ՌԴ-ում դեռահասի վրա հարձակված առյուծի հայ տիրոջը դատարանը փոխհատուցում է պարտավորեցրել

Ռուսաստանի Սարատովի մարզի շրջանային դատարանը բավարարել է Եղիշ Երոյանի դեմ դատական հայցը, որի Մայա անունով առյուծը հարձակվել էր 15-ամյա պատանու վրա, գրում է rusarminfo.ru-ն:

Դատարանը Երոյանին պարտավորեցրել է տղայի ընտանիքին վճարել 65 հազար ռուբլի փոխհատուցում:

«Ավելի վաղ Էնգելսի շրջանային դատարանն էր նման որոշում կայացրել, որը Երոյանը բողոքարկել էր, սակայն Սարատովի դատարանն ուժի մեջ է թողել դատավճիռը»,- նշված է Սարատովի դատարանի տարածած հայտարարության մեջ:

Ապրիլի 24-ին Էնգելսում` Տուրգենեւի փողոցի տներից մեկում, Մայան հարձակվել է 15-ամյա դեռահասի վրա։ Տղան վերջույթների փափուկ հյուսվածքների վնասվածքներ է ստացել եւ դիմել բուժհաստատություն` օգնություն ստանալու նպատակով։ Այդ պատմությունը մեծ աղմուկ է բարձրացրել։ Էնգելսի շրջանի դատախազ Վլադիմիր Կլիմովը դատարան է դիմել՝ պահանջելով Երոյանների ընտանիքից բռնագրավել Մայա էգ առյուծին եւ փոխանցել այն կենդանաբանական այգի։

Դատարանը որոշել էր արգելել Երոյանին տանն առյուծ պահել եւ առգրավել է այն, սակայն Եղիշ Երոյանը փախել էր դատական կատարածուներից: Դատական կատարածուները ստուգել են երեք հասցեները, որտեղ հնարավոր է թաքնվել է Երոյանը, որպեսզի նրան հանձնեն դատական գործընթաց հարուցելու մասին որոշումը:

Այդ հասցեներից երկուսում մարդ չի եղել, իսկ երրորդում դատական կատարածուները հանդիպել են Երոյանի հորը: Վերջինս պարզաբանել է, որ որդու հետ այս պահին շփում չունի: Հայրը նշել է, որ նախօրեին որդին մեկնել է Պենզա, որպեսզի ինքնուրույն լուծի առյուծին փոխանցելու մասին հարցերը:

Տպել
1246 դիտում

Քննարկվում է 500 մլն դոլարի ներդրման ծրագիր, կառուցվելու է մի քանի գործարան. Նիկոլ Փաշինյան

Մեր բանակի համար առավել օգտակար կլինեն ուղղաթիռները. ռազմական փորձագետ

Հերմինե Նաղդալյանի ամուսինը անսահման անշարժ գույք ունի

Աստված մի արասցե՝ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի եւ ես իմանամ ոչ թե իրավապահներից, այլ՝ մամուլից. վարչապետ

Վայոց ձորի կադաստրի մարզային ստորաբաժանման աշխատակիցները դիմում են վարչապետ Փաշինյանին

Ապահովել որակ եւ արագացնել կառուցապատման տեմպերը. Արշակյանն այցելել է Թալին-Լանջիկ ճանապարհահատված

Կոռուպցիան՝ բուժհաստատություններում. պետությանն ավելի քան 500 մլն դրամի վնաս է հասցվել. հարուցվել է 41 քրեական գործ

Նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվելու է Բաղրամյան 26. ԱԺ-ն քվեարկեց

Պլյուշչենկոն օրերս 3-րդ անգամ Երեւանում կներկայացնի Սառույցի արքաներ շոուն. կլինի պրեմիերա

ԱՀԿ-ում ներկայացվել է «ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցության մասին» համաձայնագիրը

Ամերիկահայությունը մեր ամենակազմակերպված համայնքներից մեկն է. Բակո Սահակյան

Փաշինյանի որոշմամբ ստեղծվում է Գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով

Սահակաշվիլին իրեն ընչազուրկ է անվանել

Վաշինգտոնում ամերիկահայ գործարարները աջակցում են միմյանց բիզնեսներին

Մնացականյանը Եվրոպայում ներկայացրել է ՀՀ-ում բարեփոխումների ուղղությամբ շոշափելի ձեռքբերումները

Տնտեսական ակտիվությունը աճել է 3 տոկոսով, արդունաբերությունը՝ 8.1 տոկոսով

Վաղվանից Հայաստանի զգալի մասում սպասվում են տեղումներ, հիմնականում՝ ձյան տեսքով

Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Արագածոտնի մարզ. հանդիպումներ կլինեն Աշտարակում եւ Ապարանում

Ինչ արժե նախընտրական գովազդի 1 րոպեն. 100 հազարից մինչև հազար դրամ՝ մարզերում ու Երեւանում

Ջիգարխանյանի նախկին կնոջը 250-ժամյա հարկադիր աշխատանք է տրվել. նա պատրաստ է ավլել փողոցները, բայց մեղավոր չի զգում