Կառավարության լրատվականը ծառայում է Տարոն Մարգարյանի՞ն. թաքուն ասուլիս գործադրի շենքում

Այսօր կառավարության շենքում լրագրողների համար արտառոց միջադեպ տեղի ունեցավ: Կառավարության նիստում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կառավարության որոշման երկու նախագիծ ներկայացրեց, որոնք հավանության արժանացան: Ենթադրվում էր, որ քաղաքապետը նիստից հետո, կառավարության անդամների օրինակով, կպատասխանի կառավարությունում հավատարմագրված լրագրողների հարցերին:

Մինչ կառավարության նիստի մեկնարկը, կառավարության տեղեկատվության եւ հասարականության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանը հանդիսավոր կերպով լրագրողներին տեղեկացրեց, որ կառավարության շենքի նախասրահում տեղադրվել է ամբիոն, որտեղ ճեպազրույցներ կտան պաշտոնյաները: Մանրակրկիտ ներկայացրեց կարգը: Տպավորություն էր, որ կառավարությունում նոր իմաստ են տվել ԶԼՄ-ների հետ աշխատանքին:

Նիստի ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանելու եկան տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը եւ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Պարզվում է, այդ ընթացքում Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը կազմակերպում է Տարոն Մարգարյանի ճեպազրույցը:

Կառավարության շենքի երրորդ հարկի միջանցքում, աստիճանների մոտ տեղակայվում են քաղաքապետարանի ընտրած լրատվամիջոցները: Մյուսները սովորականի պես կառավարության լրատվական սրահում աշխատում են: Երբ կառավարության լրատվականի ղեկավարին հարցրեցինք, թե ինչպե՞ս է ստացվել, որ կառավարության շենքում Երեւանի քաղաքապետն ասուլիս է տալիս, սակայն լրագրողների մի մասն են մասնակցում, Զոյա Բարսեղյանը պատասխանեց, որ ցուցակը կազմել է քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը: Բարսեղյանն առաջարկեց կապ հաստատել Գեւորգյանի հետ, ում բջջային հեռախոսն անհասանելի էր այդ ընթացքում:

Երբ ճեպազրույցն ավարտվեց, հեռուստաընկերությունների եւ որոշ կայքերի լրագրողների մասնակցությամբ, մյուս լրագրողներին հնարավորություն տրվեց բարձրանալ կառավարության շենքի երրորդ հարկ, սակայն այդ ժամանակ Տարոն Մարգարյանը շտապեց ինչ-որ խորհրդակցության:

Տպել
1053 դիտում

Ռոնալդուի հարսանցուն հարսանեկան զգեստներ է փորձում. նրանք ամուսնանում են

Սկանդալային բանավեճ Ազգային ժողովում. թիրախում «գոմիկներն» ու Գարեգին Բ-ն էին

Միջազգային կառույցները մտահոգված են Կարեն Ղազարյանի ճակատագրով. ՀՀ ՄԻՊ-ը

«Լույս» հիմնադրամը վստահեցնում է՝ գործելու է ի նպաստ հայրենիքի. արձագանք մեր հրապարակմանը

Ավետ Բարսեղյանի կյանքին վտանգ չի սպառնում, նա հիվանդանոցում է. ԲԿ-ի տնօրեն

Նոր Հայաստան առանց կանանց չենք կարող կառուցել. ամերիկահայ պատմաբան

Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական պաստառների վրա Բիձինա Իվանիշվիլին է

Եվրահանձնաժողովը 20 միլիոն եվրոյով կրճատում է ֆինանսական աջակցությունը Մոլդովային

Գլխավոր դատախազի հրամանով ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրախախտումներով զբաղվող աշխատանքային խումբ է ձեւավորվել

Համացանցում տարածվում է ԿԳ նախարարին վերագրվող կիսագրագետ գրառումը. դա՝ Աշոտյանի հետ վեճից հետո

ԱԺ նիստերը տապալվում են՝ քվորում չկա. վտանգված է բյուջեի ընդունումը

Դրածդ կնիքը անխախտ պիտի մնա․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բուլղարիա

20-ամյա կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ամուսինը կալանավորվել է

Խիտ մառախուղի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Դավիթ Բեկ-Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում

Մարտունիում ՔՊ ակտիվիստները փակել են Երևան-Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը՝ ռեյտինգային ցուցակի դեմ բողոքի համար

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ դատական հայց է ներկայացվում՝ լրտեսության մեղադրանքով

Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատային ֆեդերացիային

Լարսի անցակետը փակ է բոլոր ավտոմեքենաների համար, Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ