«Սասնա ծռեր»-ի երթի դուրս եկած համակիրները երեք անգամ փորձեցին փակել ճանապարհը. թարմացված

18:40-«Սասնա ծռեր» խմբի աջակիցները քիչ առաջ Հյուսիսային պողոտայի սկզբնամասում ավարտեցին իրենց բողոքի ակցիան: Սակայն մինչ Հյուսիսային պողոտա հասնելը ցուցարարները երեք անգամ փորձ արեցին փակել ճանապարհը. նրանք կանգնել են գծանցումների վրա՝ փորձելով դադարեցնել երթեւեկությունը, սակայն ոստիկանները նրանց հրելով հանեցին փողոցի երթեւեկելի հատվածից:

17:40- «Սասնա ծռեր»-ի համակիրներին ՄԻՊ-ի ասածները չբավարարեցին, ինչպես իրենք են որակում՝ պաշտպանն ընդամենը «լոլո» էր կարդում: Ուստի ցուցարաները դուրս եկան ՄԻՊ գրասենյակից եւ երթով շարժվեցին Մաշտոցի պողոտա: Երթի ընթացքում ցուցարարները փակեցին Մաշտոցի պողոտա-Պուշկինի փողոց խաչմերուկի երթեւեկելի գոտին, սակայն ոստիկանները հրելով հեռացրեցին մարդկանց, որոնք այժմ երթն անցկացնում են Մաշտոցի պողոտայի մայթով: Նրանք շարժվում են դեպի Քրեակատարողական վարչություն:

16:40- Մարդու իրավունքների պաշտպանը ցուցարարներին ասել է, որ իրենք միջոցներ կձեռնարկեն Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի առողջական խնդիրները լուծելու համար, սակայն ՄԻՊ-ի գրասենյակում հավաքվածներին սա չի բավարարում, նրան բողոքում են՝ ասելով, որ Արման Թաթոյանն առողջության պաշտպան չէ, այլ մարդու իրավունքների պաշտպան: Ակցիայի մասնակիցներից մի քանիսը դեռ ՄԻՊ-ի գրասենյակում են, Արման Թաթոյանի հետ քննարկում են անցկացնում:

16:30- ՄԻՊ գրասենյակի դռները, վերջապես բացվեցին, շուրջ երեսուն հոգի կոչերով ու պաստառներով մտան Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

Այս պահին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԻՊ գրասենյակում զրուցում է ցուցարարների հետ եւ փորձում հասկանալ իրավիճակը:

16:15- «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը տեղեկացնում է, որ «Սասնա ծռեր» խմբավորման համակիրներն ակցիա են անում ՄԻՊ-ի գրասենյակի դիմաց: Նրանք պահանջում են «Սասնա ծռեր»-ի երկու անդամներ Սմբատ Բարսեղյանին ու Արմեն Բիլյանին տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը արդեն քսան օրից ավելի է՝ հացադուլ են հայտարարել նույն պահանջով: Պատճառը Նուբարաշեն ՔԿՀ-ի անմարդկային պայմաններն են: 

Երեկ նույն պահանջով «Հանուն Հայաստանի փրկության ճակատի» անդամները ակցիա էին անում քրեակատարողական վարչության դիմաց:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը ասում է, որ Մարդու իրավունքների պաշտպանից սպասում են, որ նա գոնե կոչով հանդես կգա՝ չնայած սպասելիքները մեծ չեն: Իսկ իշխանություններից բացարձակապես սպասելիքներ չկան, քանի որ նրանք միշտ էլ դեմ են եղել այն մարդկանց, ովքեր իրենց ուլտիմատում են ներկայացրել:  

Տպել
3261 դիտում

Դերասաններ կան, որ ինձ հետ չեն շփվում. Իրինա Հարությունյանը վերադարձել է Ստանիսլավսկու թատրոն

ԵՊԼՀ ուսխորհրդի չհրկիզվող պահարանից գտնվել է Հանրապետական կուսակցության 56 անդամատոմս

Մոտ 10 մարդ՝ մեկ հիվանդասենյակում. հոգեբուժական կենտրոնում նաեւ երգում են, պարում

Այն, ինչ կորոշի Դաշնակցությունը, կարտահայտի ժողովրդի տրամադրությունը. պատգամավորը՝ վարչապետի հետ բանակցությունների մասին

Մենք խնդիրներ ունենք, բայց ԲՀԿ-ի համար վատ ժամանակներ չեն. Նաիրա Զոհրաբյան

Նախագահը Ստեփանակերտում ներկա է գտնվել «Բերքի տոն» տոնավաճառին

Դոնի Ռոստովում հայ գործարարի նկատմամբ սպանության փորձ է կատարվել․ 7 կրակոց է արձակվել

Նման պայմաններում ներդրումներ չեն կարող լինել․ տնտեսավարողը դիմել է ՊԵԿ նախագահին

Charlie Hebdo-ն Ազնավուրի մահվանը նվիրված ծաղրանկար է հրապարակել․ շանսոնյեի ընտանիքը վրդովված է

«Իմ քայլը» դաշինքի անդամներից երեքը հրաժարվել են Երեւանի ավագանու մանդատից

Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը երեխայի են սպասում

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի

Վնասի չափը կազմում է 316 000 դրամ․ հարուցվել է քրգործ՝ ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ

«Ռոյալ Արմենիան» քայլեր է ձեռնարկում իր արդարացման ուղղությամբ. հաղորդում է ներկայացրել փորձագետների դեմ

ԵԽԽՎ-ում Մեծամորի ատոմակայանը փակելուն ուղղված Բաքվի հերթական սադրանքը չի ստացվել․ Հովհաննիսյան

Ֆրանսիական Poma ընկերությունը ցանկանում է Հայաստանում նոր լեռնադահուկային գոտի հիմնել

Կրակոցներ ԱՄՆ Գլենդելի հայկական ռեստորանի մոտ․ կա զոհ եւ վիրավոր (տեսանյութ)

Իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից. ՄԻՊ-ն այցելել է Արցախ

Մոսկվայում Արա Բաբլոյանը հանդիպել է ՌԴ Պետական դումայի նախագահի հետ

Գնաճի տեմպերը սեպտեմբերին ավելացրել են․ ԿԲ-ն վստահեցնում է՝ մտահոգվելու կարիք չկա