Իր հակապատկերը. Սերժ Սարգսյանի բնութագրած ՀՀ հաջորդ նախագահը շատ հեռու է իրենից

Երեկ Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման  արարողությունից հետո մի խումբ մտավորականների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ցնցող մի հայտարարություն է արել, որը վերաբերում է ՀՀ ապագա նախագահի անձին:

Ներկայացնելով իր պատկերացումը ապագա նախագահի մասին՝ Սերժ Սարգսյանը, ըստ նախագահական նստավայրի տարածած հաղորդագրության, նշել է, որ կարծում է՝ «խոսք պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, որը անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ երկրից դուրս»: Ապագա նախագահը, Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, «պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն եւ որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, որը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցության անդամ չի եղել»:

Փաստորեն, ըստ  Սարգսյանի, նույնիսկ ապագա նախագահի թեման չի կարելի քաղաքականացնել: Դժվար չէ նկատել, որ Սերժ Սարգսյանի պատկերացրած ապագա նախագահը իր հակապատկերն է: Մամուլում արդեն շրջանառվում են լուրեր, որ ապագա նախագահի անձը արդեն հայտնի է. նա Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է, որն այս օրերին Հայաստանում է:

Տպել
1328 դիտում

Իմ սիրո օթեւան. հիմա էլ 22 հարկանի

Հայաստան. ընդդիմությունը գնում է հեղափոխության

Մեղադրանք. դատը կընթանա Վանաձորում

Վաշինգտոնը մտադիր չէ զիջումների գնալ Անկարային. Թրամփի կոշտ մեսիջը՝ Էրդողանին

Թբիլիսիում վթարի հետեւանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Ես որեւէ լուրջ դեպքերով չեմ անցել. Օսիպյանը՝ Մարտի 1-ի դեպքերին իր առնչության մասին

Ես գլխավորելու եմ Հանրապետություն եւ ԼՀ կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակը

Հ1-ի լուրերի նախկին տնօրենը՝ Քոչարյանի անվան հետ կապվող Արարատ TV գնալու մասին

Ես չեմ կարող կարգապահական վարույթ հարուցել դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ. Զեյնալյան

Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանն այսօր 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

«Անցումային արդարադատությունը» դատարանների դատարան չի ստեղծելու, այն աջակցող է լինելու

Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցը նոր տնօրեն ունի. մրցույթին մասնակցել է 10 թեկնածու

Հայաստանում չկա դատապարտյալ, որը չունի սեփական մահճակալ. Արտակ Զեյնալյան

Արարատ, Արմնյուզ, Հ2, News.am, Երկիր Մեդիա, ֆեյքեր. որ լրատվամիջոցներն է «առել» Քոչարյանը

ՀՀ-ից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն արդեն գերազանցել են 2017 թ. ցուցանիշը

Հայաստանում Կալաշնիկովի նոր՝ «АК-12» եւ «АК-15» նմուշներ կարտադրվեն. պայմանագիր ստորագրվեց

13 215 հանցագործության մասին հաղորդում, 4,4 մլրդ դրամ վնաս. Օսիպյանի պաշտոնավարման 100 օրը

Ոստիկանությունը բացառիկ թափանցիկ է եւ կաշկանդված չի լինելու. Վալերի Օսիպյան

Ժամանակավորապես փակ կլինի Վաղարշյան փողոցից մինչեւ Գյուլբենկյան փողոցն ընկած հատվածը

Եղել է Արցախում. գերմանացի պատգամավորը հայտնվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում»