Բաքվում Վրաստանից առեւանգված լրագրող Աֆխան Մուխթարլին դատապարտվեց 6 տարվա ազատազրկման

12/01/2018 schedule17:52

Բաքվում հունվարի 12-ին Վրաստանից առեւանգված եւ Ադրեբջան տեղափոխված ընդդիմադիր լրագրող Աֆխան Մուխթարլիին դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մեղադրող կողմը պահանջել էր նրան դատապարտել 8 տարվա ազատազրկման: Ինչպես հայտնում է report.az-ը, խորհրդակցություներից հետո դատարանը հրապարակել է 6 տարվա ազատազրկման մասին վճիռը: Ինքը՝ Մուխթարլին, հայտարարել է, որ իր նկատմամբ տեղ է ունենում քաղաքական հետապնդում:

Անցյալ տարվա օգոստոսի 29-ին «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպությունը Մուխթարլիի գործն անվանել է խայտառակություն Ադրբեջանի ու Վրաստանի համար, պահանջելով ազատ արձակել Մուխթարլիին։

Հիշեցնենք, Մուխթարլըն հայտնի է ադրբեջանական իշխանությունների քաղաքականությանն ուղղված քննադատությամբ, վերջին երկու տարին նա բնակվում էր Վրաստանում: Լրագրողի խոսքով՝ Թբիլիսիի կենտրոնից իրեն առևանգել են անձիք, որոնց հագին քաղաքացիական հագուստ է եղել և նրանք խոսել են վրացերեն:

Լրագրողին բռնի ուժով նստեցրել են ավտոմեքենա, տարել Թբիլիսիի սահմաններից դուրս, որտեղ դաժանաբար ծեծել են, կապել և տեղափոխել այլ ավտոմեքենայի մեջ, իսկ արդեն Ադրբեջանի հետ սահմանին տեղափոխել երրորդ ավտոմեքենան, որում արդեն ադրբեջաներեն են հաղորդակցվել:

Բաքու տեղափոխելուց հետո ընդդիմադիր լրագրողը կալանավորվեց երեք ամսով:

Տպել
808 դիտում

Գուցե անցած խաղում մրցակիցը մեզ թերագնահատեց. Աշոտ Բարսեղյան

Թեղուտ ու Հաղարծին գյուղերի բնակիչները հարձակվել են անտառը հսկող բնապահպանների խմբի վրա

Վարչապետը միջազգային փորձագետների հետ քննարկել է արդարադատության բարեփոխումների հարցեր

Յուրի Խաչատուրովը որպես կարիքավոր ՊՆ-ից երկու բնակարան է ստացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախագահին

24-ամյա «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ը ձեռք է բերել ավելի քան 130 հազար հավատարիմ հաճախորդ

Կկառուցվի տարածաշրջանի ամենախոշոր պղնձաձուլարաններից մեկը. ծրագիրը կառավարությունում է

Պարգեւատրվել են անտառային հրդեհների մարման աշխատանքներին ակտիվ մասնակցած փրկարարները

39-ամյա տղամարդու կողմից կատարվել են սեքսուալ գործողություններ՝ 13-ամյա երեխայի նկատմամբ

Արմեն Սարգսյանի հրամանագրերով մարզերի դատարանների նախագահներ են նշանակվել

Ինչպես է հանգուցալուծվելու Մայր աթոռի շուրջ ստեղծված սկանդալը. զիջումների չեն գնում

Մեր զորքի մարտունակությունը գաղտնիություն է պարունակում, հրապարակման ենթակա չէ. Հակոբյան

Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավարի ոտքը կառավարությունից կտրել չի լինում. ինչ է անում

ՌԴ-ում կան բազմաթիվ հայազգի երիտասարդներ, որոնք պատրաստ են լինել ՀՀ կառավարության կողքին

Ալիկ Սարգսյանի հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել. նրանից 60.000 դոլար են պահանջել

Վերականգնվել է 6.7 մլն դրամ. հայտնաբերվել են չարաշահումներ տրանսպորտի տեխզննման հարցում

Ռուս պրանկերները Փաշինյանի անունից խոսել են Յունկերի հետ եւ հրավիրել նրան Երեւան

Ինչ էր կատարվում կուլիսներում ֆուտբոլի ԱԱ 2018-ի եզրափակչից րոպեներ առաջ (լուսանկարներ)

Փանիկի դեպքը Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է. Արման Եղոյան

ԵԼՔ դաշինքի պահպանման հարցով քննարկումներ կա՞ն. ՔՊ-ականները իրարամերժ պատասխաններ են տալիս