ԱՄՆ-ն Իրանի հետ միջուկային գործարքի խզման շեմին է. Իրանը պատասխան քայլեր է խոստանում

ԱՄՆ-ն Իրանի հետ միջուկային համաձայնագրի խզման շեմին է գտնվում, ինչը մտահագություններ է առաջացրել Ռուսաստանում ու Եվրամիությունում, իսկ պաշտոնական Թեհրանը սպառնում է պատասխան քայլեր ձեռնարկել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփը հանդես է եկել հայտարարությամբ, որը, ըստ էության վերջնագիր է ներկայցնում: Նա իր եվրոպացի գործընկերների դեմ պայման է դրել՝ կամ Իրանի միջուկային համաձայնագրի աղետալի թերությունները կվերացվեն  կամ ԱՄՆ-ն դուրս կգա պայմանագրից:

Փրամփը նշել է, որ իր ստորագրված ցանկացած փաստաթուղթ պետք է ներառի չորս կարեւոր բաղադրիչ: Մասնավորապես՝ նա պահանջում է, որ Իրանը թույլատրի միջազգային տեսուչների խնդրանքով ստուգումներ անցկացնել բոլոր  օբյեկտներում: Երկրորդ՝ անհրաժեշտ է ապահովել, որ Իրանը նույնիսկ մոտ չլինի միջուկային զենքի տնօրինմանը:

Երրորդ՝ ի տարբերություն ներկա միջուկային գործարքի, այդ դրույթները չպետք է ժամկետ ունենան: «Եթե Իրանը չկատարի այս դրույթներից մեկը, ԱՄՆ պատժամիջոցները ինքնաբերաբար կվերսկսվեն: Բացի դրանից  անհրաժեշտ է հստակ նշել, որ հրթիռային եւ միջուկային ծրագրերը անբաժանելի են եւ, որ Իրանի հրթիռների մշակումները եւ փորձարկումները պետք է ենթարկվեն խիստ պատժամիջոցների», - հայտարարել է նա եւ հավելել, որ Օբամայի վարչակազմը «հիմարություն է թույլ տվել» եւ ի վերջո «թույլ» համաձայնագիր է ստացել:

Նա նաեւ կոչ է արել իր բոլոր դաշնակիցներին ավելի վճռական քայլեր ձեռնարկել, որպեսզի «դիմակայենք Իրանի այլ չարամիտ գործողություններին»: «Մեր դաշնակիցները պետք է դադարեցնեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսավորունը, նրա ռազմական վստահված անձանց եւ բոլոր նրանց, ովքեր նպաստում են Իրանի՝ ահաբեկչության աջակցությանը», - հայտարարել է նա ու հավելել, որ Իրանը պետք է «Հիզբոլլահը» որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչեն:

Նա նաեւ տեղեկացրել է, որ որոշել է երկարաձգել Իրանի պատժամիջոցները վերացնելու ռեժիմը միայն նրա համար, որ Իրանի միջուկային զենքի «սարսափելի թերությունները» վերացնելու համար եվրոպական դաշնակիցների համաձայնությունը ստանա: «Սա վերջին հնարավորությունն է», - ասել է նա ու սպառնցել հակառակ պարագայում պատժամիջոցներ կիրառել: «Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի իմ խոսքը», - կտրուկ ասել է նա ու կոչ արել եվրոպական առանցքային պետություններին միանալ Միացյալ Նահանգներին գործարքի զգալի թերությունները վերացնելու համար, Իրանի ագրեսիային հակազդելու եւ Իրանի ժողովրդին աջակցելու նպատակով:

Վերջում նա ըստ էության վերջանգիր է ներկայացրել. «Եթե այլ երկրները  չգործեն, ապա ԱՄՆ-ն դուրս կգա Իրանի հետ պայմանագրից»: «Նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով նախընտրում են չաշխատել մեզ հետ, կաջակցեն Իրանի ռեժիմի միջուկային հավակնություններին եւ դեմ կլինեն Իրանի  եւ աշխարհի խաղաղ ժողովուրդներին», - եզրափակել է նա:

Նրա ելույթին արդեն արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ն ու գնահատել այն «ծայրաստիճան բացասական»: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է РИА Новости-ին։

«Մենք ծայրաստիճան բացասական ենք գնահատում Վաշինգտոնից հնչած երեկվա հայտարարություններն ու որոշումները, իրականանում են մեր վատագույն ակնկալիքները»,- ասել է Ռյաբկովը, մեկնաբանելով Գործողությունների համընդգրկուն համատեղ ծրագրի ճակատագրի մասին Թրամփի հայտարարությունները։

ՌԴ ԱԳՆ-ի գնահանտականով՝ ԱՄՆ-ն մտադրվել է ձախողել ԳՀՀԾ-ը։ «Գլխավորն այն է, որ իրանական հարցերին ԱՄՆ մոտեցման մեջ ուժեղանում է ոչ միայն ճնշման, այլեւ վերջնագրային բաղադրիչը»,- շեշտել է Ռյաբկովը, գրում է news.am-ը։

Իր հերթին Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության գծով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել «բոլոր կողմերին» շարունակել պահպանել Իրանի և աշխարհի վեց գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագիրը` ասելով, որ «համաձայնագրի դրույթները գործում են»:

Թրամփի ելույթի արձագանքել է նաեւ Իրանը եւ հայտարարել, որ քայլեր է ձեռնարկելու ու «համապատասխան ձեւով պատասխանելու է ԱՄՆ թշնամական գործողություններին» ։

Ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցային ցուցակում էր ընդգրկել այաթոլա Սադիկ Լարիջանիին, Իրանի դատական համակարգի ղեկավարին։

«Լարիջանիին պատժամիջոցային ցուցակում ընդգրկելու վերաբերյալ Թրամփի վարչակազմի թշնամական ու ապօրինի գործողությունները ․․․ հատել են միջազգային համայնքում վարքագծի բոլոր թույլատրելի սահմանները ու ԱՄՆ երկկողմանի ու միջազգային պարտավորությունների տեսակետից միջազգային իրավունքի խախտում են, որին անկասկած Իրանը լրջորեն կարձագանքի»,- ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Բացի դրանից ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ  մի շարք իրանցիների պատժամիջոցային ցուցակում ընդգրկելու՝ ԱՄՆ որոշումը «ընդամենը ապացուցում է իրանական մեծ ազգի հանդեպ ԱՄՆ կառավարոււթյան շարունակվող թշնամանքը»։

Տպել
3283 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է