Հայաստանը կարող է դառնալ Իրանի դարպասը դեպի ԵԱՏՄ, ԱՊՀ եւ ԵՄ երկրներ. դեսպան

11/01/2018 schedule17:44

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հունվարի 11-ին աշխատանքային հանդիպում ունեցավ Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ջավադ Չավամշահիդիի հետ։

Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանը կողմերը միակարծիք էին, որ Հայաստանն ու Իրանը բազմաթիվ թելերով են կապված միմյանց, իսկ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա։

Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերություններին՝ դեսպան Սադոյանը խոսեց Հայաստանի՝ որպես տարանցիկ երկիր հնարավորությունների մասին եւ նշեց, որ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ երկրներից միակը, որը ցամաքային սահման ունի բարեկամ Իրանի հետ, կարող է դարպաս հանդիսանալ Իրանի համար մուտք գործելու դեպի ԵԱՏՄ, ԱՊՀ եւ ԵՄ երկրներ:

Այդ համատեքստում զրուցակիցներն ընդգծեցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի նշանակությունը՝ որպես Պարսից ծոցի նավահանգիստները Սեւ ծովի նավահանգիստներին կապող ամենակարճ տարանցիկ երթուղի:

Դեսպան Չավամշահիդին իր հերթին նշեց, որ Իրանը, Հայաստանը եւ Վրաստանը փայլուն հնարավորություն ունեն եռակողմ մի շարք նախագծեր իրականացնել՝ տրանսպորտային, էներգետիկ եւ բիզնես ոլորտներում՝ ավելացնելով որ այդ առումով խոչընդոտներ գոյություն չունեն։

Կողմերը նշեցին, որ Իրան-Հայաստան-Վրաստան միջանցքը կարող է Եվրոպան Ասիային կապող նոր եւ շատ կարեւոր կամուրջ հանդիսանալ։

Դեսպան Սադոյանը ընդգծեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտու եւ «Արազ» ազատ տնտեսական գոտու տարածքներում գործունեություն իրականացնող ընկերությունների, ինչպես նաեւ կառավարող մարմինների միջեւ համագործակցության կարեւորությունը:

Ռուբեն Սադոյանն Իրանի դեսպանի հետ խոսեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ նշելով, որ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը մշտապես հանդիպում են ադրբեջանական կողմի հակազդեցությանը՝ ավելացնելով, որ դրա վառ ապացույցն օրեր առաջ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից Արցախում հերթական հայ զինծառայողի զոհվելու փաստն է։ Այդ համատեքստում ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը։

Ռուբեն Սադոյանը նաեւ հետաքրքրվեց Իրանի ներքաղաքական կյանքում ընթացող իրադարձություններով՝ ընդգծելով այն կարեւորությունը, որն ունի բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի համար։

Տպել
2145 դիտում

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)