Էջմիածնի քաղաքապետարանը հերքում է, թե «մահացածներից հարկ է հավաքում»

16/01/2018 schedule10:27

Էջմիածնի քաղաքապետարանը հերքում է տեղեկությունն այն մասին, որ գերեզմանատեղ տրամադրելու համար հանգուցյալի հարազատներից պա­հանջում են վճարել քաղաքապետարանի առաջ ունեցած հանգուցյալի հարկային պարտավորությունները՝ հողի հարկը եւ գույքահարկը:

Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժինը ներկայացնում է իր տեսակետը.

«Էջմիածնի քաղաքապետարանը հայտարարում է, որ վերջին օրերին մամուլով շրջանառվող լուրերը, թե քաղաքապետարանը մահացածներից հարկ է հավաքում, իրենց լրագրող համարող մի քանի հոգու ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է եւ լրագրողական ու մարդկային էթիկայի կոպիտ խախտում, քանզի տվյալ լրատվամիջոցի լրագրողը նույնիսկ նեղություն չի կրել ճշտելու տեղեկատվության իսկությունը, ինչպես նաեւ չի պահպանել հավասարության սկզբունքը, այսինքն` երկու կողմերին լսելու եւ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու պայմանը:

«Ժամանակ» օրաթերթի 12.01.2018 թվականի 4 (3482) համարում հրապարակված տեղեկատվությունը, որին լրատվական կայքերը հղում են կատարել եւ վերցրել են որպես հիմք, ակնհայտ ստահոդ եւ չճշտված տեղեկատվություն է, որն արատավորում է Էջմիածնի քաղաքապետի եւ քաղաքապետարանի բարի համբավը:

Էջմիածնի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ կեղծիք տարածողները պատասխան են տալու: Խնդրում ենք, որ ամեն մի հրապարակում հստակ հղումներով լինի, համապատասխան աղբյուրներից ճշտված, հստակ երեւա իր վրա պատասխանատվություն վերցնող ինֆորմացիայի աղբյուրը: Հակառակ պարագայում, բոլորս ենք հասկանում, պատասխանատվություն կրելու է կեղծիքը հրապարակած լրատվամիջոցը»:

Տպել
296 դիտում

ՃՏՊ Գյումրիում՝ կեսգիշերին. երկու երիտասարդ կոտրվածքներով և վնասվածքներով հիվանդանոցում են

«Դեպի Եվրատեսիլ»-ում հաղթեց Սեւակ Խանաղյանը

ՀՀ բասկետբոլի հավաքականը մեծ առավելությամբ հաղթեց Ալբանիային

Իրաքում մահապատժի կենթարկվեն 16 թուրք կանայք՝ ԻՊ անդամների հետ ամուսնանալու, օգնելու համար

Նիդերլանդների կողմից Հայոց Ցեղասպանության ընդունումը «վատ հետք» կթողնի. Թուրքիայի մեջլիս

Մոսկվայում դարձյալ տասնյակ չվերթներ են հետաձգվել ու չեղարկվել. այսօր ամենացուրտ օրն էր

Երկրաշարժ Վայոց ձորի մարզում. ուժգնությունը կազմել է 4-5 բալ

Ալթունյանի խորհրդականը կոռուպցիոն սկանդալում. դատախազությունը կմիջամտի՞

Տիգրան Պետրոսյանը շարունակում է մնալ առաջատարների եռյակում. Աէրոֆլոտ օփեն

Փհենչհան-2018-ի օլիմպիական կրակը հանգցրել են. խաղերը պաշտոնապես ավարտված են

Սեւ Լեքսուսի հետքերով. հայտնաբերվածն իրական զինանոց է, որտեղ անգամ դիմակ կա (լուսանկարներ)

«Պոբեդան» դեմպինգի՞ է ենթարկել «Տարոն Ավիային»

Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը նորից Վիեննայում է, այցելել է Մխիթարյան միաբանություն

Նախկին վարչապետի ընկերությունը «սպանում» է մրցակցին. նախարարությունը լուռ հետեւում է

Բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը դարձել է Ուկրաինայի երկրորդ գործող չեմպիոնը (տեսանյութ)

Մոսկվա-Աստրախան չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել՝ ուղեւորուհու մահվան պատճառով

Վրաստանի փոխվարչապետ Գիորգի Գախարիայի հետ հանդիպմանը Ս. Սարգսյանը հիշել է իր այցը Վրաստան

Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող խումբ

Արմավիրում 70-ամյա տղամարդն ինքնասպան է եղել՝ հրացանից կրակելով իր սրտին

Մեդալային հաշվարկում հաղթեց Նորվեգինան. Փհենչհան 2018