Մարդուն կլոնավորելու համար Հայաստանում քրեական պատժի կենթարկվեն. նոր օրենք է մշակվում

Հունվարի 10-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկել է «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին», «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի՝ նախագծերի մշակման նպատակն է առողջապահության ոլորտը կարգավորող իրավական ակտի դրույթները համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության նորմերին:

Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ նախագծերի ընդունման դեպքում նախատեսվում են մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելու արգելքի իրավական կարգավորումներ, ՀՀ դոնորության, փոխներարկումային բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման գործընթացի բարելավում: Նախատեսվում է քրեական պատժի սպառնալիքի միջոցով բացառել եվգենիկական փորձերի կատարումը, մարդու վերարտադրողական կլոնավորումը, օրգանների եւ հյուսվածքների ապօրինի շրջանառությունը: Պարզեցվում են իրավական ակտերի ընդունման ընթացակարգերը, կրճատվում ժամկետները:

Նախագծերի լրամշակված տարբերակների քվեարկությունը հանձնաժողովի որոշմամբ հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:

Տպել
1883 դիտում

Երթեւեկության կարգի փոփոխում՝ Երևանի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում

Այս ամսվա ընթացքում մահացել են մեկ եւ երկու ամսական երեխաներ. պատվաստեք ձեր երեխաներին

Գայ գյուղի հրդեհված տան մոխրացած տերն իրականում սպանվել է հրազենի կրակոցից. դին այրել են

Զվարճալի դեպք ՀՀ ծանրամարտի առաջնությունում.ծանրորդը ծանրաձողով հասավ տրիբունա (տեսանյութ)

Հեռավորությունն այլեւս խոչընդոտ չէ Մադագասկարի հետ համագործակցելու համար. Սերժ Սարգսյան

Արթիկի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից. ազատում-նշանակում օպերացիան շարունակվում է

«Գյումրի ԲԿ»-ում ոտքի եղունգի հեռացման համար սկսված միջադեպով զբաղվում է դատախազությունը

Օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դիտում էր եղբոր ելույթը ՀՀ առաջնությունում

Շուրջ 40 տաքսու վարորդների հոգեներգործուն դեղահաբով սուրճ է հյուրասիրել ու թալանել

Մայթով քայլելը առավել քան վտանգավոր է (լուսանկարներ)

Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը 0 ստացավ ՀՀ առաջնությունում

Ինչպե՞ս պաշտպանել մտավոր սեփականությունը․ վարչապետը լուծումներ է պահանջել

Արցախյան շարժումը պատմական իրադարձություն էր․ Բաբլոյանը պարգեւատրել է Արցախի ԱԺ նախագահին

Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)

Հայաստանում «կապույտ հազ» ախտորոշմամբ 2 ամսական երեխա է մահացել

Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը կնվիրվի Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին

«Արսենալին» բաժին հասավ «Միլանը». ամենահաճելի մրցակիցը չէ

Թուրք հայտնի քաղաքական գործիչների ու ազգայնականների մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել

Մատենադարանի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար առաջադրվել է մեկ թեկնածու

Բելառուսից շուտով ՀՀ կժամանի աշխատանքային խումբ․ քննարկվելու են լոգիստիկ խնդիրներ