Ուզբեկստանում հայ մարզիչը ֆուտբոլիստներին հրավիրել է շահից ելնելով. ցմահ որակազրվել է

Ուզբեկստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Տաշքենդի «Պախտակորի» նախկին գլխավոր մարզիչ Սամվել Բաբայանը երկրի ֆեդերացիայի կողմից ցմահ զրկվել է ֆուտբոլային որեւէ գործունեություն ծավալելու իրավունքից: Այս մասին հայտնում է Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության բաժինը: Նշվում է, որ թե հավաքականում, եւ թե «Պախտակորում» աշխատելու տարիներին մատների արանքով է նայել թիմային շահերին եւ միայն իր անձնական շահն է հետապնդել:

«Նա իր անձնական շահն ամեն ինչից վեր է դասել եւ լավ չի կատարել իր գործը որպես հավաքականի մարզիչ: Ֆուտբոլիստների նկատմամբ նրա կանխակալ վերաբերմունքը բացասական է ազդել թիմի ներքին մթնոլորտի վրա: Հավաքականի կազմը որոշելիս նա ընտրել է իրեն ծանոթ, մտերիմ խաղացողներին եւ արհամարհել է մասնագետների ու փորձառու մարզիչների խորհուրդները»,- գրված է մամուլի հաղորդագրության մեջ:

Նշվում է նաեւ, որ նրա կողմից հավաքական հրավիրված այն ֆուտբոլիստները, որոնք եղել են արտասահմանյան ակումբների խաղացողներ, չեն ունեցել համապատասխան խաղային պրակտիկա, վատ մարզավիճակում են եղել, սակայն Բաբայանն ամեն դեպքում նրանց ընդգրկել է հիմնական կազմում: Նա նաեւ չի կարողացել կառավարել հանդերձարանը, ինքն անպատասխանատու է վերաբերվել գործին եւ խաղացողներին էլ կարգի չի հրավիրել:

«Պախտակորում» նա նույնպես անբարեխիղճ է եղել: Սեփական նախաձեռնությամբ փոփոխություններ է մտցրել ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետների մեջ, որպեսզի կարողանա նրանց տրանսֆերները վաճառելուց անձնական եկամուտ ստանալ:

Բաբայանն Ուզբեկստանի հավաքականը մարզել է 2015-17 թթ.: «Պախտակորում» որպես մարզիչ աշխատել է 2014-15 թթ.: Մինչեւ այդ՝ 2002-14 թթ.-ին եղել է «Պախտակորի» փոխնախագահը:

Տպել
1610 դիտում

Սփյուռքի հետ հարաբերություններում անհարաժեշտ է նոր շունչ, թարմություն, երիտասարդական մոտեցումներ

Մշակույթի նախարարը պարզաբանում է՝ ինչու «Սայաթ-Նովա» անսամբլին գումար չեն հատկացրել

Կոտայքի մարզպետն իր մոտ է կանչել դպրոցի տնօրենին, հորդորել բողոքարկել ընտրության արդյունքները ԿԳՆ-ում

Գործարարները պատրաստակամություն են հայտնել աջակցել «Իմ քայլը» հիմնադրամին ոչ միայն ֆինանսապես

Քիչ առաջ Վանաձորում բերման են ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի եղբորորդուն

Հայկական ստորաբաժանումը առաջիկայում լիովին պատրաստ կմեկնի Սիրիա. Դավիթ Տոնոյան

Կարգադրվել է բարձրացնել զինվորականներին տրվող ներքնաշորերի որակը. Դավիթ Տոնոյան

Արցախում կայացել է մարտավարական զորավարժություն. ՊԲ-ն ներկայացնում է լուսանկարներ

Բուռն քննարկումներից հետո ՀԱԿ-ը որոշել է չմասնակցել արտահերթ ընտրություններին

Հայաստանի մի մասում անձրեւ, մյուսում՝ ձյուն է սպասվում. ԱԻՆ-ը հորդորում է անցնել ձմեռային անվադողերի

Գալուստ Սահակյանին փոխարինելու է Նաիրա Կարապետյանը

Պարգեւատրվել են լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչները

Դատախազությունն ուսումնասիրում է Հակոբ Հակոբյանի հայտարարությունը՝ կեղծ դեղեր գնվելու մասին

Հիմա էլ որպես ընդդիմություն են ստում. վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանը չէր հրաժարվի նաեւ ժողովրդի դեմ չերյոմուխա կիրառել

Քաղաքապետը Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է պարասպորտի զարգացումը

Քրեական հեղինակություն Շալիկոյի սպանությունը նախապատրաստելու համար մարզիկին մեղադրանք է առաջադրվել

Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես  մարքեթինգային արշավի արդյունքները

Աննա Հակոբյանը Մոսկվայում է. հանդիպումների ժամանակ ներկայացրել է իր ծավալած գործունեությունը

Վարչապետի խորհրդականը՝ ռեյտինգային թեկնածու

Ազգային ժողովի արձակումից հետո նոյեմբերի 11-ին տեղի կունենա առաջին լիագումար նիստը