ԵԱՀԿ-ն դատապարտել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Մուխթարլիի գործով դատավճիռը

ԵԱՀԿ-ն դատապարտել է Բաքվում ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի գործով դատավճիռը, իսկ լրագրողի կինը Բաքվին եւ Թբիլիսիին հանցագործության մեջ է մեղադրել:

Ավելի վաղ, հունվարի 12-ին, Բաքվում Վրաստանից առեւանգված լրագրող Աֆխան Մուխթարլին դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Մուխթարլըն հայտնի է ադրբեջանական իշխանությունների քաղաքականությանն ուղղված քննադատությամբ, վերջին երկու տարին նա բնակվում էր Վրաստանում: Լրագրողի խոսքով՝ Թբիլիսիի կենտրոնից իրեն առևանգել են անձիք, որոնց հագին քաղաքացիական հագուստ է եղել և նրանք խոսել են վրացերեն:

Լրագրողին բռնի ուժով նստեցրել են ավտոմեքենա, տարել Թբիլիսիի սահմաններից դուրս, որտեղ դաժանաբար ծեծել են, կապել և տեղափոխել այլ ավտոմեքենայի մեջ, իսկ արդեն Ադրբեջանի հետ սահմանին տեղափոխել երրորդ ավտոմեքենան, որում արդեն ադրբեջաներեն են հաղորդակցվել: Բաքու տեղափոխելուց հետո ընդդիմադիր լրագրողը կալանավորվեց երեք ամսով:

Նրա դատավճռի հայտարարումից հետո լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը դատապարտեց այն։ «Դատավճիռը, որի հիմքում հետաքննություններով զբաղվող լրագրողի դեմ կասկածելի մեղադրանքներն են, ակնհայտ հարձակում է լրատվամիջոցների ազատության վրա», - ասել է նա եւ հավելել, որ անկախ լրագրողի բանտարկությունը չի կարող ընդունելի լինել։

Դեզիրը հույս է հայտնել, որ դատավճիռը «կչեղարկվի կամ կբողոքարկվի» ։ Դեզիրն անդրադարձել է լրագրողի առեւանգման փաստին եւ հիշեցրել էր, որ Վրաստանի իշխանությունների հետաքննությունը դեռ չի ավարտվել։

Հայտարարությամբ է հանդես եկել նա եւ 6 տարվա ազատազրկման դատապարտված Մուխթարլիի կինը՝ Լեյլա Մուստաֆաեւան: Նրա խոսքով, լրագրողի ճակատագրի համար Բաքուն եւ Թբիլիսին են պատասխանատվություն կրում: «Մենք գնահատում ենք դատարանի որոշումը որպես Ադրբեջանի եւ Վրաստանի համատեղ որոշում», - ասել է Լեյլա Մուստաֆաեւան:

Վրաստանի կառավարությունը, ասել է Մուխթարլիի կինը վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ նպաստել է Մուխթարլի ձերբակալմանը եւ կալանավորմանը:

«Այս կազմակերպված հանցագործությունը կատարվել է Վրաստանում է եւ շարունակվել Ադրբեջանում: Աֆղան Մուխթարիի ձերբակալման համար պատասխանատվություն են կրում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Վրաստանի կառավարությունները», - ասել է Մուստաֆաեւան:

Տպել
776 դիտում

Ես երբեք չեմ ասել, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է. Գրիգորիչը մտափոխվել է (տեսանյութ)

Դառնալու է ոստիկանական երկիր, մարդ չի կարող ազատ արտահայտվել․Սասուն Միքայելյան (տեսանյութ)

Բաքուն ՅՈՒՆԵՍԿՕ-ին «գործուղում» է Արցախ. Ստեփանակերտը պատասխանում է նույն ոճով

«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները միացել են «Ելք»-ի նախաձեռնած բողոքի ակցիային

Որպես անհայտ կորած որոնվող 19-ամյա աղջիկը հայտնաբերվեց. հայտնել է, որ իր կամքով էր հեռացել

Տիկնիկային թատրոնում կրճատումներ են, փող չկա, վատ հետեւանքներ կլինեն

Ագրեսիվ միջամտության հեղինակները կրել են մարդկայնության զգալի կորուստներ․ Արմեն Աշոտյան

Այս մրցաշրջանում «Շիրակի» գլխավոր նպատակը եվրագավաթների ուղեգիր նվաճելն է

Թրամփն ընդունել է Նազարբաեւին եւ քննարկել ռազմավարական բնույթի հարցեր

Դեկտեմբերին ԱԺ-ն 1 միլիոնանոց «պերերիվներ» է կազմակերպել պատվիրակությունների համար

Գովերգեք Սերժ Սարգսյանին, ձեզ նկարահանում են թաքնված տեսախցիկով․ Ն. Փաշինյան (տեսանյութ)

Ֆրանսիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությունը

Հայաստանի Հանրապետության նախագահները. ինչպես ընտրվեցին եւ ինչպես հեռացան

ԱԺ-ում անելիքները շատ են. Աշոտյանն ԱԳՆ տեղափոխվելու ցանկություն չունի

ԼՂ հակամարտության կարգավորումը ՄԱԿ-ի 2018 թվականի առաջնահերթություններից է. Գուտերեշ

Ադրբեջանը գնալու է կոնտակտային եւ ոչ կոնտակտային դիվերսիոն պատերազմի. հայացք Ստեփանակերտից

Օրվա կադրը. մոր եւ որդու գրկախառնությունը՝ սրտաճմլիկ տեսարան ձմեռային զորակոչից

Նախարարի մեկնաբանությունը կոշտ էր, պետք է պահել քաղաքավարությունը. Նահապետյան (տեսանյութ)

Թուրքիան ու ՌԴ-ն չեն ընդունում ԱՄՆ-ի կողմից Սիրիայում սահմանապահ զորքերի ստեղծման ծրագիրը

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է. Լարսը բաց է