Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ. հայերեն պաստառ՝ Ստամբուլում

11/01/2018 schedule18:59

Թուրքիայում՝ Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասում հայատառ մեծ պաստառ է հայտնվել, որով Շիշլիի թաղապետ Օմեր Գյունդայը շնորհավորում է հայերի Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը: 

Այստեղ ուշագրավն այն է, որ Գյունդայը Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանի գլխավորած Արդարություն եւ զարգացում կուսակցության անդամ է, որը վերջին տարիներին աչքի է ընկնում ազգայնական տրամադրություններով եւ նախաձեռնություններով: 

Թուրքիայի քաղաքական դաշտում այս կուսակցության միակ դաշնակիցն Ազգայնական շարժում կուսակցությունն է: Գորշ գայլերն արդեն պառակտվել են երկու մասին, քանի որ հենց ազգայնականների մի մասը դեմ է Էրդողանի հետ գործակցությանը: Իսկ մյուսները՝ նախագահ Դեւլեթ Բահչելիի գլխավորությամբ հայտարարել են, որ 2019-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին սատարելու են Էրդողանին եւ իրենց կողմից այլ թեկնածու չի առաջադրվելու: 

Սուրբ ծննդի օրը Թուրքիայի մեջլիսում 3 կուսակցությունից ներկայացված բոլոր 3 հայ պատգամավորները շնորհավորել էին հայերին. նրանք գրառումներ էին տարածել սոցիալական ցանցերի իրենց էջերում: 

Հայ պատգամավորներից Մարգար Եսայանը նույնպես Արդարություն եւ զարգացում կուսակցության անդամ է: 

Տպել
8661 դիտում

Անսովոր է հավաքականում լինել մարզչի կարգավիճակով. Ռոման Բերեզովսկի

ՀՀ ֆուտբոլի հավաքականի նորեկ Էդգար Բաբայանը տպավորված է թիմով

Ապացուցել ենք, որ բոլոր թիմերի դեմ էլ կարող ենք պայքարել. Տիգրան Բարսեղյան

Մանկապարտեզների տնօրեն, թաղապետի տեղակալ, վարորդ. ովքեր էին պաշտպանում Տարոն Մարգարյանին

Բարձր տրամադրությամբ ենք պատրաստվում խաղերին. Գեւորգ Ղազարյան

Անգամ կադրում չկամ. ընդդիմադիր Արմեն Աշոտյանը դժգոհ է Հ1-ի լրատվական թողարկումից

Ծառայողական քննություն՝ կարմիրբերետավորների կողմից ցուցարարների մեքենան վնասելու դեպքով

Տնտեսագիտականի ռեկտորն այլեւս չի ուզում աշխատել Տարոն Մարգարյանին պաշտպանած երիտասարդի հետ

Բարի գալուստ մաղթենք Էմերիին. Մխիթարյան

Քաղաքացին փորձում է ինքնասպան լինել. ԱԻՆ-ը ահազանգ է ստացել

Արայիկ Հարությունյան. ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի կենսագրությունը

Քննչական կոմիտեն խնդրում է ներկայանալ ենթադրյալ հանցագործությունից տուժած վարորդին

Նախկին նախարարի եւ Կարեն Նահապետյանի միջև դատավարության վեճն ավարտվեց հաշտությամբ

ՀՀ ֆուտբոլի հավաքականը սկսել է հավաքը ընկերական խաղերից առաջ

Հիմնական թեման մնաց ստվերում. խմբագրական

178 մլնի չափով հարկային պարտավորությունից առերևույթ խուսափելու դեպքով գործ է հարուցվել

Քաղաքացին դիմել է առողջապահության նախարարին՝ առաջարկելով վարչապետի հազը բուժելու դեղամիջոց

Գազի Հովոյի որդու կողմից լրագրողի աշխատանքը խոչընդոտելու դեպքով նախաքննությունն ավարտվել է

Պարզվել է լրագրողի գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնությունը

Իրաքում թուրք կանայք են մահապատժի դատապարտվել՝ ամուսինների՝ ԻՊ-ի անդամակցության պատճառով