Կառավարությունը 6 տոկոս սուբսդիավորում է մարզային բիզնես վարկերը. 180 ծրագիր է ներկայացվել

Վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը արտադրական ձեռնարկությունում

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում հույս ունեն, որ 2018 թվականին մարզերում մոտ 100 ներդրումային ծրագիր կիրականացվի: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կանխատեսում արեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային ներդրումային քաղաքականության եւ գործառնական ծրագրերի վարչության պետ Նարինե Ավետյան:

Վերջինս մասնակցում էր կառավարության ընդունելությունների մեծ դահլիճում անցկացվող քննարկմանը, որին ներկա էր խոշորացված համայնքների տնտեսական զարգացման հարցերով 80 պատասխանատու՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի գլխավորությամբ:

- Տիկին Ավետյան, ներդրումային քանի ծրագիր է ներկայացվել նախարարություն եւ դրանցից քանիսն է դրական եզրակացություն ստացել:

- 2017 թվականի ընթացքում նախարարություն է ներկայացվել շուրջ 180 ներդրումային ծրագիր, որոնք ներկայացվել են ե՛ւ մարզպետարաններից, ե՛ւ անմիջապես ներդրողներից, ե՛ւ գերատեսչություններից: Այդ ծրագրերը մենք ի մի ենք բերել, իսկ մինչեւ այդ, ծրագրերի ձեւաչափ ենք մտածել, որպեսզի գործընթացը հեշտ լինի ներդրողների համար: Ձեւաչափը ներկայացրել ենք քննարկման կենտրոնական բանկ, տնտեսական զարգացման եւ ներդրումների, գյուղատնտեսության նախարարություններ: Իրենցից ստանալով կարծիքներ՝ արդյունքներն ամփոփել ենք եւ ներկայացրել ենք վարչապետի հարթակ: 127 ծրագիր արդեն ներկայացվել է վարչապետի հարթակի քննարկման համար, որից 58-ն արդեն արժանացել է դրական գնահատականի, իսկ 20-ը 2017 թվականին ֆինանսավորվել է մոտ 638 միլիոն դրամի չափով:

- 20-ը ֆինանսավորվել է միայն բանկերի կողմի՞ց, թե՞ կառավարությունն էլ է մասնակցություն ունեցել:

- Դրանք ֆինանսավորվել են ՓՄՁ զարգացման գրասենյակի կամ ՓՄՁ ՈՒՎԿ-ի կողմից, բայց մենք վարկավորումը տրամադրել ենք 10-12 տոկոսանոց 638 միլիոնի չափով: Հիմա նախատեսում ենք, որ ծրագրին կարող են միանալ բոլոր առեւտրային բանկերն ու ունիվերսալ վարկային կազմակերպությունները: Իրենք կարող են վարկավորումը կատարել 12-14 տոկոսով, իսկ սուբսիդավորումը կանի պետությունը:

- Քանի՞ տոկոս է սուբսիդավորվելու այդ ներդրումային վարկերից:

- Մինչեւ 6 տոկոս՝ կախված ծրագրի տեսակից, արժեքից: Տարբեր գործոններ կան, որը պետք է վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը որոշի: ՏԿԶՆ-ին տարածքային ներդրումային քաղաքականության եւ գործառնական ծրագրերի վարչության պետ Նարինե Ավետյան

- Համայնքները ներդրումայի ծրագրերը մշակում են եւ ներկայացնում են նախարարությա՞նը, թե՞ գաղափարն են առաջարկում, եւ իրենց օգնում եք ծրագիրը գրելու հարցում:

- Մենք ունենք տնտեսական պատասխանատուներ բոլոր համայնքներում, որոնք պետք է աջակցեն այդ գործընթացին: Եթե ներդրողը գնում է տնտեսական պատասխանատուի մոտ, պատասխանատուն արդեն պատրաստված կադր է, որը գիտի, թե հայտը ինչպես պետք է ստեղծվի եւ ուր պետք է գնալ: Ֆինանսավորման հարցում ներդրողն ինքն է որոշում ում դիմի: Եթե ֆինանսական կառույցը դրական եզրակացություն է տալիս եւ վարկավորվում է ծրագիրը, մեր հանձնաժողովը սուբսիդավորման որոշում կկայացնի:

- 2017 թվականի ընթացքում մեկնարկած 20 ծրագիրն արդեն սուբսիդավորվե՞լ է:

- Այդ 20-ը մինչեւ սուբսիդավորման ընթացքն է եղել: Պետական աջակցությամբ է ֆինանսավորվել:

- Կա՞ն գերակա ոլորտներ, որոնց վերաբերյալ ներկայացված ներդրումային ծրագրերը սուբսիդավորվում են:

- Դա կախված է, թե տվյալ տարածաշրջանում ռազմավարական զարգացման ծրագրում կա, թե՝ չէ: Մենք ամեն մարզում ունենք զարգացման ծրագիր, համայնքներն ունեն իրենց զարգացման քառամյա ծրագիրը, ներդրումային ծրագրի հաստատման փուլում մենք դա հաշվի ենք առնում:

- 2017 թվականի իրականացված ծրագրերից որո՞նք կառանձնացնեք:

- Այս 20-ը հիմնականում գործարար, մասնավոր ներդրումներ են: Մենք ունենք ծրագրեր անասնապահության, կաթի վերամշակման, պանրի արտադրության, ելակի բազմացման, այգիների ստեղծման ծրագրեր: Բացի դրանից ունենք նաեւ մետաղի մշակման գործարան Աշտարակում: Տարբեր ծրագրեր են, որոնց արժեքը կազմում է 10 միլիոն դրամից մինչեւ 100 միլիոն դրամի չափով: Պանրի արտադրություն ունենք Վայոց Ձորում, Սեւանում, պահածոների արտադրություն՝ Տավուշի մարզում եւ Լոռիում:

Խոշորացված համայնքների տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուների հավաքը

- Ի՞նչ խնդիրներ ունեն ներդրողները:

- Ի սկզբանե բողոքում են տոկոսադրույքներից, դա առաջնահերթ է, որը մենք հիմա փորձում ենք սուբսիդավորման կարգով ցածրացնել: Երկրորդ խնդիրն այն է, որ իրենք պատրաստ չեն վարկ վերցնելու, չեն համապատասխանում վարկային գործընթացին: Գրավի առարկա չունեն կամ գույքը կալանքի տակ է: Մենք որքան էլ փորձում ենք խնդիրները պարզեցնել, բայց ֆինանսավորող կառույցն իր պայմաններն է դնում: Դրա համար դա հասկանալի դժգոհություն է առաջացնում: Ուրիշ խնդիր մենք իրենցից չենք լսել: Բացի ֆինանսավորելուց, մենք նաեւ տարածք ենք տրամադրել Շիրակի մարզում մի ներդրողի: Շիրակ հյուրանոցի տարածքն ենք տրամադրել, որպեսզի ներդրողը կառույցի սպասարկման կենտրոն, հյուրանոց: Ներդրողը խոստացել է մինչեւ 150 աշխատատեղ բացի եւ 1 միլիարդ դրամ ներդրում է կատարելու:

- 2018 թվականի համար կանխորոշվո՞ւմ է, թե՞ ինչ ծրագրեր են իրականացվելու:

- Այս տարի ներդրողները էլ մեզ չեն ներկայացնի, այլ կներկայացնեն ֆինանսական կազմակերպություններին, ու կանխատեսում ենք, որ տարվա մեջ կունենանք մոտ 150 ծրագիր: Մեզ կդիմեն այդքանը:

- Իրականացման փուլ քանիսը կմտնեն:

- Կանխատեսում ենք, որ 100 ծրագիր կարող է լինել, որովհետեւ բյուջեով մենք նախատեսել ենք այդքան գումար, որ կսուբսիդավորենք: Մենք կփորձենք մինչեւ 60-ից 80 ծրագիր առավելագույնը 20 միլիոն դրամով ֆինանսավորել:

Տպել
1398 դիտում

Ucom-ի բաժանորդները կշարունակեն օգտվել ռոմինգի 15Դ/ՄԲ մատչելի սակագնից Վրաստանում եւ եւ ս 41 երկրում

ԱԺ արտահերթ ընտրությունների մտասեւեռումով ռումբ է դրվելու Հայաստանի ներքին կայունության տակ․ Աշոտյան

ՀՀԿ-ն որեւէ պայման չի դնում, այն՝ ինչ կառաջարկվի, կբանակցենք. Բաղդասարյանն ու Աշոտյանը հակասում են միմյանց

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանների բողոքները

ՔՈԱՖ հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ»-ի գլխավոր տնօրենը

ՎՏԲ-Հայաստան Բանկը չի օգտվում երրորդ անձանց միջնորդական ծառայություններից

Պլաստմասե իրերի ու պարարտանյութերի արտադրություն ՀՀ-ում․ Լիբանանից նոր ներդրումներ են սպասվում

Անահիտ Ֆարմանյանը ՇՊՀ չի վերադառնա. դատարանը հրապարակել է վճիռը

Ես հաճույքով կպատժեի վայրահաչողներին. Ալիկ Սարգսյանը՝ իշխանությանը պաշտպանող ֆեյքերի մասին

Կասեցվել է քաղցրավենիքի, պանրի եւ ջրի արտադրամասերի գործունեությունը. պաշտոնական

Փաշինյան-Թրամփ հանդիպումը տեղի չունեցավ ԱՄՆ ու ՀՀ ղեկավարների օրակարգերի սղության պատճառով. ԱԳՆ

Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը հրաժարական է ներկայացրել

Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի պաշտոնական այցով. Բալայան

Չինաստանի կառավարությունը ՀՀ կառավարությանը շտապ օգնության 200 մեքենա է նվիրաբերել

Ինչո՞ւ են Հենրիխ Մխիթարյանին զրկել դիվանագիտական անձնագրից. հարց-ամոթանք՝ Ֆարմանյանից, պարզաբանում՝ ԱԳՆ-ից

Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը լինելու է ՀՀ բացարձակ առաջնահերթությունը. Փաշինյանի ելույթն ամբողջությամբ

Միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների մրցույթների կարգը կարող է փոխվել. քննարկում նախարարությունում

Լեւոն Երանոսյանը, չունենալով հատուկ որակավորում, ցույցերի ժամանակ գործադրել է լուսաձայնային նռնակ. ՀՔԾ

Հայկական թիմերը 2-րդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի օլիմպիադայում

Կառավարման ավտոմատացված համակարգերի համակարգիչների 40%-ից ավելին գրոհի է ենթարկվել. Կասպերսկի