Արդարադատության նախարարությունը նոր ռազմավարությամբ խոստանում է բացառել կոռուպցիոն ռիսկերը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018թթ. միջոցառումների ծրագրի ու նոր ռազմավարության մշակման քայլերին ուղղված աշխատանքային քննարկում: Վերջինին մասնակցել են հակակոռուպցիոն ծրագրերում ներգրավված հասարակական կազմակերպությունների շուրջ 2 տասնյակ ներկայացուցիչներ:

Սուրեն Քրմոյանը մասնակիցների հետ քննարկել է գործող ռազմավարության միջոցառումների ծրագիրը՝ կատարված եւ դեռեւս կատարման ենթակա բաղադրիչներով, նոր ռազմավարության մշակմանն ուղղված առաջարկները եւ հետագա համագործակցության ձեւաչափի ընտրությանը վերաբերող հարցերը: Այնուհետեւ, կողմերի միջեւ հաջորդել է ակտիվ քննարկում ներկայացված հարցերի վերաբերյալ:

Անդրադառնալով նոր ռազմավարության տեսլականին՝ Սուրեն Քրմոյանն առանձնացրել է 3 հիմնական կետ՝ կանխարգելման բլոկ, որը ներառելու է պետություն-մասնավոր համագործակցության կանոնակարգում եւ պետական համակարգում համատարած էլեկտրոնային գործիքակազմի ներդրում՝ բացառելով կոռուպցին ռիսկերը, իրավապահ բլոկ, որը ներկայանալու է կոռուպցիոն հանցագործությունների քննման անկախ եւ արդյունավետ համակարգով, ինչպես նաեւ կրթության ու հանրային իրազեկվածության բլոկ, որը ներառելու է հակակոռուպցիոն համատարած հանրային իրազեկման քարոզարշավ:

Ամփոփելով քննարկումը՝ նախարարի տեղակալը հավաստիացրել է հանդիպման մասնակիցներին, որ նոր ռազմավարության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու հարցում որեւէ սահմանափակում չի լինելու, ավելին՝ ներկայացվելիք առաջարկությունների զգալի մասը տեղ կգտնի նոր ռազմավարության մեջ:

Տպել
779 դիտում

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է