670 հոսպիտալացված. ՀՀ-ում սուր շնչառական հիվանդություններն աճել են. ինֆեկցիոնիստ

15/01/2018 schedule14:05

Վերջին շրջանում Հայաստանում նախորդ տարիների նույն ժամանակահատվածի հետ համեմատ գրանցվել է սուր շնչառական հիվանդությունների  աճ: Աճել են նաեւ գրիպով հիվամդների թիվը։ Այս պահին հիվանդանոցներում ունենք 670 հոսպիտալացված։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը։

Նրա դիտարկմամբ, այս պահին սեզոնային հիվանդությունների մասին խոսքը, որոնց տարածմանը նպաստում է այն հանգամանքը, որ Նոր տարվա տոներով պայմանավորված ժողովրդի շփումը ավելանում է: Դրա հետեւանքով վարակն ավելի շատ է տարածվում։ «Իհարկե, տարվա ցուրտ ամիսները նույնպես կապ ունեն, վիրուսն իրեն շատ ավելի լավ է զգում հենց այս ժամանակ»,- ասաց Ասոյանը՝ հավելելով, որ 670 հոսպիտալացվածը հիմնականում մինչեւ 4 տարեկան երեխաներ են:

Մեծահասակները, ինչպես հայտնում է ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստը, սուր շնչառական հիվանդությունների դեպքում ուղղակի քիչ են դիմում բուժհաստատություններ։

Միեւնույն ժամանակ նա վստահեցնում է, որ հանրապետությունում այն աստիճանի վտանգավոր վիճակ չէ, որ դպրոցների հետաձգման պահանջ լինի։ «Դպրոցներում չունենք բացակայությունների այն քանակը, որ նախարարությունը գնա այդ քայլին»,- հայտնեց Արա Ասոյանը։

Նրա տվյալներով՝ վերջին երեք օրերին Երեւանում դիմելիությունը պակասել է, իսկ մարզերում հակառակը՝ մի քիչ ավելացել։

Գլխավոր ինֆեկցիոնիստը նաեւ տեղեկացրեց ՀՀ-ում խոզի գրիպի մի քանի ոչ բարդ դեպքերի հայտանբերման մասին: Բայց տարածվածություն չկա, շտապեց հավելել նա. «Այժմ ՀՀ-ում գրիպի Ա եւ Բ տեսակներն են հանդիպում, իսկ խոզի գրիպը մտնում է Ա տեսակի մեջ»։

Տպել
217 դիտում

Վստահ եմ, որ Ալբանիային կհաղթենք. ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ

Այսօր Հրազդան գետում հայտնաբերված 26-ամյա տղան որոնվում էր մոտ 1 ամիս, դին նեխած է եղել

Երթեւեկության կարգի փոփոխում՝ Երևանի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում

Այս ամսվա ընթացքում մահացել են մեկ եւ երկու ամսական երեխաներ. պատվաստեք ձեր երեխաներին

Գայ գյուղի հրդեհված տան մոխրացած տերն իրականում սպանվել է հրազենի կրակոցից. դին այրել են

Զվարճալի դեպք ՀՀ ծանրամարտի առաջնությունում.ծանրորդը ծանրաձողով հասավ տրիբունա (տեսանյութ)

Հեռավորությունն այլեւս խոչընդոտ չէ Մադագասկարի հետ համագործակցելու համար. Սերժ Սարգսյան

Արթիկի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից. ազատում-նշանակում օպերացիան շարունակվում է

«Գյումրի ԲԿ»-ում ոտքի եղունգի հեռացման համար սկսված միջադեպով զբաղվում է դատախազությունը

Օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դիտում էր եղբոր ելույթը ՀՀ առաջնությունում

Շուրջ 40 տաքսու վարորդների հոգեներգործուն դեղահաբով սուրճ է հյուրասիրել ու թալանել

Մայթով քայլելը առավել քան վտանգավոր է (լուսանկարներ)

Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը 0 ստացավ ՀՀ առաջնությունում

Ինչպե՞ս պաշտպանել մտավոր սեփականությունը․ վարչապետը լուծումներ է պահանջել

Արցախյան շարժումը պատմական իրադարձություն էր․ Բաբլոյանը պարգեւատրել է Արցախի ԱԺ նախագահին

Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)

Հայաստանում «կապույտ հազ» ախտորոշմամբ 2 ամսական երեխա է մահացել

Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը կնվիրվի Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին

«Արսենալին» բաժին հասավ «Միլանը». ամենահաճելի մրցակիցը չէ

Թուրք հայտնի քաղաքական գործիչների ու ազգայնականների մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել