Հայաստանը միայն կշահի, եթե Իրանն ունենա միջուկային զենք. դեսպան

Իրանում իշխանության դեմ ուղղված ցույցերը ոչ այնքան սոցիալական էին, ոչ էլ ինքնաբուխ: Կան կասկածներ, որ դրանք հրահրել էին պահպանողականները, որոնք դեմ են երկրի ներկայիս ռեֆորմիստ ղեկավար Հասան Ռոհանիի վարած քաղաքական ուղենիշին: Այս մասին «Հոդված 3» ակումբում կազմակերպած «Ներքաղաքական ցնցումներ Իրանում. տարածաշրջանը ապակայունացման նոր մարտահրավերի առաջ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց իրանագետ Հրաչյա Հակոբյանը:

Նա միանշանակ համակարծիք չէ այն մտքի հետ, որ Իրանում սոցիալական ու ինքնաբուխ ցույցեր էին՝ բերելով որոշակի տվյալներ իր առաջ քաշած վարկածի ապացուցման օգտին: «Իրանում ցույցերը սկսեցին հանրահավաքների համար ոչ հարմար Մահշադ քաղաքում, որը շատ պահպանողական բնակավայր է, ու այնտեղ կրոնական ավանդություններն ավելի սուր են արտահայտված: Ես այստեղ քաղաքական ուժի հրահրում եմ տեսնում, որովհետեւ սոցիալական բողոքի դուրս եկած անձանց մեծամասնությունը սոցիալական այս բողոքի մեջ չէր տեղավորվում, նրանք Իրանի 50-ից ավելի քաղաքներից տարբեր են: Մաշհադի ցուցարարների 2/3-րդը սեւազգեստ կանայք էին եւ աշխատում են պետական ապարատներում կամ կրոնական հիմնարկներում»,- նկատեց Հակոբյանը:

Հայաստանի հարեւան Իրանում տասնյակ զոհերով, հարյուրավոր վիրավորներով ու բազմաթիվ ձերբակալություններով զուգորդվող ներքաղաքական ցնցումները չեն դադարում:

Իսլամական Հանրապետության Մաշհադ քաղաքում դեկտեմբերի 28-ին բողոքի ցույցեր սկսվեցին սոցիալական խնդիրների, մասնավորապես՝ գնաճի դեմ: Դրանք այնուհետեւ տարածվեցին 50-ից ավելի մեծ ու փոքր քաղաքներում, իսկ տնտեսական պահանջները սահուն անցան քաղաքական դաշտ՝ հասնելով պետական կառավարման համակարգի փոփոխման կոչերի: Առանձին վայրերում ցուցարարներն անգամ այրում էին Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի պատկերով պաստառները:

Հակոբյանի խոսքով, թեպետ խոսվում է ԱՄՆ-ի կամ Սաուդյան Արաբիայի դերակատարության մասին, սակայն ներքաղաքական ճգնաժամի պատճառները պետք է փնտրել հենց Իրանի ներսում: «Բացի տնտեսական խնդիրներից, որոնք մարդկանց դուրս են  բերել փողոց, կան լուրջ քաղաքական հարցեր»,- ասաց նա հավելելով, որ այժմ Իրանում քննարկվում է գործող քաղաքական համակարգի տրանսֆորմացիայի խնդիրը՝ կարող է անգամ հոգեւոր առաջնորդի ինստիտուտը վերանալ:

Նա շտապեց հավելել, որ ասվածը չի նշանակում, որ Իրանը դառնում է աշխարհիկ պետություն: «Ոչ, բնավ, խոսքը կրոնապետության պահպանման մասին է, սակայն առանց ընդգծված մեկ հոգեւոր առաջնորդի եւ նախագահի կառավարմամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք չէ սպասել, որ Իրանը ցույցերի արդյունքում կարող է ապակայունացվել: «Նման հեռանկար այժմ Իրանի չի սպառնում, քանի որ այնտեղ իշխանությունը բավականին պինդ է»,- կանխատեսեց փորձագետը, ում կարծիքով Իրանի հնարավոր ապակայունացումը մեծ բացասական ազդեցություն կարող է թողնել ողջ տարածաշրջանի վրա:

Իրապես, Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում մեծ ազդեցություն ունեցող Իրանի ապակայունացումը կարող է հեռուն գնացող բացասական հետեւանքներ ունենալ տարածաշրջանային անվտանգային միջավայրի վրա: Բավական է նշել, որ Իրանը տարածաշրջանային միակ տերությունն է, որ միաժամանակ սահմանակցում է Ադրբեջանին, Արցախին ու Հայաստանին:

Մի կողմից մտավախություն կա, որ իրավիճակի շարունակական սրման հետեւանքով, հաշվի առնելով այդ երկրի էթնիկական եւ կրոնական բազմազանությունը, Իրանին կարող է սպառնալ Սիրիայի սցենարը: Մյուս կողմից, հենց ցուցարարները պնդում են, թե պետք չէ վախենալ, քանի որ եթե փոփոխություններ տեղի ունենան, ապա Թունիսի տարբերակով կլինեն, ոչ թե Սիրիայի։

Ամեն դեպքում, ըստ փորձագետների կասկածից վեր է, որ Իրանի ապակայունացումն անմիջականորեն ազդեցություն կունենա տարածաշրջանային անվտանգության վրա, եթե չասենք, որ կարող է ուղղակի փլուզել առկա անվտանգության թեպետ խարխուլ, բայց գործող համակարգը:

Իրանում իրավիճակը ճգնաժամային որակեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ Արմեն Իսրայելյանը: Նրա խոսքով, երկրում դեռեւս պահպանվում է լարվածությունը, թեեւ վերջին օրերի ցույցերը, կարծես թե, աստիճանաբար հանդարտվում են: «Իրանում իրավիճակը քաղաքական առումով ճգնաժամային է դեռեւս եւ այ երկրի իշխանություններն այսօր կանգնած են բարդ մարտահրավերների առաջ»,- ասաց բանախոսը:  

«Ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին, ասեմ, որ կա 20 զոհ, ձերբակալվածների թիվը, ըստ Իրանի պաշտոնական տվյալների՝ 3700 է: Սակայն ձերբակալվածների թիվն այստեղ ճշգրիտ չէ, քանի որ անվտանգության տարբեր ուժերի կողմից էլ կան ձերբակալվածներ, ավելին՝ իրար հակասում են տարբեր գերատեսչությունների ներկայացրած տվյալները: Ուսանողներ կան ձերբակալվածների թվում՝ 200 հոգի տարբեր համալսարաններից»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում պետք է ուշադիր հետեւեն Իրանում կատարվող իրադարձություններին եւ ավելի սերտացնեն այդ երկրի թե՛ իշխանությունների, թե՛ հասարակական ու քաղաքական տարբեր խմբերի հետ հարաբերությունները:

«Անհրաժեշտ է ակտիվացնել նաեւ տնտեսական կապերը, որոնք այժմ դոփում են տեղում»,- Իսրայելյանի միտքը շարունակեց ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ հավելելով, որ առանց տնտեսական լուրջ բազայի, քաղաքական ջերմ հարաբերությունները ռազմավարական հեռանկարում էական դեր չեն կարող ունենալ:

Միեւնույն ժամանակ Արման Նավասարդյանը վստահ է, որ Իրանում հնարավոր է ռեժիմի փոփոխություն, բայց ոչ ապակայունացում: Նա կատարված գործողությունների մեջ տեսնում է նաեւ արտաքին ուժերի ազդեցությունը: «Որքան էլ ընդունված է ասել, որ ներքին խժդժությունները կամ իշխանափոխությունը ներսից է լինում, միեւնույն է՝ չի կարելի անտեսել այն, ինչ կատարվում է աշխարհաքաղաքական գետնի վրա», - պարզաբանեց նա:

Նավասարդյանը հիշեցրեց, որ անցյալ տարվա նոյեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց իր ռազմավարական անվտանգության դոկտրինը, որտեղ ԱՄՆ-ի առաջին 2 թշնամիները կամ ռեվիզիոնիստներ նշվեցին ՌԴ-ն ու Չինաստանը: «Բայց մենք գիտենք, որ կիզակետում հիմնականում գտնվում է նաեւ Իրանը, եւ սլաքը դեպի Թեհրանն է: Ներսից իմանալով ԱՄՆ քաղաքական գործընթացը՝ չենք կարող անտեսել, որ այս բոլորի հետեւում կանգնած են վաշինգտոնյան կենտրոնները, որոնք փորձում են ուղղորդել Իրանի ներքին ըմբոստությունը: Այլ հարց է, որքանով դա ստացվում է, թե՝ ոչ»,- ասաց Նավասարդյանը:

Նրա խոսքով, այս պահին ԱՄՆ-ի հովհանու ներքո ջերմացման միտում դրսեւորող Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունների թիրախում կրկին Իրանն է: Խնդիրը է դրված գլոբալ ու տարածաշրջանային մակարդակներում զսպել Իրանին, որը բավականին ամրապնդել է իր դիրքերը ռեգիոնում՝ հատկապես Սիրիայում եւ Լիբանանում: «ԱՄՆ-ն կարող է Իրանում տեղի ունեցած ցույցերը որպես պատրվակ օգտագործելով, փորձել դուրս գալ Իրանի հետ «վեցնյակի» կնքած միջուկային համաձայնագրից եւ նոր պատժամիջոցներ կիրառել Թեհրանի դեմ»,- կանխատեսում է նա ու հավելում, որ նոր պատժամիջոցներն Իրանին չեն կարող ստիպել հրաժարվել իր «միջուկային ծրագրերից»:

Նավասարդյանը, որ ժամանակին գլխավորել է Հայաստանի պատվիրակությունը ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի՝ Վիեննայում գործող բոլոր միջազգային կազմակերպություններում, վստահ է՝ Իրանը «վաղ թե ուժ ստեղծելու է միջուկային զենք»: «Որքան շուտ դա տեղի ունենա, այնքան դա շահեկան է Հայաստանի համար»,- ընդգծեց նա:

Հարցին՝ ինչու է Իրանի միջուկային տերություն դառնալը շահեկան Հայաստանի համար, եթե այն կարող է հանգեցնել լուրջ տարածաշրջանային լարվածության, Նավասարդյանը պատասխանեց. «Իրանը Հայաստանի համար բարեկամական երկիր է եւ տարածաշրջանում կայունության հստակ կողմնակից: Այդ երկրի ուժեղացումը միայն եւ միայն ձեռնտու է Հայաստանին: Մյուս կողմից, դա կբալանսավորի իրավիճակը տարածաշրջանում, քանի որ միջուկային զենք ունի նաեւ Իսրայելը, Պակիստանը, ինչպես նաեւ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն»,- եզրափակեց Արման Նավասարդյանը:

Տպել
4218 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում