Դեկտեմբերին ԱԺ-ն 1 միլիոնանոց «պերերիվներ» է կազմակերպել պատվիրակությունների համար

Լուսանկարում՝ ԱԺ նախագահն ու տեղակալները, ԱԺ ղեկավար կազմի ներկայացուցիչներ

2017 թվականի դեկտեմբերին Հայաստանի Ազգային ժողովի ղեկավարությունը միլիոնների առեւտուր է արել: Ֆինանսների նախարարության գնումների համակարգի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ աշխատակազմը «Մերգերյան Կարպետ» ԲԲԸ-ից 1 միլիոն դրամի չորս գորգ է գնել, որոնցից յուրաքանչյուրի արժեքը եղել է 250 հազար դրամ: Գորգերի տրամադրման պայմանագիրն ԱԺ-ի եւ նշյալ ընկերության միջեւ կնքվել է 2017 թվականի նոյեմբերի 13-ին, իսկ գորգերի տրամադրման վերջնաժամկետը եղել է դեկտեմբերի 25-ը:

Դեկտեմբերի 14-ին ԱԺ-ն «Վինո Վինո» ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագիր, որպեսզի մինչեւ դեկտեմբերի 25-ը կառույցին 2 մլն 500 հազար դրամի կոյնակ մատակարարեն: «Վինո Վինո» ՍՊԸ-ն ԱԺ-ին տրամադրել է 134 շիշ կոնյակ, որոնցից չորս հատի յուրաքանչյուրի արժեքը եղել է 120 հազար դրամ:

Դեկտեմբերի 1-ին կառույցը 1 մլն դրամի պայմանագիր է ստորագրել «Սելենա» ՍՊԸ-ի հետ, որը դեկտեմբերի 25-ին հյուրասիրություն է կազմակերպել ԱԺ-ի հյուրերի համար:

Դեկտեմբերի 4-ին ԱԺ-ն «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից պատվիրակության ընդունելության  համար 160 հազար դրամի հանքային ջուր է գնել:

Դեկտեմբերի 20-ին «Նոյան Տապան» ՍՊԸ-ն ԱԺ-ին 1 մլն 100 հազար դրամի գիրք է վաճառել:

Դեկտեմբերի 23-ին կառույցը «Մոնամի» ՍՊԸ-ից 300 հազար դրամի 2 հատ ծաղկե զամբյուղ է գնել:

Դեկտեմբերի 23-ին ԱԺ-ն «Լյուդմիլա Գրիգորյան» Ա/Ձ-ից 2 մլն 600 հազար դրամի մեծ եւ փոքր հարթաքանդակներ է ձեռք բերել:

Դեկտեմբերի 22-ին՝ 44 մանրանկար է գնել «Արեւ-Արթ Գելըրի» ՍՊԸ-ից, որի համար վճարվել է 6 մլն դրամ:

Դեկտեմբերի 20-ին «Կրպակ» ՍՊԸ-ն Ազգային ժողովին 86 հազար դրամի դիմաց մատակարարել է 12 հատ «Լունգո» տեսակի սուրճ:

Դեկտեմբերի 24-ին ԱԺ-ն հյուրասիրության կազմակերպման համար մեկ այլ պայմանագիր էլ կնքել է «Պրոմեթեյ Ռիէլթի» հետ, որի արժեքը եղել է կրկին 1 մլն դրամ:

Ի դեպ, 1 միլիոնանոց հյուրասիրություն Հայաստանի խորհրդարանը կազմակերպել էր նաեւ 2017 թվականի մարտի 4-ին ՝Ռուսաստանի պետական Դումայի պատվիրակության ընդունելության համար: Ծառայությունները մատուցել է «Գոլդ Ռեստ» ՍՊԸ-ն:

Ազգային ժողովի դեկտեմբեր ամսվա այս գնումները, կազմել են 17 մլն ՀՀ դրամ: Ցանկում ոչ բոլոր գնումների պայմանագրերն են ներառված: 

Տպել
1328 դիտում

ՃՏՊ Գյումրիում՝ կեսգիշերին. երկու երիտասարդ կոտրվածքներով և վնասվածքներով հիվանդանոցում են

«Դեպի Եվրատեսիլ»-ում հաղթեց Սեւակ Խանաղյանը

ՀՀ բասկետբոլի հավաքականը մեծ առավելությամբ հաղթեց Ալբանիային

Իրաքում մահապատժի կենթարկվեն 16 թուրք կանայք՝ ԻՊ անդամների հետ ամուսնանալու, օգնելու համար

Նիդերլանդների կողմից Հայոց Ցեղասպանության ընդունումը «վատ հետք» կթողնի. Թուրքիայի մեջլիս

Մոսկվայում դարձյալ տասնյակ չվերթներ են հետաձգվել ու չեղարկվել. այսօր ամենացուրտ օրն էր

Երկրաշարժ Վայոց ձորի մարզում. ուժգնությունը կազմել է 4-5 բալ

Ալթունյանի խորհրդականը կոռուպցիոն սկանդալում. դատախազությունը կմիջամտի՞

Տիգրան Պետրոսյանը շարունակում է մնալ առաջատարների եռյակում. Աէրոֆլոտ օփեն

Փհենչհան-2018-ի օլիմպիական կրակը հանգցրել են. խաղերը պաշտոնապես ավարտված են

Սեւ Լեքսուսի հետքերով. հայտնաբերվածն իրական զինանոց է, որտեղ անգամ դիմակ կա (լուսանկարներ)

«Պոբեդան» դեմպինգի՞ է ենթարկել «Տարոն Ավիային»

Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը նորից Վիեննայում է, այցելել է Մխիթարյան միաբանություն

Նախկին վարչապետի ընկերությունը «սպանում» է մրցակցին. նախարարությունը լուռ հետեւում է

Բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը դարձել է Ուկրաինայի երկրորդ գործող չեմպիոնը (տեսանյութ)

Մոսկվա-Աստրախան չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել՝ ուղեւորուհու մահվան պատճառով

Վրաստանի փոխվարչապետ Գիորգի Գախարիայի հետ հանդիպմանը Ս. Սարգսյանը հիշել է իր այցը Վրաստան

Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող խումբ

Արմավիրում 70-ամյա տղամարդն ինքնասպան է եղել՝ հրացանից կրակելով իր սրտին

Մեդալային հաշվարկում հաղթեց Նորվեգինան. Փհենչհան 2018