Մթության քողի տակ. կփրկվի արդյո՞ք «Նաիրիտը»

12/01/2018 schedule16:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունվարի 13-ի համարում

Մեր արդյունաբերության երբեմնի հսկան՝ «Նաիրիտը», կրկին հայտնվում է ուշադրության կենտրոնում: Եւ դրա համար կա առնվազն երկու առիթ: Նախ՝ «Նաիրիտի» կառավարումը կրկին իրականացնելու է պետությունը: Եւ երկրորդ՝ արդեն ավարտին են մոտենում «Նաիրիտի» հոսքագծերից մեկի ապամոնտաժման եւ Չինաստան տեղափոխելու աշխատանքները: Պետության կողմից կառավարման մասին: «Նաիրիտի» բաժնետոմսերը, ինչպես հայտնի է, գրավադրված էր «Հայկապբանկում»՝ 14 մլն դոլար ընդհանուր արժեքով: Այն բանից հետո, երբ «Հայկապբանկը» դարձավ «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի սեփականությունը, բանկը պարտավորվեց «Նաիրիտի» բաժնետոմսերը իրացնել մինչեւ անցած տարվա վերջ: Չիրացնելու դեպքում դրանք, բանկային լեզվով ասած, «դուրս էին գրվում արտաբալանս», իսկ կենցաղային լեզվով ասած՝ մնում էին անտեր:

Կոնկրետ այս դեպքում դրանց տերը, կարծես թե, կրկին դառնում է պետությունը: Հատուկ նշենք, որ այս իրավաբանական ձեւակերպումները իրականում այնքան էլ հստակ չեն, եւ այս դեպքում մեզ հետաքրքրում են ոչ թե իրավաբանական ձեւակերպումները, այլ իրականությունը: Անցած տարվա նոյեմբերի 25-ին ՀՀ կառավարության 1725 որոշմամբ ստեղծվել է «Պետպոլիմեր» ՍՊԸ-ն, որի միակ մասնակիցը ՀՀ-ն է: Այս ՍՊԸ-ի մասնակցի լիազորությունները վերապահված է ՀՀ էներգետիկայի նախարարությանը: Որոշման 6-րդ կետով «Նաիրիտի» ՓԲԸ ընդհանուր ժողովին առաջարկվում է «Նաիրիտի» կառավարումը հանձնել «Պետպոլիմերին: Այսինքն, «Նաիրիտի» կառավարումը այսուհետ իրականացնելու է ՀՀ կառավարությունը՝ էներգետիկայի նախարարության միջոցով:

«Ոտքի վրա բացատրելու բան չի»,- «Նաիրիտի» հետ տեղի ունեցող մանրամասները ներկայացնելու մեր խնդրանքին ի պատասխան՝ վերջերս ասաց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Մի խոսքով, «Նաիրիտը» այլեւս պետական է եւ կառավարվում է պետության կողմից: Սա լավատեսության հիմքեր տալի՞ս է: Նույնիսկ այս հարցին միանշանակ պատասխանելն այժմ անհնարին է: «Նաիրիտը» ժամանակին կառավարվել է պետության կողմից, կառավարվել է հնդկական եւ ռուսական ընկերությունների կողմից, բայց՝ ապարդյուն: Եւ ընդհանրապես «Նաիրիտի» շուրջ բազմաթիվ մութ իրադարձություններ են տեղի ունենում: «Նաիրիտի» հոսքագծերից մեկի ապամոնտաժումն ու դրա մի մասի Չինաստան արտահանումը այդպիսի իրադարձություններից մեկն է միայն:

Որ այդ սարքավորումների մի մասը պետք է տարվի Չինաստան՝ այնտեղ նոր կառուցվող քլորոպրենային կաուչուկի գործարանում տեղադրելու համար՝ հայտնի էր դեռ չորս տարի առաջ: Այս թեման այն ժամանակ ակտիվորեն քննարկվում էր: Դեռեւս 4 տարի առաջ ստեղծվել է հայ-չինական համատեղ «Շանսինաիրիտպրեն» ընկերությունը, որը Չինաստանում կառուցում է կաուչուկի արտադրության ձեռնարկությունը: Ընկերության 40 տոկոս բաժնետոմսերը Հայաստանինն են: Դրա դիմաց մենք չինացիներին ենք տրամադրելու կաուչուկի արտադրության մեր տեխնոլոգիան եւ վերը նշված սարքավորումները: Մնացած բոլոր ծախսերը իր վրա է վերցրել չինական կողմը: Կաուչուկի արտադրությունից ստացվող եկամուտները լինելու են այնքան, որ ՀՀ-ն տարեկան, ինչպես նախատեսված է, ստանալու է 6 մլն դոլար: Առաջին հայացքից փայլուն գործարք է: Բայց ինչ կա սրա տակ իրականում՝ դժվար է ասել:

Նշենք միայն, որ նոր կառուցվող այդ գործարանի գործարկման համար, կոպիտ հաշվարկներով, անհրաժեշտ է 100 մլն դոլար: Եւ այդքան կներդրվի, որովհետեւ Չինաստանը ունի կաուչուկի ահռելի պահանջարկ, եւ այդ գործարանը հաստատ կառուցելու է: Ու, ճիշտն ասած, մի քիչ դժվար է պատկերացնել, որ կաուչուկի արտադրության ավանդույթներ ունեցող Չինաստանը միայն տեխնոլոգիաների եւ «ոչ այնքան արժեքավոր» սարքավորումներ ստանալու դիմաց պատրաստ է հետագայում այդ գործարանի եկամուտների 40 տոկոսը տրամադրել մեզ: Սա մեր նկատմամբ այնքան մեծ բարեհաճություն է, որ կասկածներ է հարուցում: Իհարկե, այս առնչությամբ կառավարութունն ունի որոշակի բացատրություններ, եւ դրանց առաջիկայում մանրամասն կանդրադառնանք:

Սակայն արդեն լուրջ կասկածներ են հնչում, որ այս սարքավորումների ապամոնտաժմամբ եւ ՀՀ-ից դուրսբերմամբ՝ «Նաիրիտի» արդյունավետ գործունեությունը դառնում է անհնարին: Այդ կասկածների մարմնավորումը  «Նաիրիտի» պաշտպանության կոմիտեն է, որի ստեղծման մասին շուտով պաշտոնապես կհայտարարվի: Մի խոսքով, «Նաիրիտի» շուրջ կրքերը կրկին բորբոքվում են:

Հայկ Գեւորգյան

Տպել
1991 դիտում

Առողջապահության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում