Ընտանիքներով դեն ենք նետվում. շուրջ 500 սպաներ դիմել են Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

ԱԺ հայտարարությունների ժամին ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խոսեց բանակում առկա խնամի-ծանոթ-բարեկամության մասին, մասնավորապես՝ նշելով, որ բնակարան է շնորհվում հիմնականում այն սպաներին, ովքեր ունեն ծանոթներ։

«Ինձ են դիմել ՀՀ ԶՈՒ մի քանի տասնյակ պաշտոնաթող, թոշակի անցած սպաներ, շուրջ 500 նույնպիսի կարգավիճակում գտնվող սպաների անունից եւ բարձրաձայնել են հետեւյալ խնդրի մասին։ Սպաները ծառայության ընթացքում հերթագրվում են բնակարան ստանալու համար, եւ ստացվել է այնպես, որ 20-25 տարի ՀՀ ԶՈՒ-ում ծառայելով, սպան կարող է բնակարան չստանալ, բայց այս ընթացքում միակ մխիթարանքը կարող է լինել այն, որ այդ ընդհանուր հերթացուցակում նրա տեղը բարելավվել է, որովհետեւ ուրիշներն են բնակարան ստացել։ Բայց խնդիրն այն է, որ սպան հենց որ զորացրվում է, անմիջապես, ըստ էության, նրան հանում են այդ հերթացուցակից եւ դնում են բոլորովին ուրիշ ցուցակի մեջ, ինչը նշանակում է, որ նրանք կորցնում են 20-25 տարվա ծառայության արդյունքում բնակարան ստանալու, գոնե հերթում մնալու եւ բարելավված լինելու այդ արտոնությունը եւ պետք է սկսեն զրոյից»,- իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նա մի հատված կարդաց սպաների նամակից.

«Սա դավաճանություն է սեփական ժողովրդի նկատմամբ, դավաճանություն է բոլոր վաղվա սպաների նկատմամբ, որոնք հստակ գիտակցելու են, որ վաղը իրենց համար էլ բյուջեում փող չի լինելու, եւ այդքան հանգիստ իրենց ընտանիքներով դեն են նետվելու, ազգի՝ ժողովրդի ողնաշարը ջարդողների կողմից, նորովի հոկտեմբերիկ պիոներ ճառողների կողմից»։  

Փաշինյանը նշեց, որ այդ պահեստազորի թոշակառու սպաները չեն կարողանում իրենց ընտանիքներին եւ հատկապես որդիներին, որոնք ցանկանում են ապագայում սպա դառնալ, բացատրել, թե ինչո՞ւ իրենց համար այդպես էլ փող չկա՝ բնակարանային ապահովումն իրականացնելու համար։

«10-15 տարվա հերթագրվածները, նախկին եւ ներկա պաշտպանության նախարարի կողմից հեշտությամբ հաստիքային կրճատում կամ թոշակի են ուղարկվել բնակարանային հերթից հանելու եւ նրանց բնակարան չտալու համար։ Իսկ բնակարան տրվում է զարտուղի ճանապարհներով, կոռուպցիայով, քավոր-սանիկական կապերով։ Իսկ այն սպաները, որոնք դեռ սպասում էին արդարությանը հուսալով, որ իրենց հերթն էլ կհասնի, այդպես էլ չհասավ, եւ նրանց համար ընտրվեց ամենից հեշտ տարբերակը՝ ծառայությունից եւ հերթից զրկել, թոշակի ուղարկել։ 

Ես ուզում եմ ասել, որ մենք շատ ենք խոսում մեր երկրի անվտանգության մասին, բայց անվտանգությունը ոչ միայն 80-ականների կամ 90-ականների զենքերն են, այլեւ ՀՀ ԶՈՒ սպաների սոցիալական կարգավիճակը, որտեղ մենք ունենք շատ լուրջ չլուծված խնդիրներ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ եզրափակելով ելույթը։ 

Տպել
2497 դիտում

Իմ սիրո օթեւան. հիմա էլ 22 հարկանի

Հայաստան. ընդդիմությունը գնում է հեղափոխության

Մեղադրանք. դատը կընթանա Վանաձորում

Վաշինգտոնը մտադիր չէ զիջումների գնալ Անկարային. Թրամփի կոշտ մեսիջը՝ Էրդողանին

Թբիլիսիում վթարի հետեւանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Ես որեւէ լուրջ դեպքերով չեմ անցել. Օսիպյանը՝ Մարտի 1-ի դեպքերին իր առնչության մասին

Ես գլխավորելու եմ Հանրապետություն եւ ԼՀ կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակը

Հ1-ի լուրերի նախկին տնօրենը՝ Քոչարյանի անվան հետ կապվող Արարատ TV գնալու մասին

Ես չեմ կարող կարգապահական վարույթ հարուցել դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ. Զեյնալյան

Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանն այսօր 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

«Անցումային արդարադատությունը» դատարանների դատարան չի ստեղծելու, այն աջակցող է լինելու

Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցը նոր տնօրեն ունի. մրցույթին մասնակցել է 10 թեկնածու

Հայաստանում չկա դատապարտյալ, որը չունի սեփական մահճակալ. Արտակ Զեյնալյան

Արարատ, Արմնյուզ, Հ2, News.am, Երկիր Մեդիա, ֆեյքեր. որ լրատվամիջոցներն է «առել» Քոչարյանը

ՀՀ-ից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն արդեն գերազանցել են 2017 թ. ցուցանիշը

Հայաստանում Կալաշնիկովի նոր՝ «АК-12» եւ «АК-15» նմուշներ կարտադրվեն. պայմանագիր ստորագրվեց

13 215 հանցագործության մասին հաղորդում, 4,4 մլրդ դրամ վնաս. Օսիպյանի պաշտոնավարման 100 օրը

Ոստիկանությունը բացառիկ թափանցիկ է եւ կաշկանդված չի լինելու. Վալերի Օսիպյան

Ժամանակավորապես փակ կլինի Վաղարշյան փողոցից մինչեւ Գյուլբենկյան փողոցն ընկած հատվածը

Եղել է Արցախում. գերմանացի պատգամավորը հայտնվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում»