Եթե ՀՀ-ում իրավիճակ ստեղծվի, որ Սարգսյանը պետք է հեռանա, դրսից նրան չեն օգնի. քաղաքագետ

Երեկ Սերժ Սարգսյանը թանկացումների վերաբերյալ խորհրդակցություն էր հրավիրել ու հանձնարարականներ տվել: Խորհրդակցության ժամանակ իր խոսքում Սարգսյանը նշել է, որ արդեն տարվա երկրորդ կեսին այլ խնդիրների լուծումներ պետք է գտնեն:

Սերժ Սարգսյանի թաքնված մեսիջների, ԵԼՔ-ի սպասվելիք երթի եւ այլ խնդիրների հետ կապված մեր հարցերին պատասխանեց քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:

- Պարոն Գրիգորյան, Սերժ Սարգսյանն արդեն մի քանի անգամ կարծես «թաքնված» հաղորդագրություններ է ուղարկում: Մասնավորապես՝ ՏԻՄ մարմինների նիստի ընթացքում ոմանց այլեւս չներելու մասին հայտարարությունը, Հայաստան-Սփյուռք համաժողովի բացման ժամանակ՝ 2040 թվականին ՀՀ բնակչությունը չորս միլիոնի հասցնելու հեռանկարը, եւ արդեն երեկ՝ թանկացումների վերաբերյալ խորհրդակցությանը հնչեցրած այն միտքը, թե տարվա երկրորդ կեսին էլ պատրաստվում են այլ խնդիրներ լուծել: Ի՞նչ է սա նշանակում:

- Նշանակում է, որ սահմանադրական փոփոխությունները, որ նախաձեռնել էր Սերժ Սարգսյանը 2015 թվականին, արվեցին այն բանի համար, որպեսզի ինքը դառնա վարչապետ, իշխանությունը պահպանի: Սերժ Սարգսյանը միշտ էլ պլաններ է ունեցել իշխանությունում մնալ ավելի երկար, քան Սահմանադրությունը կարող էր թույլ տալ՝ խախտելով սահմանադրակարգը, խախտելով մի շարք սահմանադրական սկզբունքներ: Կարճ՝ իր պլաններն է իրականացրել: Իսկ արդեն նախագահի դերում ով էլ ուզում է լինի, մեծ տարբերություն չի լինի, մեծ ազդեցություն չի ունենա, որովհետեւ որոշակի չափով Անգլիայի թագուհու դեր կունենա նախագահը, կունենա քիչ լիազորություններ: Կարող եմ ասել, որ նույնիսկ որոշ նախարարներ ավելի մեծ քաղաքական ազդեցություն կարող է ունենալ, քան ինքը՝ նախագահը:

- Ըստ Ձեզ՝ բացի վարչապետից, այլ պաշտոնում կարո՞ղ է հայտնվել Սերժ Սարգսյանը:

- Կարելի է ասել՝ բացառվում է, որ քաղաքական համակարգում այլ պաշտոնում կլինի: Եվ պաշտոնը, որը Սերժ Սարգսյանը կուզենա զբաղեցնել, ու պաշտոնը, որը կունենա ամենաշատ լիազորությունները, դա վարչապետի պաշտոնն է: Կարծիք կա, որ հնարավոր է՝ Անվտանգության խորհուրդ գնա, բայց Անվտանգության խորհուրդն էլ, մեծ հաշվով, որեւիցե առանձնահատկություն չունի, որ թույլ կտա մտածել, թե Սերժ Սարգսյանն այդ խորհուրդը ղեկավարելու պլաններ ունի:

- Ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեպքում Հայաստանում ի՞նչ ներքաղաքական գործընթացներ կզարգանան:

- Ամենաբացասական զարգացումներն են լինելու թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով բոլոր ուղղություններով: Որովհետեւ Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում եղել են ձախողումներ, Ապրիլյան պատերազմ, մարդկային կորուստներ, տարածքների կորուստ, տնտեսության ծանր վիճակ, արտագաղթ, պարտքի ավելացում՝ 1.5 միլիարդից հասել է 6.4 միլիարդի: Մի խոսքով՝ տնտեսական եւ քաղաքական առումով բոլոր ուղղություններով հետընթաց է եղել, եւ Սերժ Սարգսյանի կառավարման շարունակությունն ավելի է խորացնելու վերոնշյալ ճգնաժամերը: Որպեսզի այս իրավիճակից դուրս գանք, նոր լուծումներ են անհրաժեշտ, իսկ հին մարդիկ չեն կարող այդ լուծումները տալ, մանավանդ՝ Սերժ Սարգսյանը: Դրա համար Հայաստանի դեպքում միայն բացասական զարգացումներ են լինելու:

- ԵԼՔ դաշինքը հունվարի 19-ին երթ է անցկացնելու՝ ընդդեմ թանկացումների: Պարոն Գրիգորյան, ի՞նչ կարող է անել Սերժ Սարգսյանը թանկացումները եւ ԵԼՔ-ի գործողությունները չեզոքացնելու համար:

- Ընդհանրապես, Հայաստանի պայմաններում գնաճը զսպելու համար պետությունը շատ քիչ գործիքներ ունի: Կարելի է ասել՝ տնտեսության բացարձակ մեծամասնությունը մասնավոր սեկտորի վերահսկողության տակ է, եւ գնաճը զսպելու համար ավելի երկարաժամկետ քայլեր պետք է ձեռնարկել՝ շուկան ազատակացնացնել, մրցակություն մտցնել ու փորձել նաեւ տնտեսական զարգացման միջոցով զսպել: Իսկ դրա հետ կապված որեւիցե բան չի կարող անել: Սարգսյանը երեկ ձեւական հանդիպում էր կազմակերպել եւ ասել էր, որ պետք է զսպել գնաճը: Ինքն ավելի շատ իր ոճի մեջ էր: Այդ նույն ձեւով կարելի է ասել՝ ամպերը Հայաստանի երկնքում չհավաքվեն, եղանակը լավ լինի, դրանց պես ինչ-որ կարգադրություններ է արել: Անլուրջ է Սերժ Սարգսյանի նման վարքագիծը՝ հետտոնական օրերին հավաքել եւ ասել՝ գնաճը զսպեք: Մինչեւ այդ պետք է ձեռնարկվեին լուրջ քայլեր: Իսկ պոստ ֆակտում, այն էլ սահմանափակ գործիքներով, Հայաստանի կառավարությունը եւ Կենտրոնական բանկը շատ քիչ հնարավորություն ունեն գնաճը զսպելու:
Ինչ վերաբերում է ԵԼՔ-ի գործողությունների դեմ քայլերին. եթե մարդիկ փողոց դուրս եկան, միակ բանը, որ Սերժ Սարգսյանը կանի, ուժ կիրառելն է: Տնտեսական հարցերին տնտեսական լուծում չի տալու: Տնտեսական հարցերին ուժային լուծումներ է տալու: Շատ հնարավոր է, որ մարդիկ դուրս կգան, պարզապես դրա համար պետք է աշխատել, կազմակերպել, բայց տեղյակ չեմ՝ այս պահին ԵԼՔ-ն ինչ գործողություններ է իրականացնում, որ կազմակերպի: Բայց որ մարդկանց վիճակը ծանր է ու բողոքի պահանջ կա, դա միանշանակ:

- Երեկ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը զեկույց էր ներկայացրել, որտեղ նշված են եվրոպական 19 պետության, որոնց ներքին գործընթացներին խառնվում է Ռուսաստանը, այդպիսով՝ ոտնձգություն կատարելով դեմոկրատիայի եւ օրենքի իշխանության դեմ: Այդ պետությունների մեջ Հայաստանի անունը չկա: Որքանո՞վ է իրականությանը համապատախանում այն, որ Ռուսաստանը Հայաստանի ներքաղաքական գործընթացներին չի խառնվում:

- Կարծում եմ, եթե Հայաստանը չկա ցանկում, ապա ցուցակը կապված է դրսից միջամտության ու գործիքների կիրառման հետ: Իսկ Ռուսաստանի՝ Հայաստանի ներքաղաքական գործընթացներին խառնվելը տարբեր կողմերից կարող ենք նայել: Հայաստանի վրա Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի: ՀՀ-ում ունի ռազմաբազա, մենք Ռուսաստանում ունենք մեծ սփյուռք, մեր քաղաքացիների մեծ մասը գնում է Ռուսաստանում աշխատելու: Տարբեր բաներ կան, որոնցով Ռուսաստանը կարողանում է ազդել Հայաստանի վրա, հետո բիզնեսի ներկայացվածություն կա Հայաստանում, կան մեծահարուստներ Ռուսաստանում, որոնք Հայաստանի ներքին քաղաքականության վրա մեծ ազդեցություն ունեն: Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա բազմավեկտոր է: Հայաստանն էլ, կարծես թե, լուռ ընդունում է այդ փաստը: Ռուսաստանն էլ չի անհանգստանում, որ այդ առումով խնդիրներ կարող է ունենալ:

- Պարոն Գրիգորյան, հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու ցանկությունը կապ ունի Ռուսաստանի «թույլտվության» հետ:

- Որոշակի չափով պայմանավորվածություն կա: Պետք է հիշել, որ սահմանադրական փոփոխությունները սկսել են 2013 թվականի սեպտեմբերի 3-ից, Սերժ Սարգսյանի՝ ԵԱՏՄ-ին միանալու որոշման հաջորդ օրվանից: Դա նաեւ գինն է եղել, որ Հայաստանը վճարել է: Այդ ժամանակ ինչ-որ պայմանավորվածություն են ձեռք բերել, եւ Սարգսյանը որոշել է վարչապետ դառնալ: Բայց եթե Հայաստանում ինչ-որ իրավիճակ ստեղծվի, որ վերջինս պետք է հեռանա, կարծում եմ, որեւէ մեկը նրան չի պաշտպանի: Հիմա իշխանությունն իրենն է, ունի կուսակցական մեծ ռեսուրս, փորձում է խախտելով իր խոսքը, կարեւոր շատ սկզբունքներ, դառնալ վարչապետ: Ինձ չի թվում, թե այդ առումով Ռուսաստանը կխառնվի: Եթե Հայաստանում ինչ-որ գործընթացներ զարգանան, եւ մարդիկ դուրս գան փողոց, ապա դա այլ բան կլինի:

 

Տպել
7479 դիտում

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է

Ինչ-որ վարձու խառնակիչ, անհայրենիք իրեն նվիրյալ է կարծում, մեզ էլ՝ դավաճան. Ասլանյան

Գևորգ Պապոյանն Ավստրալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու դրա կարևորությունը Հայաստանի համար

3 պատերազմի մասնակից 69-ամյա մարդը նրանց ընկալմամբ «ժեխ բիձա» է․ Ալեքսանյանը՝ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Կասկած չունեմ, որ մեր երկրների հարաբերությունները մշտապես կլինեն բարեկամական․ Տոկաևը ՀՀ նախագահին հրավիրել է Ղազախստան

Որոշները, կարծես, ձգտում են հնին` ազատությունը խառնելով ամենաթողության հետ․ Հովհաննիսյանը՝ Ասլանյանի հետ կատարվածի մասին

Միասին ընթրել են՝ օգտագործելով նաև ոգելից խմիչք, այնուհետև՝ վիճաբանել․ սպանվել է Ավանի 60-ամյա բնակիչը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Բնակարանաշինության ոլորտում ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերության և ՀՀ Կառավարության համագործակցությունը շարունակվում է

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը Կանադայից առաջին փորձագետն է միացել

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 15-ին

Մի քանի զինատեսակի ներքին փորձարկումներ են իրականացվել, որոնք կկիրառվեն ՀՀ ԶՈՒ-ում. Մխիթար Հայրապետյան

Տղամարդը դանակով հարձակվել և 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի Ալավերդու մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետին. կան տուժածներ