Երբ մենք գնաճի մասին էինք խոսում՝ մյուսները բերանները ջուր առած նստած էին. Նաիրա Զոհրաբյան

«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ երբ արդեն ընդունվել է Հարկային օրենսգիրքը, եւ հունվարի մեկից էլ վառելանյութն է թանկացել, ապա սպառողներն ի՞նչ պետք է անեն գնաճին դիմակայելու համար, Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց.

«Զարմանում եմ, որ տարբեր քաղաքական ուժեր նոր են զարթնել, երբ օրենքը մտավ ուժի մեջ եւ գնաճը դարձավ ակնհայտ՝ նոր են սկսել այդ մասին խոսել: Ամիսներ շարունակ Ծառուկյան դաշինքն ասում էր, ահազանգում էր գնաճի մասին: Ասում էինք, որ Հարկային օրենսգրքի ընդունումից հետո՝ հունվարի մեկին հետեւանքները լինելու են իսկապես ծանր, չգիտես ինչու որեւէ քաղաքական ուժ այդ մասին չէր խոսում: Ինձ համար ծիծաղել է, որ երբ կաթնամթերքը սահուն, տերյանական հուշիկ քայլերով թանկանում էր, իսկ իշխանությունն ասում էր, որ բոլտ ու գայկեն էժանացել են»,- նշեց նա:

Դիտարկմանը՝ թե ԵԼՔ դաշինքը թանկացումների դեմ փորձում է երթով պայքարել, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այս մեթոդն ընդունելի չի համարում:

«Ես ուզում եմ հարց տալ՝ երթերով, միտինգներով լուծվելո՞ւ է այդ հարցը: Ես որոշակի վերապահումներ ունեմ, որ երթերով, միտինգներով լուծվելու են գնաճի եւ թանկացումների հետ կապված հարցերը: Ես կարծում եմ, որ ավելի ռացիոնալ է խորհրդարանում օրենսդրական մեխանիզմներով փորձել խնդիրը կարգավորել: Մենք իրենց օրակարգը հարգում ենք, բայց ունենք մեր օրակարգը: Երբ մենք գնաճի մասին էինք խոսում բոլորը բերանները ջուր առել, չէին խոսում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը եւ միաժամանակ հրաժարվեց մեկնաբանել Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը՝ գնաճի մեղմման հետ կապված:

Տպել
1547 դիտում

«Ալաշկերտը»՝ ՀՀ ֆուտբոլի առաջնության չեմպիոն

Արցախում 19-ամյա զինվոր է զոհվել

Կապանում ցեխը մեքենան սահեցրել է, կախել ձորակի եզրին

Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի նորագույն զենիթահրթիռային համալիրներ

Բակո Սահակյանը Թալիշում մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի արարողությանը

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողներին

Արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել, մշակվում են նոր մեխանիզմներ

Ներկայացվեցին ոստիկանության պետի նոր տեղակալները, վարչությունների պետերը (լուսանկարներ)

Մարզերում տեղացող անձրեւները կշարունակվեն, սպասվում է կարկուտ, ջերմաստիճանի նվազում

Արգելված որսի հեղինակ հրազդանցի երիտասարդը հայտնաբերվել է, ներկայացել ոստիկանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանին

«Երևան 2800» գորգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին

179 դպրոցական ուսումը թողել է սոցիալական վատ պայմանների պատճառով, 66-ին՝ ծնողն է արգելել

Կեսարիայի Սբ․ Աստվածածին հայ եկեղեցին ոստիկանատնից ու մարզասրահից վերածվում է գրադարանի

56-ամյա քաղաքացին ցանկացել է նետվել Դավթաշենի կամրջից

Արցախում հանդիպել են Հաայստանի ու Արցախի ԱԳ նախարարները

Մեկ միլիոն դոլարի խոստում. Արցախում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը

Գրետա Սարգսյանը ազգային արժեքների կրող է եղել. Բակո Սահակյանի ցավակցական հեռագիրը

Օրենքով գողերի, հեղինակությունների բերման ենթարկելը կանխարգելիչ բնույթի է եղել (տեսանյութ)