Մինչեւ 1 մլն դրամ տուգանքի ռիսկ հարկայինից. տնտեսվարողները խուճապի մեջ են

11/01/2018 schedule20:08

2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգիրքը գործածության փուլում խնդիրներ է առաջացնում տնտեսվարողների համար: Օրենսգրքի 390-րդ հոդվածը սահմանում է դրոշմապիտակներով դրոշմավորվող ապրանքների ցանկը. այն ապրանքների, որոնց վրա փոքրիկ ակցիզներ են փակցվում «ներմուծված» կամ «տեղական» տարբերակներով: Նախորդ տարի, օրինակ, այդպիսի դրոշմապիտակներ հայտնվեցին շշալցված ջրերի, զովացուցիչ ըմպելիքների եւ այլ ապրանքների վրա:

Նոր ցանում կան այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են՝ ընտանի թռչունների միսը, պանիրը, թեյը, ձեթը, մարգարինը, երշիկները, ձկնամթերքը, շոկոլադը եւ կակաո պարունակող սննդամթերքը (կոնֆետ եւ այլն), խտացրած կաթը, մակարոնը եւ այլն: 390-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ Հայաստանում արտադրված կամ Հայաստան ներկրված եւ վերը նշված ցանկում առկա ապրանքների վրա վաճառքի ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է, եթե այդ ապրանքները վաճառվում են նույն փաթեթավորմամբ առանց քաշը փոխելու: Եթե պարզեցնենք այս կետը, ապա սա նշանակում է, որ ապրանքը, որի վրա փակցված է դրոշմապիտակը, դրա ծավալը չի կարելի փոփոխել եւ վաճառել: Օրինակ, եթե մի տուփ կոնֆետի վրա դրոշմապիտակ կա, ապա այն չի արելի վաճառել հատիկով՝ առանց դրոշմապիտակի:

Հարկային օրենսգրքի 424-րդ հոդվածն էլ սահմանում է դրոշմապիտակի կանոնները խախտելու դեպքում պատասխանատվության ձեւն ու չափը: Սահմանված է, որ եթե վաճառակետում այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված գներով չի գերազանցում 50 հազար դրամը, ապա դրոշմավորման պարտականություն կրող անձը վճարում է տուգանք 500 հազար դրամի չափով: Եթե վաճառվող ապրանքը գերազանցում է 50 հազար դրամը եւ չունի դրոշմապիտակ, ապա դրոշմապիտակ փակցնելու պարտականություն ունեցողը տուգանվում է ողջ ապրանքի չափով, բայց ոչ պակաս, քան 1 միլիոն դրամը:

«Հայկական ժամանակ»-ին դիմած տնտեսվարողները, որոնք ե՛ւ ապրանք արտադրող են, ե՛ւ ներմուծող, անհանգստացած հայտնեցին, որ անհասկանալի է, թե ինչպես պետք է դրոշմապիտակ փակցնեն ամեն մի կոնֆետի վրա, քանի որ քաղցրավենիքի այդ տեսակը նույնպես ներառվել է դրոշմապիտակով դրոշմվելու ենթակա ապրանքների ցանկում:

Մենք որպես տնտեսվարող զանգահարեցինք ՊԵԿ թեժ գիծ եւ խնդրեցինք պարզաբանել, թե ինչպես է հնարավոր յուրաքանչյուր կոնֆետի վրա դրոշմապիտակ փակցնել: ՊԵԿ-ից վստահեցրին, որ միչեւ 2018 թվականի հունվարի 1-ը ներկրված եւ առաքված ապրանքների մասով ժամկետ է տրվել, որ այն առանց դրոշմապիտակի հնարավոր է վաճառել մինչեւ այս տարվա մարտի 30-ը: Հունվարի 1-ից ներկրված ապրանքների մասով, տնտեսվարողները պետք է դիմեն ՊԵԿ, որպեսզի ստանան դրոշմապիտակները, որն էլ պետք  է փակցնեն ապրանքների վրա: ՊԵԿ-ի թեժ գծից վստահեցրին, որ տնտեսվարողները կարող են, օրինակ, 5 կիլոգրամանոց արկղի վրա դրոշմապիտակ փակցնել եւ վերջ: Այս ամենն իհարկե առանց որեւէ իրավական հիմնավորման: Մեզ հայտնի էլեկտրոնային տարբերակով հարկային հաշվետվություն ներկայացնելու հարթակում տեղադրվել է, բայց ներբեռնել չի լինում դրոշմապիտակի համար ՊԵԿ-ին դիմելու համար նախատեսված հայտի ձեւը, որը լրացուցիչ խնդիր է առաջացնում:

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին խնդրի վերաբերյալ գրավոր հարցում ենք ուղարկել, սակայն մինչեւ այս պահը Պետեկամուտների կոմիտեցից մեր հարցմանը չեն պատասխանել:

Տպել
7633 դիտում

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար