Իլհամ Ալիեւը «զենքը ձեռքին» խոսում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման մասին

Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւ կրկին պնդում է, որ «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է խաղաղ ճանապարհով կարգավորվի», սակայն «Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում»։ Մյուս կողմից, նա ճոճում է սուրը եւ խոսում ադրբեջանական բանակի հնարավորությունների մասին:

Նախագահ Իլհամ Ալիեւը կառավարության նիստի ժամանակ խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման եւ իր երկրի բանակի հնարավորությունների մասին: «Ադրբեջանի արդարացի դիրքորոշումն այդ հակամարտության կարգավորման հարցով հիմնված է միջազգային իրավունքի վրա։ Միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի անքակտելի մաս»,- համոզմունք է հայտնել Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով նախարարների կաբինետի՝ 2017 թվականի երկրի տնտեսական զարգացմանը նվիրված նիստին։

2017 թ.-ի վերջին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ «Ղարաբաղյան հարցում միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով»: Նման հայտարարություններով բազմիցս է հանդես եկել նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ նալբանդյանը, որ Հայաստանի ու Մինսկի խմբի եռանախագահների մոտեցումները ԼՂ հակամարտության կարգավորման հարցում համահունչ են:

Հատկանշական է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նախագահը, որպես ասվածի ապացույց, մատնանշում են միջազգային փաստաթղթերը, որոնք, ի դեպ, հիմնականում խնդրի կարգավորման երեք սկզբունքներ են առաջ քաշում՝ ժողովուրդների ինքնորոշում, տարածքային ամբողջականություն եւ ուժի չկիրառում։

Հայկական կողմը շեշտը դնում է հիմնականում ազգերի ինքնորոշման, իսկ Բաքուն՝ տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։ Մյուս կողմից, նրանք տարբեր կերպ են մեկնաբանում նաեւ հայտնի մադիրդյան սկզբունքները: Օրինակ, Բաքվի համար ԼՂ կարգավիճակի որոշման հանրաքվեի մեխանիզմի գործադրումն ընկալվում է, որ Ղարաբաղը կհայտնվի Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանն հանրաքվեի միջոցով ձգտում է դե-յուրե ամրագրել Արցախի անկախությունը:

Պատահական չէ, որ երկու կողմերն էլ չեն խուսափում խոսել հակամարտության ռազմական լուծման, ռազմական սցենարի մասին: Ադրբեջանի կառավարությունում իր ծավալուն ելույթի ընթացքում Իլհամ Ալիեւը մի կողմից ընդգծել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը, մյուս կողմից հայտարարել՝ Ադրբեջանը պատրաստվում է ժամանակից ռազմական տեխնիկա ձեռք բերել։ 

«Համաշխարհային վարկանիշի համաձայն, ադրբեջանական բանակը հանդիսանում է աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկը։ Ադրբեջանի ռազմական ներուժը մեծացրել է»,- հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը՝ նշելով, որ ընթացիկ տարում էլ այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն եւ կգնվեն նոր տեսակի զենքեր։

Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի համաձայն՝ 2011-2016թթ․ Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան՝ Հայաստանը: Այդ զենքի մեծ մասը Բաքուն ձեռք է բերել Ռուսաստանից ու Իսրայելից:

Տպել
3781 դիտում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել