Մաշտոցի պողոտայի երթեւեկությունը կաթվածահար է եղել. թերություններն են ուղղում (տեսանյութ)

Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի երթեւեկությունը կաթվածահար է եղել: Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ փողոցների հատման մասը՝ ստորգետնյա անցումը, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից փակվել է, որի հետեւանքով խցանում է առաջացել: Մեզ հայտնի դարձավ, որ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները տարածքում չափագրումներ են կատարում, իսկ նպատակն այն է, որ նոր կոյուղագիծ անցկացնեն:

2017 թվականի հունիսի 12-ին Երեւանում տեղացած առատ անձրեւից հետո մայրաքաղաքի փողոցները դժվարանցանելի էին դարձել, քանի որ ջրահեռացման համակարգը լավ չէր աշխատում: Ամենամեծ խնդիրը եղավ հենց Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցումում, երբ մեքենաները կիսով չափ մնացել էին ջրի տակ:

«Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցների խոսքով՝ չափագրումների նպատակն է կոյուղին արդիականացնելը, որպեսզի նման խնդիր չկրկնվի:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
2224 դիտում

Ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում «Եվրասիական շաբաթ»-ին․ քննարկում նախարարությունում

Վալերի Օսիպյանը կառավարության նիստին նվերներով է եկել

Խոստացել է 10․000 դրամ․ ընտրակաշառք տալու դեպքի առթիվ երկրորդ քրգործն է հարուցվել

Միջոցառումներ, ներդրողների հետ հանդիպում եւ գրքերի առաքում․ սփյուռքի նախարարության աշխատանքը՝ թվերով

Ավտոտրանսպորտով հացահատիկային բեռների ներկրման արգելքը Վրաստանը հետաձգվել է մինչեւ տարեվերջ

Փաշինյանի թիմը այլեւս կաշկանդված չէ նախկին պայմանավորվածություններով

Ճանաչողական այցով ԱԱԾ-ում էր Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը

Մենք կողմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. Ռոուզ Գոտեմյուլլեր

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ու ՀՀ դատախազի տեղակալները խոսել են ընտանեկան բռնությունների մասին

Գուգարքի անտառտնտեսությունում բենզասղոցով ապօրինի հատվել է 68 ծառ, վնասի չափը ճշտվում է

Վարչապետն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

Տրագիզմ կլինի, եթե պարզվի՝ Փաշինյանը Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին, հետո ՀՀԿ-ն էլ չի փրկի. Աշոտյան

Բրազիլուհին մոլորվել է Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում

Վաղը Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակն է. հրավիրված է 600 հյուր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

Որոշ գովազդներ կհեռարձակվեն միայն ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն. +21 նշագրումը կլինի պարտադիր

Բաքվի գործողությունները խաթարում են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը