Գրիգոր Լուսավորչից մինչ օրս Հայաստանում քաղբանտարկյալների պակաս չկա. Կարո Եղնուկյան

12/01/2018 schedule19:41

«Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակելու մեղադրանքով կալանավորված Կարո Եղնուկյանը ներկայացնում է քաղբանտարկյալների թեմայով իր հոդվածի շարունակությունը, որտեղ նա Սասնա Ծռերի գործողություններին անդրադառնալով նշում է, որ նրանք քաղաքական ակցիա են իրականացրել, որն ինքնին հենց ապստամբություն է ներկայիս հանցավոր իշխանության դեմ:

Հոդվածը ներկայացնում ենք առանց կրճատումների:

Գրիգոր Լուսավորչից մինչ օրս Հայաստանում քաղաքական բանտարկյալների պակաս չկա

Եթե նեղ բնութագիր տանք Գրիգոր Լուսավորչին իր գործողությունների համար հալածանքների ենթարկվելուն և բանտարկվելուն, ապա նա խղճի բանտարկյալ էր, բայց մեծ հաշվով նա քաղբանտարկյալ էր, քանի որ հավատքը և կրոնը նույնպես քաղաքականություն է, մանավանդ՝ երբ կրոնը մարտահրավեր է նետում և սպառնալիք է հանդիսանում իշխող իշխանություններին։ Այնպես որ, Հայաստանը քաղբանտարկյալների պակաս չի ունեցել Գրիգոր Լուսավորչի ժամանակներից և շատ հավանական է՝ նաև դրանից առաջ։ Օրինակ` Հայկ Նահապետը եղել է քաղաքական հալածյալ, որը քաղաքական փախստականի կարգավիճակով ինքնաքսորվել է Հայկական Լեռնաշխարհ։

Քաղբանտարկյալի գոյությունը և առաջացումը տեսականորեն բացառվում է միայն ժողովրդավարության դեպքում, երբ ժողովուրդը իր կամքի դրսևորումը կամ դժգոհությունը ազատորեն և արդարորեն արտահայտում է ։ Հակառակ պատկերն է բռնապետական, ավտորիտար կամ փսևդոժողովրդավարական երկրներում, որտեղ քաղբանտարկյալի գոյությունը աքսիոմի պես անհերքելի է։

Քաղբանտարկյալը նա է, ով անազատության մեջ է քաղաքական հալածանքների պատճառով։ Քաղաքական հալածանքը կարող է լինել մինչ ձերբակալվելը և նաև ձերբակալվելուց հետո նախաքննության և դատաքննության ընթացքում կատարված անօրինական գործողությունների միջոցով, որոնք կիրառվում են քաղաքական դրդապատճառներով։

Եթե նույնիսկ անձը մեղադրվում է այնպիսի արարքների մեջ, որոնք պարունակում են քրեորեն պատժելի գործողություններ, դա դեռևս չի նշանակում, որ նա քաղբանտարկյալ չէ։ Շատ կարևոր է դիտարկել երկու հանգամանք.

1. արարքի նպատակը կամ դրդապատճառը

2. ձերբակալությունից հետո կատարված դատավարական ընթացակարգերի խախտումների քաղաքական բնույթը։

Քրեորեն պատժելի ցանկացած արարք պետք է ունենա շարժառիթ կամ դրդապատճառ, ինչպիսիք են ֆինանսը, խանդը, սադիզմը, սեռական շեղումը, հոգեկան խանգարումը, ալկոհոլի կամ թմրամիջոցների ազդեցությունը, քրեական աշխարհի հետ կապը և այլն։ Քաղաքական և քաղաքացիական գործիչները, որոնք մեղադրվում են քրեորեն պատժելի արարքներով և գտնվում են բանտերում, չեն տեղավորվում վերոնշյալ դրդապատճառներով «հանցագործություն» կատարած անձանց շարքում: Հենց այդ հանգամանքը պարզ է դարձնում նրանց նկատմամբ քաղաքական հետապնդման փաստը, որտեղ քրեական մեղադրանքները օգտագործվում են որպես պատիժ (կալանքի կիրառմամբ), հետևաբար նրանք դառնում են քաղբանտարկյալի դասական օրինակներ։

Սասնա ծռերի մեղադրանքների մեջ բացակայում է իրենց մեղսագրված գործողությունների դրդապատճառներն ու շարժառիթները։ Դատախազության կողմից փորձ է արվում խեղաթյուրել ՊՊԾ գնդի գրավման դրդապատճառը:  Ուզում են ներկայացնել, որ իբրև թե 30 հոգանոց զինված «բանդան» պատանդներ վերցնելու նպատակով գրավել է ՊՊԾ գունդը, որպեսզի շանտաժի միջոցով ազատի կալանքից իր «ատամանին» ։ Բայց ի վերջո, բոլորին էլ հայտնի է, որ այդպիսի պահանջ երբևէ չի եղել Սասնա ծռերի կողմից և «պատանդները» ազատ են արձակվել առանց որևէ նախապայմանի։ Մի անգամ ևս ապացուցվում է, որ Սասնա ծռերի նպատակը չի եղել «պատանդների փոխանակում», այլ եղել է իրենց կողմից հայտարարված և հրապարակված քաղաքական պահանջները ՝ Սերժ Սարգսյանի հրաժարական, քաղբանտարկյալների ազատություն, ժամանակավոր կառավարության ձևավորում և այլն։

Եթե իշխանությունները Սասնա ծռերի գործողությունների դրդապատճառը իրականորեն ներկայացնեն մեղադրանքի մեջ, ինչպես որ ընդունված դատաքննության կարգն է պահանջում, ապա անխուսափելիորեն ընդունած կլինեն, որ Սասնա ծռերը քաղաքական ակցիա են իրականացրել՝ քաղաքական դրդապատճառներով և քաղաքական պահանջներով, որն ինքնին հենց ապստամբություն է ներկայիս հանցավոր իշխանության դեմ։

Ապստամբություն կատարող անձինք հաջողության դեպքում դառնում են ազգային հերոսներ և երկրի հայրեր՝ ինչպես Ջորջ Վաշինգտոնը և իր «ծուռ» ապստամբ ընկերները ԱՄՆ-ում։ Ձախողման դեպքում ապստամբները դառնում են քաղբանտարկյալներ և ռազմագերիներ։ Ապստամբությունը անբեկանելի իրավունք է, որն առաջանում է ավտորիտար, բռնապետական, կոռումպացված և քրեաօլիգարխիկ համակարգերում։ Ապստամբները և ինքնաբերաբար՝ քաղբանտարկյալները ի հայտ են գալիս իշխանությունների գործողության և անգործության պատճառով։ Պետության դերը պետք է լինի վերացնել այն պատճառները և խոչընդոտները, որոնք ապստամբության պարարտ հող են ստեղծում և ինքնաբերաբար ծնում են քաղբանտարկյալներ։

ԱՄՆ-ի Կոնգրեսի Հետազոտական Ծառությունը (ԿՀԾ) 2012 թվականի հոկտեմբերին զեկույց էր պատրաստել Կոնգրեսի համար, որը վերաբերվում էր Բուրմայում մեծաքանակ քաղբանտարկյալների գոյությանը, Բուրմայի իշխանության նկատմամբ ԱՄՆ-ի սանկցիաներին և թե ինչպես դրանց վերացումը կլինի միայն այն ժամանակ երբ բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն։ Բնականաբար, զեկույցի զգալի մասը նվիրված էր քաղբանտարկյալի որոշման չափորոշիչներին, որպեսզի քանակապես գնահատեն, թե քանիսն են «բոլորը» հասկացողության մեջ։ Ուշագրավ է, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ընդունում է Բուրմայի իրավապաշտպան կազմակերպության՝ «Քաղաքական Բանտարկյալների Աջակցության Ասոցացիա»-ի (Assistance Association for Political Prisoners - AAPP) քաղբանտարկյալի բնորոշման չափորոշիչները և նրանց կողմից ցուցակագրված քաղբանտարկյալների քանակը, որպես սանկցիաների վերացման նախապայման։  AAPP-ն համարում է քաղբանտարկյալ «բոլոր նրանց, ովքեր ձերբակալված են իրենց իրական կամ ենթադրյալ մասնակցության կամ աջակցության դերակատարության համար ընդդիմադիր շարժումների խաղաղ կամ դիմադրական մեթոդներով գործողությունների պատճառով»։ Դիմադրական մեթոդների մեջ AAPP-ին ներառում է «զինված դիմադրությունը», որը այլ կերպ ասած ապստամբություն է։ AAPP-ին շարունակելով բացատրում է, որ «զինված դիմադրության մասնակցելու որոշումը քաղբանտարկյալի կողմից պետք է դիտարկել իշխանությունների կողմից կատարված բռնությունների և հանցագործությունների ֆոնին»։ ԿՀԾ-ի զեկուցագիրը եզրափակում է՝ ասելով, որ «AAPP-ին գտնում է, որ զինված ապստամբությունը ընդունելի և ողջամիտ մեթոդ է քաղաքական դիմադրության համար, հաշվի առնելով բռնությունները, որ ոստիկանությունը և բանակն է իրականացնում»։ Այսպես, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը, ընդունելով AAPP-ի 914 քաղբանտարկյալների ցուցակը, որի մեջ մտնում են նաև զինյալ ապստամբները՝ պահանջել է բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը, որպես նախապայման սանկցիաների վերացման։ Բուրմայի զինվորական խունտան 2011 թվականի մայիսից մինչև 2012 թվականի սեպտեմբերը ազատ էր արձակել AAPP-ի 914 հոգանոց ցուցակից 745 քաղբանտարկյալ: ԿՀԾ-ի զեկույցը 2012 թվականի հոկտեմբերին անուղղակի մատնանշում է, որ 169 քաղբանտարկյալներ դեռ անազատության մեջ են, հետևաբար սանկցիաները չեն վերանա, հղում անելով Պետդեպարտամենտի խոսնակի՝ Վիկտորյա Նոլանդի խոսքերին այս հարցի վերաբերյալ. «Մենք գտնում ենք, որ նույնիսկ մեկ քաղբանտարկյալը ընդունելի չէ»։ Պետք չէ զարմանալ ԱՄՆ-ի զինյալ ապստամբներին քաղբանտարկյալներ ճանաչելու անուղղակի ընդունումից, քանի որ ԱՄՆ-ի հայրը՝ Ջորջ Վաշինգտոնը, նույնպես զինյալ ապստամբ էր։

Որպես կանոն, բացառությամբ Թուրքիայի, Ադրբեջանի և նախկին Սովետական Միության և իր սատելիտների, զուտ քաղաքական մեղադրանքներ քրեական օրենսդրություններում գոյություն չունեն։ Հետևաբար, ժողովրդավարական ձևացող երկրներում քաղբանտարկյալներին մեղադրում և դատապարտում են շինծու քրեական մեղադրանքներով։ Բայց Հայաստանում կա նաև քրեական մեղադրանք, որը քողարկված քաղաքական մեղադրանք է՝ «զանգվածային անկարգություն կազմակերպել»։ Այսօր հայաստանյան բանտերում գտնվում են քաղաքական և քաղաքացիական գործիչներ, որոնք մեղադրվում են այս քրեական հոդվածով, բայց նրանց դեմ որպես այդ գործողության կատարման փաստ ներկայացվում են իրենց հանրային ելույթները իսկ առարկայական փաստերն են՝ թռուցիկներ, պոլի փետ, սոդա, դատարկ շիշ, ժանգոտած թուր և այլն։ Պարզ է բոլորի համար, որ այդ «փաստերով» նույնիսկ շինծու գործ չեն կարող սարքել «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» համար: Ակնհայտ է նաև, որ բուն նպատակը այդ մարդկանց պատժելն է՝ կալանքի տակ պահելով և զրկանքների ենթարկելով։

 Սասնա ծռերի աջակցության ցույցերին մասնակցող անձինք, որոնք այսօր գտնվում են կալանավայրերում «զանգվածային անկարգությունների մասնակից լինելու» մեղադրանքներով կամ ուրիշ քրեական մեղադրանքով, նույնպես քաղբանտարկյալ են, քանի որ իրենց բողոքի ցույցը ազատ խոսքի, հավաքների և տեղաշարժի իրավունքի կիրառումն էր։ Նրանք հայտնվեցին բանտերում իրենց սոցիալական բողոքի արտահայտման հետևանքով, ոչ թե քաղաքական գործունեության: Սակայն նրանք էլ են համարվում քաղբանտարկյալ, քանի որ նրանք քաղաքական գործունեության զոհ են։

 Վերոնշյալ հանգամանքները, որ ծնում են քաղբանտարկյալներ, վերաբերվում է քաղաքական հալածանքների գործողությունների առաջին փուլին, որոնք կատարվում են մինչև ձեռբակալումը։ Քաղաքական հալածանքների երկրորդ փուլը, որը ամբողջովին անկախ է առաջինից՝ դրսևորվում են նախաքննության և դատաքննության ընթացակարգերի խախտման հետևանքով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս փուլում անձինք ազատազրկված են, ապա ինքնաբերաբեր նրանք դառնում են քաղբանտարկյալներ։ Նախաքննությունը ի սկզբանե կատարվում է բոլոր նորմերի կոպիտ խախտումով՝ սուտ ցուցմունքներ ոստիկանների և գործակալների կողմից, գոյություն չունեցող «փաստերի» ստեղծում, դեպքերի նենգափոխված մեկնաբանություն, առարկանների յուրային գնահատում, որպես «հանցագործության փաստեր» և այլն։ Այս բոլորը հանգեցնում է քննիչների կողմից միտումնավոր հորինված անհիմն մեղադրանքների, որպեսզի դատարանից պահանջեն նախնական կալանքը, որպես խափանման միջոց։ Անդրադառնալով քաղաքական գործիչների նկատմամբ նախնական կալանքին, դատարանները բավարարում են քննիչների և դատախազների պահանջը առանց բացատրության, թույլ տալով օրենքի կոպիտ խախտումներ և նույնիսկ արհամարհում են վճռաբեկ դատարանի որոշումները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները։ Օրենքը պահանջում է և վճռաբեկ դատարանը հաստատել է, որ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքերում, երբ քննիչը կամ դատախազը փաստերով հիմնավորում են, որ ազատության մեջ մեղադրյալը կարող է փախուստի դիմել, ազդել վկաների վրա, թաքցնել փաստերը կամ խոչընդոտել քննությունը։ Որպես կանոն, քաղաքական հալածանքի գործերում քննիչի և դատախազի մատնանշած միակ հիմնավորումն այն է, որ մեղադրյալին մեղսագրվում է ծանր հանցագործություն, որը կրում է երկարատև պատիժ, հետևաբար ենթադրում են, որ ազատության մեջ փախուստի կդիմի, որպեսզի ծանր պատիժը չկրի։ Այս խեղված տրամաբանությունը ընդհանրապես հաշվի չի առնում և մոռացության է տալիս այն հիմնարար իրավունքը, որը կոչվում է անմեղության կանխավարկած։ Նաև անտեսվում է վճռաբեկ դատարանի որոշումը, որն ասում է, որ մեղսագրվող հանցագործության ծանրությունը և պատժաչափը չեն կարող հանդիսանալ միակ հիմնավորումը, որի հիման վրա կալանքի որոշում է կայացվում։ Հետևաբար, քաղաքական գործերում նախնական կալանքի անօրինական կիրառումը միտված է անմեղության կանխավարկածը շրջանցել և մեղադրյալին վաղաժամկետ դատապարտել կալանավորումով, որի նպատակն է պատժելը։ Իմիջայլոց, պատժել առանց դատավճռի կամ էլ միտումնավոր դատել առանց փաստերի և հիմանվորումների՝ հատկանշական է սադիզմով տառապող դիկտատորիկներին։

Վերոհիշյալ նախնական կալանքի անօրինական և անարդար կիրառումը քաղաքական գործերում շարունակվում է նույն կերպ նաև գրավի միջնորդությունների մերժմամբ և դատավարության ընթացքում կալանքի շարունակական կիրառմամբ։ Հաշվի առնելով, որ Սասնա ծռերի դատավարությունը կարող է տարիներ տևել, ապա Հայաստանում առաջիկա տարիներում քաղբանտարկյալների պակաս չի լինելու։

Այսպիսով, եթե նույնիսկ կան որոշները, որ Սասնա ծռերի գործողությունը չեն համարում ապստամբություն, հետևաբար քաղաքական գործողություն, որը դրսևորվում է նրանց քաղաքական պահանջներով և, որի հետևանքով Սասնա ծռերը բնութագրվում են որպես քաղբանտարկյալներ, ապա դատաքննության և դատավարության ընթացքում կիրառված անօրինական և անարդար քաղաքական հալածանքը, անկասկած, բնութագրում է Սասնա ծռերին որպես քաղբանտարկյալներ։

Այն հասարակությունը, որը ունի քաղբանտարկյալներ, մեղմ ասած, հիվանդ է, և այն ՀԿ-ները, որոնք թերանում են իրենց առաքելության մեջ ու չեն ձեռնարկում գործողություններ հիվանդ հասարակությանը բուժելու՝ կամ անպիտան են, կամ էլ իշխանական FAKE ՀԿ-ներ են։ Այս հոդվածի առաջին մասում առաջարկել եմ կոնկրետ և հաջողություն ապահովող գործողությունների շարք, որ կազատի մեր հասարակությանը քաղբանտարկյալների գոյության ամոթալի երևույթից 2018 թվականում։

Կարո Եղնուկյան

Տպել
2970 դիտում

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների դրանք կուղղվեն

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

Գոշ գյուղի լճի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո նույնականացվել է 84 զոհի մարմին․ նրանց թվում 9-16 տարեկան 5 երեխա կա

Նիկոլ Փաշինյանի՝ հունական Kathimerini օրաթերթի հարցազրույցը հրապարակվել է ամերիկյան The New York Times-ում (լուսանկար)

Սկզբում վիճաբանել են աշխատավայրում, հետո՝ այլ հասցեում են հանդիպել․ դանակահարվել է սուպերմարկետի 20-ամյա գանձապահը