Ալիեւի հետ բանակցությունների կնստի վարչապետը

Նոր Սահմանադրության ամբողջովին ուժի մեջ մտնելուց հետո, ինչպես արդեն գիտենք, երկրի նախագահի իրավասությունները նվազելու են: Հայաստանն անցնելու է խորհրդարանական կառավարման, այսինքն՝ երկրի գլխավոր դեմքն այսուհետ լինելու է վարչապետը: Սա ենթադրում է նաեւ, որ արտաքին քաղաքական հարաբերություններում խաղացողները եւս փոխվելու են: Սահմանադրության փոփոխության եւ Արցախյան խնդրի հետ կապված զրուցեցինք քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանի հետ:

- Պարոն Մարտիրոսյան, նոր Սահմանադրության լիարժեք ուժի մեջ մտնելուց հետո նախագահի լիազորությունները զգալի թուլանալու են: Առաջիկա ընտրություններից հետո ո՞վ է զբաղվելու արցախա-ադրբեջանական հակամարտության խնդիրներով:

- Իհարկե վարչապետը, կամ եթե դա նույն մարդը չէ, որ նաեւ ղեկավարում է իշխող կուսակցությունը, ապա կզբաղվի կուսակցապետը: Ընդհանրապես, դա այն խնդիրն է, որով մշտապես զբաղվելու է երկրի փաստացի առաջնորդը: Իսկ ըստ նոր Սահմանադրության՝ դա իշխող կուսակցապետն է: Լավ կլիներ, եթե դրա պատասխանատվությունը լիներ խորհրդարանի վրա, եւ խորհրդարանում արդարորեն մեծամասնություն հանդիսացող ուժերը կամ իրական կոալիցիան պատասխանատվություն ստանձնեին՝ իրենց վարչապետի եւ կաբինետի միջոցով այդ հարցը վարելու, բայց, իհարկե, Հայաստանում ինչպես ամեն ինչ, այնպես էլ այս հարցը, «լավ կլիներ, բայց լավ չէ»-ների շարքից է:

- Ի՞նչ եք կարծում, կառավարման համակարգի, պաշտոնյաների ու պաշտոնների դերերի փոփոխություններն ինչպե՞ս կազդեն Արցախյան խնդրի վրա:

- Մտավախություն կա, որ բացասաբար, եւ ասեմ՝ ինչու: Եթե հիմա ուղղակիորեն դրա պատասխանատվությունը կրում է երկրի միահեծան կառավարիչը՝ երկրի նախագահը, ապա այդ ձեւական փոփոխություններից հետո պատասխանատվությունը լղոզվում է: Իրականում կարող է պատասխանատու լինել մեկ անձ, բայց բացասական գործընթացների կամ արդյունքի համար պատասխանատվությունը դրվի մեկ այլ պաշտոնյայի վրա: Եվ սա ոչ միայն Արցախի հարցում: Ընդհանրապես՝ այս նոր համակարգը կարող էր հրաշալի բարեփոխում լինել, եթե իրական խորհրդարանական լիներ, բայց հիմա իրական վտանգներով է լեցուն, որովհետեւ նոր խնդիրներ է հարուցում, եւ պսեւդոխորհրդարանական, ավելի շուտ՝ խորհրդային մոդելի է փաստացի:

- Շատ քաղաքագետներ ու վերլուծաբաններ պնդում են, որ Սերժ Սարգսյանը Սահմանադրությունը փոփոխեց, որպեսզի ավելի երկար մնա իշխանության: Պարոն Մարտիրոսյան, Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք սահմանադրական փոփոխությունները, ու՞մ էր դա պետք:

- Իհարկե ակնհայտ է, որ գործող իշխանությանը: Եթե համակարգը չլավացվեց, այլ՝ վատացվեց իր բովանդակային որակով, ապա ո՞վ կարող էր նման ծավալուն աշխատանք կատարել, երբ դրական փոփոխություններ հաստատ չէին լինելու: Բնականաբար այն ուժերը, որոնք դրանում տեսնում էին միակ դրականը եւ դրականը՝ հենց իրենց համար: Դա այդ պահին իշխող ուժն է: Այլ մոտիվներ տեսնելն ընդհանրապես դժվար է: Պետք է շատ հեռու լինել քաղաքականությունից, որպեսզի այլ միֆերի հավատալ:

- Բազմիցս արձանագրել ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների հանդիպումներից հետո սահմանին լարվածությունը մեծանում է, Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը: Այս ամիս նախատեսվում է արտգործնախարարների հանդիպում, որին ենթադրաբար հաջորդելու է նախագահների հանդիպումը: Ի՞նչ կարող ենք սպասել ապագայում:

- Ավելի եւ ավելի վատ իրավիճակ: Ընդհանրապես, ինչպես ասել եմ բազմիցս, Ադրբեջանը ժամանակն օգտագործում է իր օգտին, Հայաստանն՝ ընդդեմ ինքն իրեն: Եվ լարվածության մեծացումը ձեռնտու է միայն Ադրբեջանին:

- Պարոն Մարտիրոսյան, իսկ ո՞վ կարող է զբաղվել Արցախյան խնդրով, որպեսզի  առաջընթաց ապահովվի:

- Պատմություն իմացող, պատմությունից դասեր քաղած, քաղաքականությանը ոչ թե կամ ոչ միայն պրակտիկ պաշտոններից ծանոթ, այլեւ տեսական եւ ակադեմիական խորությամբ տիրապետող, տեսլական ունեցող կիրթ մարդիկ: Նաեւ՝ Հայաստանը ոչ թե ձեւերով, այլ խորությամբ սիրող անհատները: Առանձին անուններ չեմ տա: Բազում են այդպիսի մարդիկ: Բայց երկրում մի իրավիճակ է ստեղծվել, երբ բոլորին թվում է, թե որեւէ մեկը չկա եւ դրանից շահում են նրանք, ովքեր հենց ստեղծել են անայլընտրանքության նույն այդ տեսիլքը: Իսկ առաջընթացն այն պահին կգրանցվի, երբ հայերը հասկանան, որ, ցավոք, չկա խաղաղ լուծում, որովհետեւ թշնամին պատերազմ է ուզում, կամ՝ Հայաստանի խաղաղ մարդաթափում եւ լուռ կապիտուլիացիա: Առաջընթաց կլինի միայն այն պարագայում, երբ Հայաստանը հասկանա, որ ինքը պարտավոր է մշտապես դիմագրավելու եւ մշտական պատերազմում մշտապես հաղթող դառնալու մասին մտածել: Իսկ այդ ճամփան ոչ միայն քարքարոտ է, այլ, ցավոք, դեռեւս մշուշոտ է շատ եւ հեռավոր: Հուսանք՝ դեռեւս:

                                                                                      ՀայԱրփի Բաղդասարյան

Տպել
3545 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում