Փակուղի. մեր վերջակետը

16/01/2018 schedule15:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունվարի 15-ի համարում

Անցած տարվա դեկտեմբերի 29-ին Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Իլդիրիմը, Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսի Ալեքսիշվիլին եւ Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Փանահովը Թբիլիսիում ստորագրել են Ախալքալաք-Կարս երկաթգծի նախագծման եւ կառուցման մասին պայմանագիրը: Ըստ այդմ, պետք է կառուցվի 120 կիլոմետրանոց երկաթգիծ, որի 90 կիլոմետրն անցնում է Թուրքիայի տարածքով, իսկ 30-ը՝ Վրաստանի: Բացի դրանից, նախատեսվում է վերակառուցել արդեն գոյություն ունեցող Թբիլիսի-Ախալքալաք երկաթուղին: Մի քանի տողանոց այս տեղեկատվությունը, որը տարածել են բազմաթիվ լրատվական գործակալություններ, ուղղակիորեն վերաբերում է Հայաստանին:

Այդ երկաթուղու կառուցման հետեւանքով Հայաստանը անդառնալիորեն կկորցնի տարածաշրջանում գոնե նվազագույն ազդեցություն ունենալու, որպես ինքնուրույն միավոր լինելու ամենավերջին հնարավորությունը: Նման պնդումը ինչ-որ բարդ վերլուծությունների ու ուսումնասիրությունների արդյունք չէ: Սա այնքան ակնհայտ է, որ լրացուցիչ պարզաբանումների կարիք չի զգում: Խնդիրն այն է, որ այս պահին գոյություն ունեցող երկաթգծերով Հայաստանի հարեւան Ադրբեջանն ու Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը, Իրանն ու Վրաստանը, Վրաստանն ու Թուրքիան իրար կապվում են միայն Հայաստանի տարածքով: Եւ դրանց որեւէ այլընտրանք չկար: Այսինքն, Հայաստանով անցնող երկաթգծերը սկզբունքային նշանակություն ունեն տարածաշրջանում երկաթուղային հաղորդակցության համար:

Իսկ Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցմամբ՝ իրերի այս դասավորությունը կտրուկ փոխվում է. մեր հարեւաններն ունենում են երկաթուղային կապ՝ շրջանցելով Հայաստանը: Այլ կերպ ասած՝ ապագայում մեր նշած երկրների միջեւ ապրանքաշրջանառության հիմնական մասը իրականացվելու է Հայաստանի կողքով: Իսկ թե ինչ ահռելի ծավալների կլինի այդ ապրանքաշրջանառությունը, դժվար է անգամ կանխատեսել: Կարս-Ախալքալաք երկաթուղու շահագործման պայմաններում Գյումրի-Կարս երկաթուղու վերաբացումը այլեւս կդառնա անիմաստ, եւ իր աշխարհագրական դիրքով ու ենթակառուցվածքներով տարանցիկ երկիր լինելու հեռանկարով Հայաստանը վերջնականապես կվերածվի փակուղու: Եւ այդ հեռանկարում որեւէ փոփոխություն  կատարելու հնարավորությունը իսպառ կվերանա:

Բայց սրանից՝ մեծ կորստի զգացողություն մեր իշխանությունները կարծես թե չունեն: «Հայաստանը կողմ է, որ բացվի Գյումրի-Կարս երկաթուղին»,-տեղի ունեցածը մեկնաբանելու մեր խնդրանքին ի պատասխան՝ ասաց ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Համլետ Գասպարյանը: Ըստ նրա՝ համագործակցությունը մեր տարածաշրջանում պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծի, որ առկա հակամարտությունները ավելի դյուրին կլուծվեն, եւ մեր իշխանությունները կողմ են այնպիսի զարգացումների, որոնց արդյունքում կովկասյան երկրների միջեւ չեն առաջանա նոր բաժանարար գծեր: Ընդհանուր, տրաֆարետային այս մեկնաբանությունները բոլորովին համահունչ չեն տեղի ունեցող գործընթացներին:

Գործընթացներ, որոնց հետեւանքով մենք սերունդներին կփոխանցենք ոչ թե երկիր, այլ ընդամենը բնակչություն ունեցող մի տարածք: Երեկ Հայաստանում Վրաստանի ժամանակավոր հավատարմատար  Մամուկա Ցխելիաշվիլին հաստատեց մեր այն տեղեկությունները, որ այդ նախագծի նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Եվրոբանկը: Ավելին, հավատարմատարը նաեւ ակնարկեց, որ բացի Եվրոբանկից՝ նախագծի ֆինանսավորմանը կարող են մասնակցել նաեւ ֆինանսական այլ հեղինակավոր կազմակերպություններ:

Սա կարեւոր է ոչ այնքան նախագծի ֆինանսական մասը պատկերացնելու, որքան այս երկաթուղու նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքի առումով: Իսկ ֆինանսական խնդիրներ այս նախագիծը, ըստ ամենայնի, չի ունենալու: Թուրքական կողմը արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է ֆինանսավորել, ընդհանուր առմամբ, մինչեւ 400 մլն դոլար գնահատվող այս երկաթուղու ոչ միայն իր տարածքով, այլ նաեւ Վրաստանի տարածքով անցնող հատվածի շինարարությունը: Ընդ որում, Թուրքիան նախատեսում է շինարարությունը սկսել արդեն այս տարվա ընթացքում:

Հայկ Գեւորգյան

Տպել
1364 դիտում

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ