Ձախ ղեկ մեքենաների գները կկրկնապատկվեն, բոլոր ավտոմեքենաների գները շուտով կբարձրանան

Աջ ղեկով մեքենաների հաշվառումն ու շահագործումը ապրիլի 1-ից արգելելու վերաբերյալ կառավարության որոշումը մեքենաների գնի բարձրացման կհանգեցնի: Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեցին «Սպառողների խորհրդատվական կենտրոն» հկ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանն ու «Վարորդի ընկեր» հկ-ի համահիմնադիր Դավիթ Պեդանյանը:

Դավիթ Պեդանյանը եւ Կարեն Չիլինգարյանը (ձախից՝ աջ)

«Աջ ղեկով մեքենաների ներմուծումը (որոնք ավելի որակյալ են նույն գնային սահմանում ձախ ղեկ մեքենաներից) եթե արգելվեն, ապա պետք է նույն գնի տիրույթում ներկրվի այլ մեքենա կամ պետք է ավելի շատ գումար ծախսես, որպեսզի մոտավորապես նույն որակի մեքենա ներկրես: Դա բերելու է նրան, որ գների բարձրացում տեղի ունենա: Դժվար է ասել՝ 10 տոկոսով կբարձրանա, թե 20 տոկոսով, դա արդեն կախված կլինի, թե երբ ներմուծման արգելքը կլինի»,- ասաց Կարեն Չիլինգարյանը՝  նշելով, որ սպառողների եկամուտներից էլ է որոշ բան կախված: Հասարակական կազմակերպության նախագահի խոսքով, 2020 թվականից հետո ավելի շատ կբարձրանան մեքենաների գները, քանի որ ԵԱՏՄ տարածք երրորդ երկրից մեքենա ներկրելու մաքսատուրքը մի քանի անգամ կբարձրանա: «Եթե դուք հիմա ԱՄՆ-ում կամ ԵՄ-ում գնեցիք մոտ 2 հազար ԱՄՆ դոլար արժեքով մեքենա եւ բերեցիք Հայաստան, վճարելով մաքսատուրք, ճանապարհածախս, այն ձեզ վրա կնստի 3.5 հազար դոլար: 2020 թվականից, երբ կսկսվի գործել ԵԱՏՄ-ի օրենքները, ապա 2 հազար դոլարանոց մեքենան մեր սպառողի վրա կնստի 6-ից 8 հազար դոլար»,- հայտարարեց Կարեն Չիլինգարյանը:

«Վարորդի ընկեր» հկ-ի համահիմնադիր Դավիթ Պեդանյանը վաճառքի ենթակա աջ ղեկ մեքենաների գնի փոփոխություն է կանխատեսում, սակայն դա կապում է բացառապես մեքենաների տերերի որոշման հետ: «Գնաճ միանշանակ տեղի է ունենալու ձախ ղեկ մեքենաների համար: Ինձ թվում է, որ շատ հնարավոր է կրկնակի գնաճ տեղի ունենա: Դա չի վերաբերվում հին մեքենաներին, որովհետեւ հին մեքենան թանկ գնով ոչ մեկ չի պատրաստվում գնել»,- ասաց Դավիթ Պեդանյանը: Վերջինիս խոսքով՝ Հարկային օրենսգրքով սահմանվել է բացարձակ ներմուծող հասկացությունը: «Օրինակ «Տոյոտա»-ի ներկրողը թույլ չի տալու ներկրողներին ձախ ղեկով «Տոյոտա» ներկրել: Դա նշանակում է, որ «Տոյոտայի» սերվիսն արդեն ինքն է միայն վաճառելու այդ ապրանքը եւ գինն ինքնուրույն է որոշելու: Այս դեպքում մրցակցությունը նվազում է, հետեւաբար՝ գներն էլ բարձրանում են: Դա բոլորս էլ գիտենք»,- ասաց Դավիթ Պեդանյանը:

Տպել
4362 դիտում

Ընտրությունները չեն արգելում սնվել. «Իմ քայլ»-ի ներկայացուցիչը՝ տեղամասեր պիցցա տանելու մասին

Կյանքումս առաջին անգամ հաճույքով գնում եմ իմ ընտրությունը կատարելու. Ժաննա Բուտուլյան

Ալիևն ու Քոչարյանի կայքը հայտնում են խախտումների մասին, Սովպաձենիյե՞, նե դումայու. նախարար

Ընտրողներին օգնելու կարգի խախտում և վիճաբանություն «Իմ Քայլը» դաշինքի և ԲՀԿ-ի վստահված անձանց միջեւ

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները պիցցաներ են տանում ընտրատեղամասեր. ահազանգ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 11-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ

Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. ՄԻՊ-ն իրազեկում է

Ժամը 11-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է մոտ 80 հազար քաղաքացի՝ նախորդ տարվա համեմատ 15 հազարով քիչ

Ալիևը քննադատել է Երեւանի ավագանու ընտրություններին դրական գնահատականը բուն ընտրություններից մեկ օր շուտ

«Վիվառո»-ի սահմանած հատուկ խաղադրույքները Երեւանի ավագանու ընտրություններին (լուսանկարներ)

Քարոզչության փորձ, դիտորդի աշխատանքի խոչընդոտում եւ սպառնալիք. խախտումերը 11:15-ի դրությամբ

Տեղամասում պարբերաբար կուտակումներ են ձեւավորվում խմբերով գալու արդյունքում

Կա մի քանի քրեական գործ ընտրակաշառքի մասով. Վալերի Օսիպյան

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մասնակցել ավագանու ընտրություններին (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում կայցելի Նյու Յորք

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը եւս քվեարկեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին

Չարաշահել է իր պաշտոնեական դիրքը. Բաքուն ջղաձիգ է արձագանքել Խաչատուրովի հայտարարությանը

Իոաննիսյանի դեմ վարչական վարույթ է նախապատրաստվում, կդիմենք դատարան. Նաիրա Զոհրաբյանը քվեարկեց ու պարզաբանեց

Ընտրողների ուղղորդում Շենգավիթում եւ Աջափնյակում. դիտորդների բացահայտած խախտումները

Պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից իրականացնում է Երևանի ավագանու ընտրությունների անկախ դիտարկում