Աշխատում են օր ու գիշեր. անհարգելին միայն ընդդիմությունն է

14/01/2018 schedule14:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունվարի 14-ի համարում

Չնայած հայ պառլամենտարիզմի պատմության մեջ խորհրդարանի նախորդ նստաշրջանը բացառիկ էր իր անգործությամբ, սակայն պարզվում է՝ հենց անցած նստաշրջանում ենք ունեցել ամենաքիչ թվով բացակայած պատգամավորներ: Երեկ ԱԺ քարտուղարությունը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին է հանձնել նախորդ՝ աշնանային նստաշրջանի քվեարկությունների կեսից ավելիից բացակայած պատգամավորների ցուցակն, ու պարզվել է, որ դրանք,  չհաշված «Արդարության» եւ «Ազգային միաբանության» թվով 23 պատգամավորների, որոնց բոյկոտը քաղաքական դրդապատճառ ունի, ընդամենը վեցն են:

Նախորդ նստաշրջանում տեղի է ունեցել 237 քվեարկություն, որոնց կեսից ավելիին, այսինքն՝ 118-ից ավելիին, չեն մասնակցել անկախ պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Տիգրան Արզաքանցյանը, Գագիկ Ծառուկյանը, Վլադիմիր Բադալյանը (նույն ինքը՝ Ռոբերտ Քոչարյանի խնամին), «Ժողպատգամավոր» խմբի անդամ Լեւոն Սարգսյանը եւ ՀՀԿ ցուցակով ընտրված Մանվել Բադեյանը: Սակայն, երեկ ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը շտապեց մեզ տեղեկացնել, որ նշյալ բոլոր պատգամավորներն իրենց  բացակայությունները հարգելի համարող համապատասխան փաստաթղթեր են ներկայացրել: Ու եթե Գագիկ Ծառուկյանը, Մանվել Բադեյանը, Վլադիմիր Բադալյանն ու Տիգրան Արզաքանցյանը թուղթ են բերել, որ իրենք, անցած ողջ նստաշրջանի ընթացքում, աշխատանքային գործուղումների մեջ են եղել, ապա պատգամավորներ Լեւոն Սարգսյանն ու Սասուն Միքայելյանը բժշկի թուղթ են բերել:

Ի դեպ, հիշեցնենք, որ Լեւոն Սարգսյանը հիվանդ է եղել ոչ միայն անցած, այլեւ այս գումարման խորհրդարանի բոլոր նստաշրջաններում եւ յուրաքանչյուր նստաշրջանի ավարտին բժշկի տեղեկանք է ներկայացրել: Եւ չնայած երեկ մեզ այդպես էլ չտրամադրեցին Լեւոն Սարգսյանի ներկայացրած բյուլետենը, որպեսզի մենք տեղեկանանք, թե այդ ինչո՞վ է այդպես քրոնիկ հիվանդ երիտասարդ պատգամավորը, սակայն պետք է նկատել, որ նրա հիվանդությունը բավականին յուրօրինակ է: Այն դեպքերում, երբ խորհրդարանական  ընդդիմությունն ԱԺ-ում որոշակի ակցիա է նախատեսած լինում, Լեւոն Սարգսյանը միանգամից առողջանում եւ բացարձակապես թռփոշ տեսքով ներկայանում է խորհրդարան:  Ինչեւէ, երեկ, երբ մենք թերթում էինք ԱԺ քարտուղարության տրամադրած՝ պատգամավորների բացակայությունների ցուցակը, պարբերաբար անկեղծորեն զարմանում էինք:

Մասնավորապես, ցանկացած մեկը կվկայի, որ անցած նստաշրջանում խորհրդարանում գրեթե չեն երեւացել գործարար պատգամավորներ Հարություն Փամբուկյանը եւ Սամվել Ալեքսանյանը, ՀՀԿ-ից՝ Գեւորգ Հակոբյանը, Նահապետ Գեւորգյանը, Արմեն Պուրտոյանը, Մուրադ Գուլոյանը, պատգամավոր Արտակ Սարգսյանը՝ ՕԵԿ եւ ՀՅԴ ցուցակով ընտրված Աշոտ Ափոյանը: Սակայն նրանք, հայտնի չէ թե ինչպես, կարողացել են քվեարկությունների ժամանակ ապահովել իրենց հեռակա ներկայությունը: Իսկ թե ինչպե՞ս է մեր խորհրդարանում դա հնարավոր, պարզվում է՝ այդ հարցը եւս ունի իր լուծումը: Եւ եթե ՀՀԿ ու ՀՅԴ բացակա պատգամավորների կոճակը սեղմելու պարտականությունն իրենց վրա են  վերցնում նույն խմբակցության մյուս անդամները, ապա մասնավորապես գործարար պատգամավորների կոճակները սեղմելու առաքելությունը մեր խորհրդարանում իր վրա, բացարձակապես կամավորության սկզբունքով,  վերցրել է պատգամավոր, ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրված Համլետ Հարությունյանը:

Ըստ իրազեկ աղբյուրների՝ Հ.Հարությունյանն ուրիշի կոճակը սեղմելու համար սահմանել է «կոճակագին». յուրաքանչյուր պատգամավորի փոխարեն քվեարկելու դիմաց նա որոշակի վարձատրություն է ստանում: Իհարկե, մենք դժվար թե հավատայինք այդ լուրերի իսկությանը, եթե լրագրողների աչքի առաջ, նիստերի դահլիճում, Համլետ Հարությունյանը ՀՀԿ խմբակցության համար սահմանված տեղից պարբերաբար սահուն անցում չկատարեր գործարար պատգամավորների շարքն ու չքվեարկեր նրանց փոխարեն: Այդուհանդերձ,  երեկ մենք իրեն վերագրվող այս փոքրիկ «թերության» վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ անձամբ Համլետ Հարությունյանից, բայց նրա հեռախոսն անջատված էր, եւ ասում էին, թե քաղաքում չէ:

Այսպիսով, բացի «Ազգային միաբանության» 9 (ներառյալ՝ Հմայակ Հովհաննիսյանը) եւ «Արդարություն» դաշինքի 15 պատգամավորները, այլ անհարգելի բացակայած պատգամավոր անցած նստաշրջանում չի եղել: Ուստի, համաձայն ԱԺ կանոնակարգի, եթե մինչեւ եկող շաբաթ ընդդիմադիր պատգամավորներն իրենց բացակայությունները հարգելի համարող անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնեն, հունվարի վերջին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը կքննարկի նրանց բացակայություններն անհարգելի համարելու հարցն ու փետրվարի 7-ի նիստում, համաձայն ԱԺ կանոնակարգի, նշյալ 23 պատգամավորներին մանդատից զրկելու հարցը պետք է դրվի քվեարկության:

Բնականաբար, ե՛ւ «Արդարություն», ե՛ւ «ԱՄ» խմբակցություններից մեզ տեղեկացրին, որ ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացնելու: «Մենք հայտարարել ենք, որ մեր պատգամավորները ԱԺ չեն գալիս բացառապես քաղաքական պատճառներով, ուստի որեւէ փաստաթուղթ որեւէ մեկին ներկայացնել չենք պատրաստվում: Ինչ վերաբերում է մանդատից զրկելուն, ապա  ԱԺ մեծամասնությունն այդ քայլին չի գնա, քանզի դրա հետեւանքները կարող են խիստ բացասական լինել ոչ թե ընդդիմության, այլ հենց իշխանության համար»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց «Արդարություն» դաշինքի լրատվական ծառայության ղեկավար Ռուզան Խաչատրյանը:

Եւ քանի որ Արթուր Բաղդասարյանը, խախտելով ԱԺ կանոնակարգը, անցած նստաշրջանում այդպես էլ քվեարկության չդրեց դեռ նախորդ գարնանային նստաշրջանից անհարգելի բացակայած ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը, փետրվարին մեկնարկող գարնանային նստաշրջանի օրակարգում արդեն 2 նման քվեարկություն է նախատեսվելու. մեկը նախորդ՝ գարնանային, մյուսը՝ աշնանային նստաշրջանից անհարգելի բացակայած պատգամավորներին մանդատից զրկելու վերաբերյալ:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1762 դիտում

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն