«Մանչեստեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ իր հարաբերությունների մասին: Այս մասին Հայրապետյանը հայտնեց այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա, սակայն մանրամասներ չհայտնեց իրենց խոսակցությունից:

«Վերջին անգամ Մխիթարյանի հետ շփվել եմ ազգային հավաքականի վերջին ընկերական խաղի ժամանակ: Այն ժամանակ դեռ այդպիսի լարվածություն չկար: Այնքան, որքան դուք գիտեք, գրեթե այդքան էլ ես գիտեմ, բնականաբար՝ մի քիչ ավելի շատ ես գիտեմ: Հեռախոսով խոսել եմ Մխիթարյանի հետ: Առայժմ չեմ ուզում մեկնաբանել՝ ինչ է եղել, որովհետեւ ֆուտբոլիստ-մարզիչ հարաբերությունները միշտ էլ կարող են լավանալ կամ վատանալ: Պետք չէ ագրեսիվ մտնել նրանց աշխատանքային պրոցեսի մեջ եւ խանգարել: Կարծում եմ՝ պետք է համբերել»,- ասաց նա:

Հայրապետյանը խոսեց նաեւ Մխիթարյանի՝ այլ ակումբ հնարավոր տեղափոխության մասին: Նա նշեց, որ առայժմ հստակ տեղեկություն չունի՝ ֆուտբոլիստը կմնա «Մանչեստերում», թե այլ թիմում կշարունակի կարիերան: Ամեն դեպքում, ՀՖՖ նախագահը վստահեցրեց, որ ՀՀ հավաքականի ավագը կշարունակի ուրախացնել երկրպագուներին:

«Ուզում եմ բոլորիդ հավատացնել, որ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որը, Աստված չանի, եթե «Մանչեստեր Յունայթեդում» չստացվի խաղը, ցանկացած եվրոպական ակումբում կարող է խաղալ, եւ Մխիթարյանը երբեք չի մնա պահեստայինների նստարանի, որովհետեւ այն պրոֆեսիոնալն ու աշխատասեր ֆուտբոլիստն է, որը միշտ իր տեղը կունենա հիմնական կազմում: Ես էլ լսել եմ տեղափոխության մասին քննարկումները, բայց առայժմ ոչ մի ինֆորմացիա չկա»,- ասաց նա:

Այս օրերին Մխիթարյանը «Յունայթեդի» իր թիմակիցների հետ Դուբայում է: Թիմն այնտեղ կարճաժամկետ ուսումնամարզական հավաք է անցկացնում:

Տպել
2320 դիտում

Սերժ Սարգսյանն այդ առումով որեւէ բան չի ասել. Սահակյանը՝ Բաբլոյանի դրական աշխատանքի մասին

Դառնալու է ոստիկանական երկիր, մարդ չի կարող ազատ արտահայտվել․Սասուն Միքայելյան (տեսանյութ)

Բաքուն ՅՈՒՆԵՍԿՕ-ին «գործուղում» է Արցախ. Ստեփանակերտը պատասխանում է նույն ոճով

«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները միացել են «Ելք»-ի նախաձեռնած բողոքի ակցիային

Որպես անհայտ կորած որոնվող 19-ամյա աղջիկը հայտնաբերվեց. հայտնել է, որ իր կամքով էր հեռացել

Տիկնիկային թատրոնում կրճատումներ են, փող չկա, վատ հետեւանքներ կլինեն

Ագրեսիվ միջամտության հեղինակները կրել են մարդկայնության զգալի կորուստներ․ Արմեն Աշոտյան

Այս մրցաշրջանում «Շիրակի» գլխավոր նպատակը եվրագավաթների ուղեգիր նվաճելն է

Թրամփն ընդունել է Նազարբաեւին եւ քննարկել ռազմավարական բնույթի հարցեր

Դեկտեմբերին ԱԺ-ն 1 միլիոնանոց «պերերիվներ» է կազմակերպել պատվիրակությունների համար

Գովերգեք Սերժ Սարգսյանին, ձեզ նկարահանում են թաքնված տեսախցիկով․ Ն. Փաշինյան (տեսանյութ)

Ֆրանսիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությունը

Հայաստանի Հանրապետության նախագահները. ինչպես ընտրվեցին եւ ինչպես հեռացան

ԱԺ-ում անելիքները շատ են. Աշոտյանն ԱԳՆ տեղափոխվելու ցանկություն չունի

ԼՂ հակամարտության կարգավորումը ՄԱԿ-ի 2018 թվականի առաջնահերթություններից է. Գուտերեշ

Ադրբեջանը գնալու է կոնտակտային եւ ոչ կոնտակտային դիվերսիոն պատերազմի. հայացք Ստեփանակերտից

Օրվա կադրը. մոր եւ որդու գրկախառնությունը՝ սրտաճմլիկ տեսարան ձմեռային զորակոչից

Նախարարի մեկնաբանությունը կոշտ էր, պետք է պահել քաղաքավարությունը. Նահապետյան (տեսանյութ)

Թուրքիան ու ՌԴ-ն չեն ընդունում ԱՄՆ-ի կողմից Սիրիայում սահմանապահ զորքերի ստեղծման ծրագիրը

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է. Լարսը բաց է