: Մասսաներին ոտքի ենք հանելու, եւ եթե որեւէ հիմնարկ չի տալիս մարդկանց աշխատավարձը, ապա պիտի  քարկոծեն, պիտի ջարդուփշուր անեն այդ հիմնարկը՝ հասկացնելով, որ մեր վաստակը ոչ մի օտարի գործակալ իրավունք չունի  չտալու»,- ասում է Ավետիսյանը: Թեեւ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից էլ հավաստիացնում են, որ օրենքի կիրառման ժամկետը այլեւս չի երկարաձգվելու, եւ սոցիալական քարտերի ստացումն այսուհետ կամավոր չի կարող դառնալ:

Հ.Գ. Պարզվում է, սոցիալական ապահովագրության քարտ ունենալը պարտադիր է ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլ նաեւ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող, ՀՀ-ում գրանցված կազմակերպությունում աշխատող օտարերկրյա քաղաքացիների համար: Այլապես, նրանք եւս չեն կարողանա ՀՀ տարածքում իրականացնել որոշ ֆինանսական գործարքներ: Մեր այն հարցին, թե դա պարտադիր է նաեւ ԼՂՀ քաղաքացիների՞ համար, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովագրության եւ կենսաթոշակային ապահովության վարչության պետ Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող բոլոր քաղաքացիների համար էլ պարտադիր է: Չնայած, կարծեմ նրանք էլ ՀՀ քաղաքացիության անձնագիր ունեն»: Նշենք, որ Հայ արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը կարծում է, որ սոցիալական քարտից հրաժարվել ցանկացող մարդիկ կարող են հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, ընդունել ԼՂՀ քաղաքացիություն եւ այսպես պաշտպանել իրենց իրավունքները: Պարզվում է՝ այս տարբերակը ամենեւին էլ չի ազատում սոցիալական քարտ ունենալու պարտականությունից:

Արման Գալոյան

Տպել
1596 դիտում

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան