Իրանը ներդրումներ կկատարի «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունում. դեսպան

Իրանը մտադիր է ներգրավվել Հայաստանում կառուցվող «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարության մեջ: Այս մասին «ՀԺ»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով, հատկապես Իրանի հետ «վեցնյակի» միջուկային գործարքի կնքումից ու դրա արդյունքում Թեհրանի դեմ կիրառած միջազգային շատ պատժամիջոցների չեղարկումից հետո հույս կար, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություները կակտիվանան: Սակայն բանախոսի բնորոշմամբ, «դրանք դոփում են տեղում»:

Ըստ պաշտոնական վիճակագրության, 2017 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Իրանի հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունն աճել է  7,8 տոկոսով՝ կազմելով 237 մլն դոլար, սակայն սա չնչին ցուցանիշ է իրեն 80 միլիոնանոց վճարունակ բնակչությամբ Իրանի համար դեպի ԵՄ, ԵԱՏՄ եւ ԱՊՀ «դարպաս» հայտարարած Հայաստանի համար:

Այստեղ պետք է նշել նաեւ, որ 2017 թ. ինն ամիսների առեւտրաշրջանառության 7,8 տոկոսանոց աճը դեռեւս ոչինչ չի նշականում, քանի որ 2016թ. 2015 թ. հետ համեմատ առեւտրաշրջանառությունն Իսլամական Հանրապետության հետ նվազել է 15%-ով՝ կազմելով ընդամենը 239 միլիոն դոլար։ Այսինքն՝ դեռեւս չեն վերականգնվել անգամ 2015 թ. ցուցանիշները:

Հենց այս պատկերը հաշվի առնելով՝ Նավասարդյանը հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերությունները որակում է որպես «տեղում դոփող»: «Իրանի հետ երկաթուղի կառուցելու ծրագրի հեռանկարը շատ մշուշոտ է, խոսվում էր նավթավերամշակման գործարանի կառուցման մասին, դա էլ կորավ: Այստեղ, ես տեսնում եմ հայկական կողմի պասիվության հետեւանք», - ասաց նա եւ հուսադրեց, որ որոշակի դրական տեղաշարժեր այս տարի կարող են լինել:

Նավասարդյանը կիսվեց մեզ հետ իր ունեցած տեղեկություններով, համաձայն որոնց իրանական կապիտալը կարող է ներգրավվել ընթացող «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարության մեջ:

«Մայրուղու շինարարության տեմպն ու արագությունը այն չէ, ինչ սպասվում էր: Ես ունեմ բավականին ստույգ տեղեկություն, եւ՝ բարձրաստիճան աղբյուրներից, որ Իրանը, ի դեմս այդ երկրի խոշոր գործարարների, կարող է ներգրավվել «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարության մեջ: Սա կարող է լուրջ իմպուլս հաղորդել այս ծրագրի իրականացմանը, ինչպես նաեւ էականորեն բարձրացնել Իրանի ներգրավվածությունը Հայաստանի տնտեսության մեջ՝ կապիտալ ներդրումների տեսքով», - ասաց մեր զրուցակիցը:

ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարարը նաեւ հույս հայտնեց, որ իրանական կապիտալն արդեն այս տարի կներգրավվի Հայաստանի համար շատ կարեւոր նշանակություն ունեցող, Իրանը ՀՀ տարածքով Վրաստանի հետ կապող ավտոմայրուղու շինարարության մեջ: Նրա խոսքով, սա նաեւ նշանակում է, որ Իրանի համար Հայաստանը տարածաշրջանում բավականին մեծ կարեւորություն ունի, եւ մեր երկիրը դիտարկվում է Թեհրանի համար որպես ապրանքների տարանցման ուղի:

Արդեն տեւական ժամանակ է, ինչ քննարկվում, հաշվարկվում կամ նախատեսվում են նաև մուլտիմոդալ փոխադրումների իրականացման ծրագրերը` ուղղված Իրանից Հայաստանի տարածքով եվրոպական երկրներ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ակտիվացմանը և ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը: Միեւնույն ժամանակ, նշենք, որ Հայաստանի կառավարությունը կամ այլ պաշտոնական շրջանակներ մինչեւ օրս հստակ տեղեկություններ չեն հայտել «Հյուսիս-հարավ» ծրագրում Իրանի ներդրումային հետաքրքրության մասին:

Հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումը Նավասարդյանը շատ է կարեւորում, քանի որ, նրա կարծիքով, հայ-իրանական բարձր քաղաքական հարաբերությունների «վերնաշենքը» տնտեսական լուրջ բազայի ձեւավորման կարիք ունի: «Առանց տնտեսական լուրջ բազայի, քաղաքական ջերմ հարաբերությունները ռազմավարական հեռանկարում էական դեր չեն կարող ունենալ», - եզրափակեց Արման Նավասարդյանը:

Տպել
2453 դիտում

Ամերիկյան լոբբինգի առանձնահատկությունները․ խաղի կանոնները խստացվում են

Գազալցակայաններում գործող խաղային սարքերը մեծ խնդիրներ են առաջացնում եւ պետք է հանվեն. վարչապետ

Չինաստանն ավելի մեծ սպառնալիք է ԱՄՆ տնտեսության համար, քան Ռուսաստանը. Պոմպեո

ՀՀ կենտրոնական բանկը եւ առեւտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին եւ 22-ին

Կառավարությունն ԱԳՆ-ին 110 մլն դրամ տվեց. ինչ նպատակով է ծախսվելու

Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ առաջին վճիռը. Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլը

Երբ նշել «Երեւանի օրը». թեժ քննարկումից հետո կառավարությունը դիրքորոշում չհայտնեց

Նախագահն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն

«Երեւան ՋԷԿ»-ի պատճառով «Սպայկան» 133 մլն դոլարի ներդրում չի անի. գումարի չափը նվազեց

Բողոք կառավարության դիմաց. սահմանամերձ գյուղի բնակիչները պահանջում են վարչապետին

Ստամբուլում սպանվել է ադրբեջանցի գործարար Իթիմաթ Իսմաիլովը

Անվերապահ աջակցությունն ենք հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը․ ՕԵԿ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում «Եվրասիական շաբաթ»-ին․ քննարկում նախարարությունում

Վալերի Օսիպյանը կառավարության նիստին նվերներով է եկել

Խոստացել է 10․000 դրամ․ ընտրակաշառք տալու դեպքի առթիվ երկրորդ քրգործն է հարուցվել

Միջոցառումներ, ներդրողների հետ հանդիպում եւ գրքերի առաքում․ սփյուռքի նախարարության աշխատանքը՝ թվերով

Ավտոտրանսպորտով հացահատիկային բեռների ներկրման արգելքը Վրաստանը հետաձգվել է մինչեւ տարեվերջ

Փաշինյանի թիմը այլեւս կաշկանդված չէ նախկին պայմանավորվածություններով

Ճանաչողական այցով ԱԱԾ-ում էր Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը