Վորոնեժում հրդեհի հետեւանքով բազմանդամ հայ ընտանիքը 3 երեխաների հետ մնացել է անտուն

«Վորոնեժի Սեմիլուկսի շրջանի Ենդովիշե գյուղում հայերի բազմանդամ ընտանիքը՝ 10, 3 ու 3,8 տարեկան երեխաների հետ միասին մնացել են դրսում: Պատճառը երեկ՝ կիրակի, հայերի տանը բռնկված հրդեհն է, որը սկսվել է տանիքից ու տարածվել ամբողջ տնով մեկ: Այրվել են տան փայտե կառուցատարրերը, ներսի հատվածն ամբողջությամբ»,-այս մասին РИА-ին է հայտնել Սեմիլուկսկի շրջանի ներկայացուցիչ Նիկոլայ Սաֆրասովը:

Սաֆրասովի փոխանցմամբ, հրդեհը սկսվել է ջրի պոմպի հաղորդալարերի կարճ միացման հետեւանքով, երեկ առավոտյան ժամը 10-ին:

Ընտանիքն այժմ ժամանակավորապես տեղափոխվել է մտերիմներից մեկի տուն, իսկ շրջանային խորհուրդը պատրաստակամություն է հայտնել հայ բազմանդամ ընտանիքին ցուցաբերել հնարավոր նյութական օգնություն:

Հայկական բազմանդամ ընտանիքը Ենդովիշե գյուղում հաստատվել է 2016 թվականին, աշխատում է միայն ընտանիքի հայրը, գյուղի բնակչությունը եւս պատրաստ է ընտանիքին օգնել ինչով կարող է: Ընտանիքին առաջարկվել է 1 սենյականոց բնակարան՝ որպես ժամանակավոր կացարան պայմանով, որ կոմունալ ծառայությունների համար վճարելու է ընտանիքը:

Տպել
1561 դիտում

Արսեն Թորոսյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է դարձել

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

Որոշումը վերջնական է. Գյումրիում վաղը հանրահավաք չի լինի

Ներդրեք ՀՀ դրամով ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում 10% տոկոսադրույքով

Ucom-ի աջակցությամբ Արցախում կայացավ Դիջիքեմփ 2018-ը

Նախապես ծրագրված սպանդ. Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները

Օգոստոսի 17-ին ակտիվորեն մասնակցեք վարչապետ Փաշինյանի հանրահավաքին. Ազատամարտիկների դաշինք

Կարկուտն Ազատանում 8000 տոննայից ավելի կարտոֆիլ է ոչնչացրել

Քայլերթ, հեծանվաերթ, գույներ. YIC-ն Գյումրիում տոնել է Երիտասարդների միջազգային օրը

Կոչ օգոստոսի 17-ի հանրահավաքի կապակցությամբ

ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ լավագույն ուսանողի համար  

Ոստիկաններն առևանգել են Ռ. Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու ստորագրահավաքի բլանկները

ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացվել,նա հետախուզվում է

Լեւոն Բարսեղյանն ընտրվել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տեսանյութ. Սուրեն Փ.-ն միացավ մեր բարեգործական ծրագրին

Ողբերգական ավտովթար Լոռիում. ՊՆ զինծառայող է մահացել (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով կատարված խուզարկությունից հետո ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Ոստիկանական բարձր մակարդակի ստեր. Մարտի 1

Բացառիկ ընտրություններ ենք ունենալու. ՀՀ ոստիկանապետ

ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկում է ավտովարկերի գնման գործընթաց