Ու՞մ համար է «աննախադեպ աճը». խնայում ենք մեզ չխնայելով

14/01/2018 schedule14:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունվարի 14-ի համարում

Մինչ օրս իշխանություններն այդպես էլ չկարողացան լուծել դպրոցների ջեռուցման խնդիրը: 2004-ի գրեթե ողջ դեկտեմբեր ամիսը դասասենյակներում պլյուս 4-5 աստիճան ջերմաստիճանի պայմաններում բազմաթիվ դպրոցներում, 30 րոպեանոց դասերի արդյունքում, խաթարվեց ուսման ամբողջ գործընթացը: Գիտակցելով, որ ձմռանը կրկին դպրոցները տաքացնելու խնդիր է առաջանալու՝ նախ որոշվեց աշնանային արձակուրդը տեղափոխել ձմեռ: Այդպիսով, ըստ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի հրամանի, դպրոցներին արձակուրդ տրվեց դեկտեմբերի 27-ից մինչեւ հունվարի 16-ը ներառյալ: Ու չնայած դասերը հունվարի 16-ից վերսկսելու մասին ԿԳ նախարարի հրամանին, դպրոցներում ոչ ոք տեղյակ չէր, թե իրենք երբ են վերադառնալու արձակուրդից, քանի որ դա հիմնականում կախված էր եղանակային պայմաններից:

Նախօրեին, սակայն, մեզ հայտնի դարձավ, որ պարոն Երիցյանը հրաման է ստորագրել, որ ձմեռային արձակուրդները կրկին երկարաձգվում են: Դա տեղի է ունենալու ձմեռային եւ գարնանային արձակուրդների միացման հաշվին: Այսինքն, ըստ ԿԳ նախարարի հրամանի, դպրոցներում դասերը վերսկսվելու են հունվարի 24-ից: Մեր այն հարցին, թե արդյո՞ք այս ամենը վերաբերում է նաեւ մայրաքաղաքի այն 25 դպրոցներին, որոնք ունեն սեփական կաթսայատուն, եւ մի՞թե նրանց թույլ չի տրվելու աշխատել, Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը պատասխանեց. «Դա ավելորդ փողի կորուստ է: Շատ բացառիկ դեպքերում կարող ենք նման բան թույլ տալ»:

Իրականում սակայն, եթե խոսքը կորստի մասին է, այսկերպ դա կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ հավանականությունը մեծ է, որ ցրտի պատճառով մեծ դժվարությամբ կառուցված կաթսայատները կարող են չշահագործվելու պատճառով շատ արագ շարքից դուրս գալ: Դրա ամենավառ ապացույցը Շենգավիթի թիվ 110 դպրոցի օրինակն է, որտեղ կառուցված կաթսայատունն արդեն նման ճակատագրի է արժանացել: Փաստորեն, խնայելու փոխարեն, այստեղ շատ ավելի մեծ կորուստ է եղել: Բացի այդ, աշնանային եւ գարնանային արձակուրդներից աշակերտներին զրկելը հակասում է հաստատված ուսումնական պլանին, ըստ որի՝ աշակերտները պետք է արձակուրդ գնան տարին 4 անգամ: Ըստ բժշկական լուրջ ուսումնասիրությունների՝ այդ արձակուրդները խիստ անհրաժեշտ են երեխաների առողջության համար:

«Արդեն ապրիլից սկսած, երեխայի հոգնածությունն այն աստիճանի է հասնում, որ հազիվ ենք պահում դպրոցում: Նրանք չեն ուզում դասի գալ, որովհետեւ արդեն շատ լարված են լինում»,- նախօրեին մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ասում էր թիվ 27 դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանը: Այնինչ, անգամ այն դպրոցները, որոնք հնարավորություն ունեն ջեռուցվելու, չեն պատրաստվում վերսկսել դասերը: Այս պարագայում, ըստ տիկին Բախշյանի, նաեւ դեկտեմբերին պլյուս 4-5 աստիճանի տակ պարապած դասերից հետո կրթության որակի, ծրագրերի կատարողականության եւ ընդհանրապես երեխաների իրավունքների ու առողջության մասին խոսք լինել չի կարող: Հասկանալի է, որ անգամ հունվարի 24-ից դասերը վերսկսելու պարագայում շատ դպրոցներ կրկին ստիպված են լինելու անցնել 30 րոպեանոց դասապրոցեսի:

«Այսինքն, մնում է մտածել, որ այստեղ պաշտպանվում են էներգետիկայի նախարարության շահը, ֆինանսների նախարարության շահը, բայց ոչ երեխայինը: Ինչ վերաբերում է գումարների կորստին, դպրոցը տաքացնելու համար աբսուրդ է խոսել գումարների կորստից: Ուրեմն, դպրոցը տաքացնելու համար ծախսված գումարը կորա՞ծ գումար է: Ավելին ասեմ, դպրոցներ կան, որտեղ էլեկտրաէներգիայի համար պետության կողմից հատկացված գումարն է անգամ խնայվում: Խնայվում է ումի՞ց: Ո՞ւմ վրա են տնտեսություն կառուցում, ինչի՞ հաշվին: Հայաստանի ապագայի հաշվի՞ն: Մենք պարտավոր ենք գումար ծախսել դպրոցը տաքացնելու եւ երեխաների համար նորմալ ջերմային պայմաններում դասեր ապահովելու»,- մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ասում էր տիկին Բախշյանը, որի ղեկավարած դպրոցը առանձին կաթսայատուն ունի, եւ կարող է նորմալ ջերմաստիճան ապահովել դասասենյակում:

Պարզվում է՝ նա ամենեւին էլ չի պատրաստվում ենթարկվել արձակուրդների վերաբերյալ կրթության նախարարի հրամանին, եւ հունվարի 10-ից վերսկսել է դասապրոցեսը: Մեր այն հարցին, թե արդյո՞ք դպրոցը դասեր անելու եւ այսպիսով «չնախատեսված» էլէներգիա եւ բնական գազ սպառելու պարագայում կարող է տեղավորվել բյուջեից հատկացված գումարների մեջ, նա դրական պատասխան տվեց: Պարզվում է նաեւ, որ անգամ այդ պարագայում դպրոցը կարող է, այնուամենայնիվ, գումարներ խնայել: Միայն 2004-ին թիվ 27 դպրոցն ունեցել է 1 միլիոն 230 հազար դրամի խնայողություն (այն դեպքում, երբ, ըստ տիկին Բախշյանի, ոչ էլեկտրաէներգիա է խնայել եւ ոչ էլ այլ բան), բացի դրանից, դպրոցի բոլոր աշխատակիցներին տրամադրվել է 20-23 հազար դրամի պարգեւատրում՝ արդյունավետ աշխատանքի համար:

Այնպես որ, նորմալ աշխատելու եւ նորմալ տնտեսություն վարելու պարագայում անգամ սեփական կաթսայատուն չունեցող դպրոցները կարող են տեղավորվել բյուջեից հատկացված գումարների մեջ ու մի բան էլ՝ դեռ խնայողություններ անել: Պրակտիկան, սակայն, ցույց է տալիս, որ նորմալ դասապրոցես կազմակերպելուց եւ ուսման որակ տալուց բացի, շատ ավելի կարեւոր բաներ կան: Միեւնույն է, ըստ տարիների ձեւավորված ավանդույթի, այս մեխանիզմի արդյունքում կրթական ծրագրերը չյուրացրած աշակերտները շարունակելու են ստանալ իրենց անհրաժեշտ գնահատականները, ատեստատը եւ այլն: Իսկ Երեւանի քաղաքապետարանը, ըստ տարիների ավանդույթի, դպրոցներում տիրող սառնամանիքին զուգահեռ, շարունակելու է ձմռանը պատուհանները բաց պահել, որպեսզի ջեռուցվող սենյակներում աշխատակիցները շոգից չխեղդվեն:   

Լուսինե Բարսեղյան

Տպել
1639 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա