Աննախադեպ աճում են. եւս մեկ կապույտ ծրար վերեւներին

11/01/2018 schedule16:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունվարի 12-ի համարում

Անցած գրեթե ողջ տարվա ընթացքում Հայ արիական միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանը մամուլին պարբերաբար տեղեկացնում էր, թե ինչ ընթացքում է հայ արվամոլ պաշտոնյաների ոչ ավանդական սեռական կողմնորոշումն ապացուցող փաստերի հավաքագրումը: Իսկ ամենակարեւորը՝ Ավետիսյանը վստահեցնում էր, որ այդ պաշտոնյաների անունների հրապարակմանը կարող է խանգարել մինիմում ատոմային պատերազմը: Հայաստանում ատոմային պատերազմ կարծես թե չեղավ, սակայն արիների առաջնորդը նախընտրեց այդ անունները ոչ թե հրապարակել, այլ փակ ծրարներով ուղարկել երեք հասցեով՝ Ռ. Քոչարյանին, վարչապետին եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանին: Փակ ծրարի մեջ նշվել է մեկ նախարարի, մեկ պատգամավորի, ֆինանսական գերատեսչության մեկ ղեկավարի եւ նախագահի աշխատակազմի չորս աշխատակցի անուն:

Ի դեպ, նշյալ յոթ պաշտոնյաներից, ըստ Ավետիսյանի, միայն ԱԺ արվամոլ պատգամավորն է, որ ամուսնացած չէ. մնացած վեցն ունեն ընտանիք, կին,  երեխաներ: Եւ ահա այդ երեխաներն էլ հենց պատճառ են դարձել, որ Ավետիսյանը, իհարկե՝ նախագահի աշխատակազմի եւ կառավարության որոշ բարձրաստիճան պաշտոնյաների տված որոշակի խոստումներից հետո, որոշի այդ անունները ոչ թե հրապարակել մամուլում, այլ ուղարկել վերին ատյաններ. «Երբ ես արդեն որոշել էի, որ դեկտեմբերի 23-ին ասուլիս պետք է հրավիրեմ ու հրապարակեմ այդ անունները, ինձ անմիջապես հանդիպեցին նախագահի եւ կառավարության որոշ ներկայացուցիչներ եւ հորդորեցին չվտանգել երկրի հեղինակությունն ու այդ պաշտոնյաների երեխաների ապագան եւ այդ անունները հանձնել նախագահին ու վարչապետին: Ինձ հստակ երաշխիք են տվել, որ շատ կարճ ժամանակում այդ պաշտոնյաները պաշտոնանկ կարվեն:

Այլապես, համաձայն մեր պայմանավորվածության, փակ ծրարը կդառնա հանրության սեփականությունը: Եւ քանի որ հարցը բավականին նուրբ է, ու եթե առաջիկայում բոլորովին այլ պատճառով պաշտոնանկ արվի ոչ արմավոլ պաշտոնյա, մենք էլ մեր կողմից երաշխավորել ենք, որ մեր կուսակցությունը հանդես կգա համապատասխան պարզաբանումով: Ի դեպ, հունվարի 10-ին ես կրկին զրույց եմ ունեցել նախագահի աշխատակազմի համապատասխան ներկայացուցչի հետ, եւ ինձ կրկին վստահեցրել են, որ նախագահն այդ ծրարով անպայման զբաղվելու է»: Ինչ վերաբերում է իր հասցեին հնչող մեղադրանքներին, թե ինքը վախեցավ, «դուխ» չունեցավ այդ անունները հրապարակելու համար, եւ ողջ այս պատմությունն ընդամենն էժանագին շոու էր, Ավետիսյանը պատասխանում է.

«Շոուների համար երկրի նախագահին նման ծրար չեն ուղարկում: Ես պարզապես խղճացել եմ այդ գալուբոյների երեխաներին, քանզի ինձ վստահեցրել են, որ այդ մարդիկ պաշտոնանկ կարվեն: Իսկ եթե ոմանք վստահ են, որ ինձանից ավելի դուխով են, ես պատրաստ եմ նրանց տրամադրել ցուցակը, ու թող իրենք հրապարակեն: Չեն հրապարակի, որովհետեւ ամեն օր այդ գալուբոյների հետ նստում, հաց են կիսում»: Եւ քանի որ ստացվեց, որ  Ավետիսյանն իր ցուցակը հրապարակող «դուխով» է փնտրում, մենք պատրաստակամություն հայտնեցինք մեր թերթում հրապարակել իր ներկայացրած գալուբոյների յոթնյակին: Բայց պարզվեց՝ նա չի ցանկանում մեզ վտանգել: Ի դեպ, պարզվեց նաեւ, որ նրա մոտ օրերս եկել է արվամոլ նախարարի  տեղակալներից մեկն ու բողոքել, որ իր վերադասն իրեն անպարկեշտ  առաջարկներ է անում:

«Եւ դա միակ դեպքը չէր. ինձ արդեն դիմել են գալուբոյ վերադասներ ունեցող տարբեր պաշտոնյաներ եւ ասել, որ իրենց շեֆերն իրենց կեղտոտ սեռական առաջարկներ են անում, այլապես՝ սպառնում են գործից հանել»,- ասում է մեր զրուցակիցը: Այդ մասին եւս նա տեղյակ է պահել երկրի ղեկավարներին հղած փակ ծրարում: Սակայն, սա եւս ամբողջը չէ. փակ ծրարի յոթ պաշտոնյաները, ըստ Ավետիսյանի, միայն կեղտոտ կծիկի առաջին ծիծեռնակներն են. «Մենք արդեն նախապատրաստել ենք հստակ նյութեր եւս երկու արվամոլ նախարարի ու եւս մեկ պատգամավորի վերաբերյալ, որոնց անունները նույնպես կուղարկվեն երկրի իշխանություններին»: Այդ եւս երկու նախարարի անունն ինքը հայտնել է վարչապետին, ու վերջինս էլ հատկապես ծանր է տարել  նախարարներից հատկապես մեկի մասին բացահայտումը:

Ինչեւէ, փաստն այն է, որ ՀԱՄ ղեկավարը չկարողացավ մինչեւ վերջ տանել հայ քաղաքական էլիտայի գեյերին բացահայտելու իր սկսած գործն ու գալուբոյների անունները հրապարակելու պատասխանատվությունն իր վրայից գցեց: Բայց, քանի որ այդ փակ ծրարի պարունակությանն արդեն ծանոթ են նախագահի, վարչապետի եւ Պնախարարի աշխատակազմի տասնյակ աշխատակիցներ, նաեւ մի քանի լրագրող, ուստի այդ անուններն առաջիկայում ինչ-որ կերպ անպայման կհայտնվեն մամուլում: Այլ հարց է, թե այդ անունների հրապարակումն ինչ կարող է փոխել: Հատկապես, որ մեր քաղաքական իշխանության միակ այիբը գալուբոյները չեն: Եւ ո՞վ կարող է ասել, թե ով է պետության համար առավել վտանգավոր՝ պետության գրպանն ամեն օր ինտենսիվ թալանող կիսագրագետ ժուլիկ նախարա՞րը, թե՞ գալուբոյ նախարարը:   

Նաիրա Զոհրաբյան

Տպել
791 դիտում

ԱԳՆ-ում հայտնվելու ամենահավանական թեկնածուն համարվում է Արմեն Աշոտյանը. Հրապարակ

ԱԱԾ պաշտոնյան հանցագործ է. ներգրավված են նրա մայրն ու քույրը. Ժամանակ

Արգելափակված մեքենա ու ձորն ընկնելու վտանգ. տեղացած ձյունը՝ արտակարգ իրավիճակների պատճառ

3 օր տեղումներ կլինեն, այնուհետ ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա մինչեւ 13 աստիճան

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին միանալ Ղարաբաղում անցկացվելիք մոնիթորինգին

Ֆրանկոֆոնիայի Բուխարեստի գրասենյակում քննարկվել է ՀՀ-ում անցկացվելիք գագաթնաժողովի ընթացքը

ՀՀ-ն ընգրկվել Է ՄԱԿ-ի Պատվո ցանկում՝ մոտ 146 000 դոլար անդամավճարը պարտաճանաչ տալու համար

Մոսկվայի քաղաքապետը պարգեւատրել է լրագրողներին, պարգեւ է ստացել նաեւ Արթուր Գասպարյանը

Երեւանցի 19-ամյա աղջիկն արդեն 21 օր է՝ համարվում է անհետ կորած

Ծնվել է Քարդաշյան-Ուեսթ զույգի երրորդ երեխան

Հայաստանի մի մասում ձյուն է տեղում, որոշ ճանապարհների առկա է մառախուղ ու մերկասառույց

Ապագա նախագահը քաղաքականության մեջ երբեւէ չեղած անկուսակցական պետք է լինի. Սերժ Սարգսյան

Ավտովթար Լոռիում. վիրավորներից 2-ը երեխաներ են (լուսանկարներ)

Անհատ ձեռներեցները տաքսու լիցենզիա այլեւս չեն ստանա. նոր նախագիծ է մշակվում

Փաստաբանի ահազանգից հետո Հովհաննես Հարությունյանը ենթարկվել է վնասվածքաբանի հետազոտության

Վրաստանում հարձակման ենթարկված հայաստանցի գործարարը դուրս է գրվել, գտնվում է տանը

Սերժ Սարգսյանը Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը (լուսանկարներ)

Հարկերի հավաքագրումը հնարավոր է նաեւ առանց հարկային բեռի մեծացման

Սերժ Սարգսյանին զեկուցելուց հետո դատախազությունը զեկուցում է հասարակությանը

Շամիրամ գյուղի սգո սրահում անցյալ տարվա օգոստոսին կատարված սպանդի քննությունն ավարտվել է