Ոգեշնչվածները. Իլհամը գնում է պատերազմ

14/01/2018 schedule14:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունվարի 14-ի համարում

Ադրբեջանի հասարակական քաղաքական շրջանակներում մեծ արձագանք է ստացել «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» մշակած Ղարաբաղի ազատագրման ռազմական գործողությունների պլանը, որն, ինչպես տեղեկացրել էինք, այս կազմակերպությունը հանձնել էր Ադրբեջանի իշխանություններին, ընդդիմությանը եւ հասարակական կազմակերպություններին: «Ազերնյուզ» լրատվական գործակալությունը երեկ մի հրապարակում էր տարածել, որտեղ մեջբերված էին ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ ադրբեջանցի քաղաքական գործիչների տեսակետները, նաեւ ՀՀ-ի եւ Ադրբեջանի ռազմական հնարավորությունների համեմատական  վերլուծությունը:

Ըստ այդմ, ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Մուբարիզ Ամադօղլուն հավանություն է տվել «ՂԱԿ»-ի պլանին եւ նշել է, որ եթե 2005-ին հակամարտության կարգավորման գործում դիվանագիտական հաջողություն չգրանցվի, ադրբեջանցիները կընտրեն ռազմական լուծման տարբերակը: Հետաքրքիր է, որ այս վերլուծաբանի կարծիքով՝ Հայաստանը, թեեւ 2004 թվականի սկզբին  մերժել է խնդրի լուծման «փուլային» տարբերակը, տարվա վերջին արդեն սկսել է հավանություն տալ դրան: Իր այս տեսակետը Ամադօղլուն հիմնավորել է նրանով, որ ՀՀ ԱԳ փոխնախարար է նշանակվել «փուլայինի» մասնագետ Արմեն Բայբուրդյանը, ինչը նշանակում է, որ ՀՀ-ն, միջազգային հանրության եւ Ադրբեջանի ակտիվ դիվանագիտության ճնշումներին տեղի տալով, փոփոխություններ է մտցնում իր դիրքորոշման մեջ:

Վերլուծաբանը նաեւ համոզվածություն է հայտնել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր ուշադրության կենտրոնում է պահում ոչ միայն բանակցությունները, այլեւ հարցի լուծման այլ եղանակներ: Այդ է վկայում այն, որ 2004-ի ընթացքում Ադրբեջանն ամեն ինչ արել է իր բանակն ուժեղացնելու համար, իսկ 2005-ի բյուջեով 250 մլն դոլար տրամադրված է երկրի զինված ուժերին:  Այնուամենայնիվ, ոչ բոլոր քաղաքական ուժերն են, որ հավանություն են տվել «ՂԱԿ»-ի մշակած ռազմական գործողությունների պլանին: «Նոր Ադրբեջան» կուսակցության անդամ Այդին Միրզազադան կարծիք է հայտնել, որ եթե Ադրբեջանի իշխանությունները հրաժարվեն խաղաղ բանակցություններից, դա կհանգեցնի միջազգային հանրությունից Ադրբեջանի մեկուսացմանը:

«Աշխարհն այսօր այլ սկզբունքների վրա է հիմնված, եւ ես համոզված եմ, որ Ադրբեջանի կառավարությունն այսօր ճիշտ ուղու վրա է»,-ասել է նա: Ռազմական գործողությունների վերսկսմանը դեմ է արտահայտվել նաեւ ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախկին նախագահը, որը նշել է, որ իրենց կուսակցությունը կարծում է, որ խաղաղ բանակցությունները դեռեւս սպառված չեն, եւ թշնամությունը պետք է վերականգնվի միայն այն ժամանակ, երբ հստակ կլինի, որ հնարավոր չէ հասնել խնդրի խաղաղ կարգավորման:  Իսկ ահա իշխանամետ «Անա Վաթան» կուսակցության նախկին նախագահի կարծիքով՝ «ՂԱԿ»-ի մշակած պլանը պետք է հատուկ ուշադրության արժանացնել:

«Այս պահին Ադրբեջանի կառավարությունը այս բոլոր գործընթացները իր վերահսկողության տակ է պահում: Սակայն  ձգձգված հակամարտությունը ստիպում է, որ Ադրբեջանի ժողովուրդը ամեն ինչի պատրաստ լինի: Այդ պատճառով շատերը տարբեր ճանապարհներով զենք  են ձեռք բերում եւ ցանկանում են պարտիզանական շարժում սկսել»,-նշել է նա: Ռազմական գործողությունների վերսկսումը հարցի լուծման միակ ճանապարհ են համարել նաեւ Ադրբեջանի նախկին պաշտպանության նախարար, գեներալ Զաուր Ռզաեւը եւ նախկին փոխնախարար, գնդապետ Թելմար Մեհդիեւը: Վերջինիս կարծիքով՝ Ադրբեջանի ժողովուրդը հոգնել է խաղաղ բանակցային գործընթացից եւ պետք է կռվի թշնամու հետ, բացի այդ, ըստ նրա՝ Ադրբեջանի բանակը ի վիճակի է ազատագրել հողերը եւ պարտության մատնել թշնամուն: «Ադրբեջանի բանակը ցույց է տվել իր հզորությունը Հայաստանին՝ 1994 թվականին գրավյալ տարածքների մի մասն ազատելով»,-ասել է նա:

Հրապարակման վերջին հատվածը վերաբերում է հնարավոր պատերազմի հնարավոր ելքերին եւ սկսվում է այսպես. «Ադրբեջանցիներին միշտ ոգեշնչել է հայրենի հողերի համար կռվելու եւ գրավյալ տարածքներն ազատագրելու միտքը: Ադրբեջանի ժողովուրդը հավատում է, որ պատերազմը դեռ ավարտված չէ, եւ որ որոշակի պատճառներով նրանք պարտվել են ճակատամարտում, բայց ոչ՝ պատերազմում, որը մղում էին ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի հետ»: Այնուհետեւ նշվում է, որ Հայաստանը առանց Ռուսաստանի ուղղակի աջակցության եւ ներգրավվածության չէր կարող հաղթել այս պատերազմում: Ինչ վերաբերում է նոր պատերազմին, ապա նշվում է, որ Ադրբեջանը բոլոր հիմքերն ունի վստահ լինելու, որ ինքը հաղթելու է:

Այսպես. ըստ Ադրբեջանի ռազմական փորձագետների՝ Հայաստանն ունի 61 հազար զինծառայող, որից 15 հազարը այս պահին գտնվում են գրավյալ տարածքներում: Ադրբեջանն ունի 155 հազար զինծառայող, ինչը 2,5 անգամ ավելի է Հայաստանի բանակից: «Հայաստանի ռազմական հնարավորություններն Ադրբեջանի հնարավորություններից ավելի մեծ էին 7-8 տարի առաջ, երբ Հայաստանին մատակարարվում էր ռուսական զինամթերքի մեծ քանակ: Սակայն Ադրբեջանն այսօր բալանսավորված սպառազինություն է ձեռք բերել, ուժեղ ավիացիայով՝ 100 ռազմական ինքնաթիռ եւ 50 ուղղաթիռ»,-գրված է հրապարակման մեջ:

Աննա Հակոբյան

Տպել
2069 դիտում

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ