Աչքներս լույս. ջրի սակագինը կբարձրանա

11/01/2018 schedule16:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունվարի 12-ի համարում

Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման սակագինը վերանայելու հայտով: Վերանայելու՝ բնականաբար, բարձրացնելու իմաստով: Մեկ խորանարդ մետրի դիմաց ներկայումս գործող 90 դրամ 20 լումա սակագինը առաջարկվում է բարձրացնել մինչեւ 187 դրամ 4 դրամ 40 լումայի, ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը: Սրանից 139,4 դրամը ջրի սակագինն է, մնացածը՝ ջրահեռացման: Մի խոսքով, հայտի բավարարման պարագայում ջրի սակագինը կբարձրանա ավելի քան երկու անգամ: Այն, որ այս տարի ջրի սակագինը բարձրանալու էր, հայտնի էր դեռ անցած տարի, այնպես որ՝ անակնկալ տեղի չի ունեցել: Հայտը, ըստ օրենսդրության, հանձնաժողովը պետք է քննարկի 90-օրյա ժամկետում եւ որոշում ընդունելուց 1 ամսվա ընթացքում կմտնի գործողության մեջ:

Ջրային տնտեսության պետական կոմիտեում ակնկալում են, որ նոր սակագինը կկիրառվի արդեն ապրիլի 1-ից: Այս ժամկետը թերեւս չի փոխվի, եթե նույնիսկ հաշվի առնենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ ետ է ուղարկել հայտը՝ պատճառաբանելով, որ հայտի փաթեթը չի համապատասխանում ներկայացված պահանջներին: Սա զուտ տեխնիկական հարց է, եւ ջրմուղկոյուղին կարող է մի քանի օրվա ընթացքում այն համապատասխանեցնել պահանջներին ու կրկին ներկայացնել: Այլ կերպ ասած՝ խմելու ջուրը հաստատ թանկանալու է: Թե որքանով՝ հայտնի կդառնա միայն հանձնաժողովի որոշումից հետո: Ըստ որոշ սպասումների՝ հանձնաժողովը հայտը կբավարարի, պատկերավոր ասած, մասնակիորեն: Այսինքն, խմելու ջրի սակագին կսահմանի ոչ թե առաջարկվող 187 դրամ, այլ ավելի պակաս՝ 150 դրամի սահմաններում:

Բայց միեւնույն է, դա կնշանակի, որ վերջին երեք տարիների ընթացքում խմելու ջրի սակագինը բարձրանալու է մոտ երեք անգամ՝ 56 դրամից հասնելով մինչեւ 150 դրամի: Բնական հարց է ծագում՝ արդյո՞ք ջրամատակարարումը լավացել է այնքան, որքան բարձրանալու է սակագինը: Այս հարցը, իհարկե, հռետորական է: Փաստերով որեւէ կերպ ապացուցել որ լավացել է այդքան՝ հնարավոր չէ: Հակառակն ապացուցելն էլ հնարավոր չէ՝ բնակչության որոշ մասի ջրամատակարարումը լավացել է, որոշ մասինը՝ մնացել անփոփոխ, որոշ մասինը՝ նույնիսկ վատացել: Խնդիրն այն է, որ ջրմուղկոյուղին ինքն է իրականացնում մայրաքաղաքի ջրամատակարարումը եւ ինքն էլ, փաստորեն, իրականացնում է ջրամատակարարման մոնիտորինգը: Անցած տարի ջրմուղկոյուղին երկու անգամ հրապարակեց այդ մոնիտորինգի արդյունքները, ըստ որի՝ ստացվում էր, որ հատուկենտ երեւանցիներ են, որ չունեն շուրջօրյա ջրամատակարարում, ինչը, մեղմ ասած, շատ հեռու է իրականությունից:

Այդուհանդերձ, ջրամատակարարումն արդեն լավացել է, եւ այդ պատճառո՞վ է բարձրանում սակագինը, թե՞ պետք է բարձրանա, որ ջրամատակարարումը լավանա: Այս հարցին ջրային պետական կոմիտեում տվեցին հետեւյալ պատասխանը. «Սակագնի բարձրացման արդյունքում մենք նախատեսում ենք, որ ջրամատակարարման ռեժիմը բարելավելու ենք»,-ասում է ջրային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ  Խաչատրյանը: Ընդ որում, կբարելավվի մոտավորապես նույնքան, որքանով հանձնաժողովը կբավարարի ջրմուղի ներկայացրած հայտը: Նախագահի տեղակալի արած կանխատեսումներով՝ այս տարվա ընթացքում երեւանցիների 75 տոկոսը կունենա շուրջօրյա ջրամատակարարում: Ջրային պետական կոմիտեում սակագնի բարձրացումը պայմանավորում են նրանով, որ ջրամատակարարման ինքնարժեքի եւ սակագնի միջեւ եղած տարբերությունը փակվում է պետական բյուջեից՝ ջրամատակարարմանը տրամադրվող սուբսիդիաների տեսքով:

Արդյունքում սակագինը ավելի ցածր է լինում, քան ինքնարժեքը, եւ ջրի այդ «էժանությունից» հավասարապես օգտվում են բնակչության թե՛ ապահով, թե՛ անապահով խավերը: Այդ տեսակետից, բնականաբար, ավելի ճիշտ է սուբսիդիաները ուղղակիորեն վճարել անապահով խավին եւ բարձրացնել ջրի սակագինը: Այսինքն, անապահով խավը ոչինչ չի կորցնի, բյուջեն կշահի, իսկ ապահով խավը մի քիչ ավելին կվճարի, քան նախկինում: Գաղափարական իմաստով սա, իհարկե, անվիճելի է: Բայց եթե հաշվի առնենք, որ պետական բյուջեն, որից որոշակի գումարներ են ստանում անապահով խավերը, փոքր է միայն այն պատճառով, որ Հայաստանում կան հարկերից խուսափող, ամենաբարձր հովանավորություն վայելող եւ այլ «արտոնություններից» օգտվող հարկատուներ, ապա գաղափարների մասին խոսելը երեւի թե այնքան էլ տեղին չէ: 

Հայկ Գեւորգյան

Տպել
1620 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)