Լավատես՝ ինչպես միշտ. Քոչարյանը ամենակոռումպացվածն է

16/01/2018 schedule15:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունվարի 15-ի համարում

Հարցազրույց Արամ Զ. Սարգսյանի հետ:

- Պարոն Սարգսյան, ինչո՞ւ է ընդդիմությունը համառորեն հրաժարվում ընդունել այն իրողությունը, որ այսօր Հայաստանում դե ֆակտո ընդդիմություն չկա: Եւ որ ամենացավալին է՝ հասարակությունն այլեւս  ընդդիմությունից սպասելիքներ չունի:

- Ես բացարձակ համաձայն չեմ այն տեսակետին, թե ընդդիմություն չկա: Իսկ հասարակության մի ինչ-որ հատված, այդ թվում՝ նաեւ դուք, հնարավոր է, որ  սպասելիքներ չունեք ընդդիմությունից: Սակայն, իմ բոլոր շփումներն ու հանդիպումները թե՛ մեր կուսակցական կառույցների, թե՛ ժողովրդի հետ, մեկ հստակ բան են վկայում՝ ժողովուրդն ընդդիմությունից լուրջ սպասելիքներ ունի, եւ ժողովրդի համար կրկին հրատապ են նույն հարցերը՝ ե՞րբ եւ ինչպե՞ս:

- Այդ դեպքում՝ ե՞րբ եւ ինչպե՞ս: Եւ դուք դարձյա՞լ պնդելու եք, որ ՀՀ-ում այս անգամ հերթական ընտրություններ չեն լինելու:

- Միանշանակ պնդելու եմ, որ հերթը հերթական ընտրություններին չի հասնելու, եւ դրա համար կան անհրաժեշտ բոլոր ռեսուրսները: Ես վստահ եմ, որ մեր տարածաշրջանում հայ ժողովուրդը ժողովրդավարություն կառուցելու ամենամեծ ռեսուրսն ունի, նաեւ համոզված եմ, որ հայաստանյան ընդդիմությունն ամենակոնսոլիդացվածն է տարածաշրջանում: Ես բազմիցս ասել եմ, որ մեր հասարակությունը բռնակալ պահելու ռեսուրս չունի, քանզի Հայաստանը ո՛չ Բելառուս է, ո՛չ էլ Թուրքմենստան կամ Իրաք. Հայաստանը ժողովրդավարությունից բացի այլընտրանք չունի, եւ այդ իմաստով ընդդիմությունը գործունեության հսկա դաշտ ունի ու աշխատելու է:

Ժողովուրդը մեր առջեւ հստակ խնդիր է դրել՝ երկրում փոխել ապօրինի իշխանությունը, ինչն էլ մենք փորձել ենք անել ու շարունակում ենք անել. երբեք անկյուններում չենք թաքնվել, երբեք դիտորդի կարգավիճակում չենք հայտնվել ու միշտ եղել ենք առաջին շարքում: Թե ինչքանով է ստացվել, դա խոսակցության այլ թեմա է, եւ այսօր նորից ընդդիմության սխալների վերլուծությանն անդրադառնալը ժամանակավրեպ եմ համարում: Ես համոզված եմ, որ ժողովուրդն իր հույսը շարունակում է կապել ընդդիմության հետ, եւ ընդդիմությունն իր առաջիկա  գործողություններով ժողովրդին հուսախաբ չի անի:

- Դուք ասում եք, թե Հայաստանը բռնակալ հանդուրժելու ռեսուրս չունի, բայց «Արդարություն» դաշինքի անդամ Հրանտ Խաչատրյանն իր վերջին հարցազրույցում բարձր է գնահատել իշխանությունների գործունեությունն ու կարծիք հայտնել, որ եթե իշխանությունները շարունակեն այս ոգով աշխատել՝ ընդդիմությանը կմնա դառնալ ընդամենն ընդդիմախոս:

- Դա Հրանտ Խաչատրյանի տեսակետն է, որին ես բացարձակապես համամիտ չեմ:

- Հրանտ Խաչատրյանի լավատեսության համար, թերեւս, հիմք է հանդիսացել այն, որ Ռ.Քոչարյանը տարին սկսեց օլիգարխներին, հարկային ու մաքսային մարմիններին սպառնալով: Դա երաշխի՞ք է, որ Քոչարյանը կոռուպցիայի դեմ որոշել է պայքարել: 

- Քոչարյանը որեւէ ռեսուրս չունի կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Դրանք հերթական շոուներ են, պոպուլիստական քայլեր, որ ամեն տարվա սկզբին նա արել է: Սակայն, այդօրինակ պոպուլիզմը կարող է որեւէ ազդեցություն ունենալ, եթե նման հայտարարություններից հետո նա անցնի կոնկրետ գործողությունների: Բայց դա հնարավոր չէ, ու բացի դա, այն, ինչի մասին այս օրերին այդքան ինտենսիվ խոսում է Քոչարյանը, իր մեջ կրիմինալ է պարունակում: Այսինքն, նա գիտի, թե ովքեր են այս երկրում հարկեր թաքցնում, ովքեր են օրենքներ շրջանցում, եւ ինքն ընդամենն իմացող՝ չհայտնող է: Սակայն, բոլոր այդ մարդիկ իրեն պաշտպանել են,  նախագահական ընտրությունների ժամանակ իր հովանավորներն են եղել, այդ մարդկանց փողերով Քոչարյանը բուրաններ ու առագաստանավեր է գնել, նվեր ստացել, ուստի, հարց է ծագում՝ ինչո՞ւ այդ ժամանակ նույն այդ մարդկանց չի հարցրել, թե այդ փողերը որտեղից են վերցնում:

Քոչարյանն իր ապրելակերպով, իր կենցաղով բացարձակ չի ապացուցում, թե ինքը համատարած այս կոռուպցիայի հետ կապ չունի. հակառակը, բուրաններից արդեն անցել են Խոսրովի անտառում չորսանիվանի նոր սպորտային ամենագնաց վարելուն: Քոչարյանն այսօր Դուբայի շեյխերին բնորոշ ապրելակերպով է ապրում, եւ դա հենց այն մարդկանց փողերով է, ում, իբր, սպառնում է: Քոչարյանի քայլերն ուղղակի ծիծաղելի են, որովհետեւ ինքն ամենակոռումպացվածն է, ուստիեւ՝ որեւէ ռեսուրս չունի կոռումպացված օլիգարխներից կամ պաշտոնյաներից որեւէ մեկին փոքր-ինչ նեղացնելու համար:

- Oրերս մի հարցազրույցում, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասաց, որ եթե իշխանափոխություն անելու ընդդիմության հույսը ԼՂ հարցն է, ապա իզուր թող չչարչարվեն, քանզի Ղարաբաղի հարցում իշխանությունների դիրքորոշումը շատ ավելի կոշտ է, քան ընդդիմության դիրքորոշումը:

- Ղարաբաղի հարցում ես կոնկրետ լուծում եմ ուզում տեսնել, ոչ թե կոշտ հայտարարությունների մասին դատողություններ լսել: Ես ուզում եմ տեսնել, որ աշխարհն ընդունում է ոչ թե Ադրբեջանի, այլ մեր ճշմարտությունը: Մինչդեռ, փաստն այն է, որ ժամանակն այսօր մեր օգտին չի աշխատում: Խոսքը ոչինչ չարժե, եթե ցանկացած ոլորտում Հայաստանը պարտություն է արձանագրում: Եւ այդ ամենի միակ ու հիմնական պատճառը Քոչարյանն է՝ իր ոչ լեգիտիմությամբ: Ուստի, մինչեւ երկրում չլուծվի լեգիտիմ իշխանության խնդիրը, ցանկացած բնագավառում պարտվելու է պետությունը:

-Եւ վերջին մի հարց. շատ է խոսվում ընդդիմադիր նոր ֆորմատի  ձեւավորման մասին: Կա՞ նման պրոցես: 

- Քաղաքականության մեջ ես անբարոյական որեւէ քայլ չեմ անում եւ նոր ֆորմատի հնարավորությունը չեմ համարում անբարոյական: Հանդիպումներ, քննարկումներ ընդդիմադիր դաշտի տարբեր քաղաքական ուժերի հետ ընթանում են, ու եթե նոր ֆորմատ ձեւավորվի, ապա այդ մասին անհապաղ կհայտարարվի: Ես որեւէ վատ բան չեմ տեսնում նոր քաղաքական ֆորմատ ստեղծելու մեջ. ուղղակի այն պահից, երբ հայտարարվի նոր ֆորմատի ստեղծման մասին, ֆորմատն անմիջապես պետք է սկսի քաղաքական ակտիվ գործունեություն: Եւ ես վստահեցնում եմ, որ ակտիվ գործընթացներ Հայաստանում միանշանակ լինելու են, եւ՝ շատ մոտ ժամանակներում:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1450 դիտում

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը