Կարտոֆիլը կէժանանա. փոխնախարարը՝ գյուղմթերքի գների մասին

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախորդ տարի գյուղատնտեսական նշանակության մթերքների գների տատանումներին:

«Հիմնականում թանկացումներն ունեցել են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բնույթներ, եղել են ապրանքներ, որոնք  թանկացել են: Կան նաեւ ապրանքներ, որոնք էժանացել են, երբ համեմատում ենք 2017 թվականի դեկտեմբերը 2016 թվականի դեկտեմբերի հետ»,- ասաց Ռոբերտ Մակարյանը եւ հիշեցրեց, որ նախորդ տարին չոր էր, խնդիր կար ոռոգման հետ եւ որոշ ապրանքատեսակների գների վրա ազդեցություն ունեցավ: Նրա խոսքով՝ տավարի մսի թանկացումը նույնպես կապված է եղել երաշտի հետ, քանի որ անասնակերն էր թանկացել, ինչպես նաեւ կենդանիների արտահանման ծավալն է մեծացել:

«Կարտոֆիլի գնի որոշակի բարձրացում է նկատվել դեկտեմբեր ամսին, բայց առաջիկայում գյուղացիական տնտեսություններն ունեն որոշակի ամբարված բերք: Ապրանքը կմտնի շուկա եւ գների էժանացում կլինի»,- նշեց գյուղատնտեսության փոխնախարարը:

Խոսելով դիզելային վառելիքի գնի թանկացման եւ դրա ազդեցության մասին, Ռոբերտ Մակարյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի երեկ անցկացրած խորհրդակցությունը, որը վերաբերվել է գնաճին: «Սոցիալապես անապահով խավերին աջակցելու համար, կրկնում եմ, կա համապատասխան հանձնարարական, որ եթե ռիսկային լինի, մենք պատրաստ ենք նաեւ սուբսիդավորման քաղաքականությունը շարունակել»,- հայտարարեց գյուղատնտեսության փոխնախարարը:

Տպել
8673 դիտում

Վրաստանին ու նոր նախագահին առաջիկա տարիներին հաջողություններ եմ մաղթում. Արմեն Սարգսյան

Արթուր Բաղդասարյանը հեռանում է քաղաքականությունից, խոստանում է վերադառնալ՝ հենց ժողովուրդն ուզի

Գողություն Մակարավանքից. հափշտակել են արծաթե մոմակալներն ու հանգանակության գումարը

Վրաստանի առաջին կին նախագահը երդվեց՝ ի հեճուկս ընդդիմության բողոքի ակցիաների

Վաղը երեկոյան ժամերից սպասվում են տեղումներ, մառախուղ, ձյուն, ջերմաստիճանը կնվազի

Վրացական ընդդիմությունը բողոքի ցույցով հասել է Թելավի, ոստիկանությունը փակել է ճանապարհը (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցավ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը (տեսանյութ)

Գիշերը ժամը 03:00-ին մեքենա է ընկել Արփա գետը, 2 հոգի հիվանդանոցում են

«Իմ քայլը» կստանա 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18. ԿԸՀ-ն բաշխեց մանդատները

Խանջյան փողոցում մահվան ելքով վրաերթի մասնակից «Սպիտակցի Հայկոն» ստորագրությամբ բաց է թողնվել

Երևանում զենքի սպառնալիքով առևանգել են ոստիկանության Արմավիրի վարչության պետի եղբոր տղային

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին

Կաթողիկոսն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը

«Իմ քայլը» ստացել է քվեների 70.42%-ը, ԲՀԿ-ն՝ 8.26%-ը, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%-ը. վերջնական

Վլադիմիր Պուտինն իրականացրել է 14-ամյա Արտյոմի երազանքը, տղան տպավորված է

ՀՀ նախագահը ժամանել է Վրաստան՝ մասնակցելու Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությանը

Գյումրիում հարսանիքից վերադարձող ընտանիքը վթարի է ենթարկվել․ զոհվել են ամուսիններ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցներից երկուսը տարվել են ոստիկանություն

Հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի բնակարաններից մեկում. 2 տուժածներից մեկին հոսպիտալացրել են